Հյուսիս-Հարավի որոշ հատվածներ հնարավոր է վճարովի դառնան. նախարար

07/11/2016 schedule13:11

2016 թվականի ՀՀ կառավարության պետական պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը, ենթադրվում է, որ կգերազանցի 50 տոկոսը, ինչն անհրաժեշտություն է առաջացնում պետական պարտք ներգրավելու որոշակի զգուշավորություն որդեգրել:

Այս մասին 2017 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը:

Փոխնախարարի խոսքով՝ Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության համար նախատեսվում է 2 միլիարդ 930 միլիոն դրամ, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությանը՝ 11.4 միլիարդ դրամ, Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը՝ 26.3 միլիարդ դրամ, Քաղաքաշինության պետական կոմիտեին՝ 5.4 միլիարդ դրամ, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 791 միլիոն դրամ, ՏՄՊՊՀ-ին՝ 318.5 միլիոն դրամ, Կադաստրի պետական կոմիտեին՝ 3.9 միլիարդ դրամ:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը հետաքրքրվեց՝ Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության բյուջեի կրճատումը կազդի՞ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի կառուցման աշխատանքների վրա: Փոխնախարարը  պատասխանեց.

«Այո, կազդի Հյուսիս-Հարավի վրա, որովհետեւ դրա վրա ակնկալվող միջոցների նվազեցում է սպասվում»:

Լրագրողների հետ զրույցում Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը չցանկացավ ասել, թե ում մեղավորությամբ է ավտոճանապարհի կառուցման ժամանակ չարաշահումներ եղել.

«Եկեք, գնահատենք՝ ընդհանրապես չարաշահումն ում կողմից է արվել, դա պետք է գնահատվի, դա ես չէ, որ միայն պետք է գնահատեմ»,- ասաց նա:

Ճշտող հարցին՝ նախկին նախարար Գագիկ Բեգլարյա՞նն է մեղավոր, նախարարը պատասխանեց.

«Ոչ մի այդպիսի խոսք չի գնում: Նախկին նախարարն իր գործն արել է եւ արել է բարեխիղճ: Եկեք, եթե դուք կոնկրետ դեպքի ծանոթ եք, ներկայացրեք»:

Դիտարկմանը, որ իր խոսքով թերացումներ են եղել, ո՞վ է պատասխան տալու, նախարարն ասաց, որ թերացումների ու արդյունավետության գնահատումը մեկ օրվա հարց չէ, տարիների ընթացքում արվել է, հիմա քննարկվում է գնահատման մեխանիզմը:

Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավի ֆինանսական միջոցների գնահատմանը, Մարտիրոսյանն ասաց, որ բոլոր կրճատումներն աջակից ֆինանսական կառույցների հետ քննարկվել են:

Ըստ նախարարի՝ ծրագրի իրականացումը վտանգի տակ չէ, հիմա քննարկվում է մասնավոր ներդրողների հետ, որպեսզի շատ հատվածներում վերջիններս աշխատեն: Նախարարը չբացառեց, որ մասնավորին այդ ծրագրի մեջ ներգրավելով, հնարավոր է, որ Հյուսիս-Հարավի որոշ ճանապարհահատվածներ վճարովի դառնան.

«Կարող են լինել հատվածներ, որ դառնան վճարովի: Որտեղ, որ հնարավոր է այլընտրանքային ճանապարհ, կարող է այդ հատվածները լինեն վճարովի»,- ասաց նախարարը:

Նա նաեւ հավելեց, որ այդ  հատվածները հիմնական թունելային ու կամուրջային են լինելու, սակայն այն դեռ հստակ չէ. «վճարովի դառնալու հարցը դեռեւս քննարկման փուլում է»:

Նախարարը չկարողացավ պատասխանել, թե արդյոք ինչպես ի սկզբանե նախանշված էր, ծրագիրը մինչեւ 2020 թվականն ավարտին կհասցվի՞, թե՞ ոչ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3719 դիտում

Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին

Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը

Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել

«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով

Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել

Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը

Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ

Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու

Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին

ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ

Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ

ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ

Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում

13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան

Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն

Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը

Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին

Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար

Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել

Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա

ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին

Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին

Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին

ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը