Վիկտոր Դալլաքյանը միայն կուսակցության գրասենյակի համար 60-ից 90 հազար դոլար է վճարում

07/11/2016 schedule22:39

ՀՀ Ազգային ժողովում Սերժ Սարգսյանի նախկին ներկայացուցիչ, այժմ կրկին ընդդիմադիր դիրքերից հանդես եկող Վիկտոր Դալլաքյանը դեռ չի հայտարարել քաղաքականությունում իր կատարելիք քայլերի ու ծրագրերի հաջորդականության մասին, իսկ մամուլում արդեն խոսվում է, որ նա կուսակցություն ստեղծելու համար ֆինանսական հարցերը չի կարողանում կարգավորել: Armtimes.com-ն ամիսներ առաջ գրել էր, որ նա պատրաստվում է «Շրջադարձ» հասարակական կազմակերպության հիմքի վրա կուսակցություն ստեղծել եւ արդեն հ/կ-ն տարածք ունի Երեւանի կենտրոնում:

Մեզ հաջողվեց պարզել, որ Երեւան քաղաքի Հանրապետության փողոցում տեղակայված երկհարկանի, գեղեցիկ ճարտարապետական լուծումներով կառուցված շենքը «Շրջադարձ» հ/կ-ն վարձակալել է:

Համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ այդ տարածքի սեփականատերն է ոմն Ռոբերտ Ավոյանը, այսինքն՝ տարածքը սեփականության իրավունքով գրանցված է նրա անվամբ: Անշարժ գույքի գործակալները երկհարկանի շինությունը, որը կապիտալ վերանորոգված է, ունի առանձնացված ավտոկայանատեղի, որպես վարձակալվող տարածք գնահատում են 5 հազարից 8 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Այդ գումարը տարեկան կազմում է մոտավորապես 60-ից 90 հազար դոլար:

Այն, որ տվյալ տարածքը Շրջադարձ հ/կ-ն վարձակալել է հենց Ռոբերտ Ավոյանից, մեր զրույցում չհերքեց «Շրջադարձ» կազմակերպության նախագահ, ՀՌԱԿ կուսակցության նախկին ատենապետ Էդվարդ Անտինյանը:

Դիտարկմանը, թե ինչպե՞ս է ստացվել, որ կազմակերպության գրասենյակում գրասենյակ ունի Վիկտոր Դալլաքյանը, նա պատասխանեց. «Եթե գրասենյակ ունի Դալլաքյանը՝ ինձ ինչու՞ եք հարցնում: Հարցրեք իրեն, մեկ է առաջիկայում ինքը տարբեր հարցերի առնչվելու է, դրանց էլ կպատասխանի»:

Հարցին՝  կազմակերպությանը որտեղի՞ց գումար նման տարածք վարձակալելու համար, նա պատասխանեց. «Դե, հիմա մենք որոշակի ծրագրեր ունենք իրականացնելու, դրա համար էլ տարածք ենք վերցրել, որպեսզի աշխատանքներ կատարենք: Եթե ծրագրեր պետք է իրականացնենք, այդքան հնարավորություն չունենանք այդ տարածքը վարձակալելու, ո՞վ լուրջ կվերաբերվի մեր ծրագրերին: Էսպես ասեմ՝ եթե մենք գումարը որտեղիցի հետ կապված խնդիր ունենայինք, տարածքի օրինական պայմանագիր չէինք կնքի: Միայն նրա համար, որ այդ ամեն ինչը նոտարական ձեւակերպումով, օրինական եւ հարկը վճարելով մենք այդ տարածքը վերցրել ենք, ինձ թվում է, ձեր մոտ էլ հարց պետք է չառաջանար»,- ասաց Էդվարդ Անիտինյանը՝ չցանկանալով նշել՝ կոնկրետ որտեղից կազմակերպությանը նման միջոցներ:

Հարցին՝ միջազգային դրամաշնո՞րհ եք շահել, նա պատասխանեց. «Այդտեղ դրամաշնորհի խնդիր չի, զուտ անձնական միջոցներով»:

- Ձե՞ր անձնական:

- Անձնական միջոցներ: Հարցը տվեցիք, ես պատասխանեցի, թե ում անձնական միջոցներով է, դա էլ է կոմերցիոն գաղտնիք:

- Գոնե տարածքի մակերեսն ասեք:

- Տարածքի մակերեսը, եթե կադաստրում չեն ասել, տարածքի մակերեսն ի՞նչ է փոխում:

- Դուք եք վարձել, ձեզանից ավելի ճշգրիտ դժվար թե ուրիշ մարդ ասի:

 - Մենք տարածքը վարձակալել ենք կոնկրետ գործունեություն իրականացնելու համար եւ մենք զբաղված են մեր գործերով: Հետաքրքրասերների հետաքրքրությունը բավարարելու խնդիրն իմ ֆունկցիան չի: Հասարակական կազմակերպությունը պարտավոր չի հաշվետվություն տա կամ հրապարակային ձեւով հանդես գա: Դա գոնե կուսակցությունների պարտականության մեջ է:

- Հանրային վերահսկողություն անհրաժեշտ է ցանկացած կազմակերպության:

- Հանրային վերահսկողության խնդիր չկա: Մարդիկ տարածքը վարձակալում են, դրա խնդիրը չեմ հասկանում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3424 դիտում

Բենզինի ճգնաժամը նոր նվազագույնի է հասցրել Պուտինի վարկանիշը

Ռոբերտ Քոչարյանը կրկին որոշել է չգնալ ԱԺ

Չի կարող լինել դեպք, երբ սննդամթերքը ճանաչվի վտանգավոր և վաճառվի ՀՀ տարածքում, բայց չթույլատրվի արտահանումը

Ռոսսելխոզնադզորը Իրանից պահանջում է կասեցնել հավաստագրումը. կասկածում են՝ ՌԴ են ներկրվում հայկական ծաղիկներ

Խմելու ջրի որակի շեղումներ չեն արձանագրվել. «Վեոլիա ջուր»-ը՝ Բյուրեղավանի դեպքի մասին

«Ջերմուկ»-ում որևէ խախտում չի հայտնաբերվել, ձկնամթերքի մեջ ևս հիվանդություններ չկան․ ՍԱՏՄ ղեկավար

Ընդամենը մեկ քաղաքացի է ընկել ջրանցքը. ՆԳՆ-ից հերքում են տարածված տեղեկատվությունը

Դատարան են հանձնվել Կողբ համայնքի նախկին ղեկավարի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը

Սպիտակի երկրաշարժը դարձավ սեյսմիկ անվտանգության նոր մտածողության մեկնակետ. ՆԳ նախարարը ուղերձ է հղել

Մկրտչյանը Կոնգրեսի անդամ Ջեյմի Ռասկինին է ներկայացրել ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների ընթացիկ զարգացումները

Խաչատուրյանը հատուկ կարևորել է ՀՀ-ԵՄ ռազմավարական գործընկերության առաջընթացում Ֆրանսիայի դերակատարությունը

Ծիրանով բարձված 50 ավտոմեքենա ունենք, որ պետք է դեպի նոր երկիր գնա, ամեն օր ծավալը մեծանում է. ՍԱՏՄ ղեկավար

«Արդեն դու զզվցրեցիր», «Ախ, մեռա». մանկապարտեզում երեխային դաժան ծեծած դաստիարակի գործն ուղարկվեց դատարան

Երևանում հուլիսի 17-18-ի երեկոյան ժամերին հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ

Պետությանը պատճառվել է մոտ 870 մլն դրամի վնաս. ՊԵԿ-ը Ծառուկյանին առնչվող վարույթով նոր մանրամասներ է հայտնել

Կադաստրի կոմիտեի Հրազդանի ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է փողերի լվացման համար

Համայնքային ոստիկանները բացահայտել են թմրամիջոց պատրաստելու նպատակով կանեփ աճեցնելու դեպքեր

Բյուրեղավան համայնքում աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել. 6 հոգի հոսպիտալացվել է

Տեխասում hորդառատ անձրևների հետևանքով ջրհեղեղ է սկսվել. կան զոհեր

«Ոդիսևս» հեռուստասերիալը կնկարահանվի նաև Հայաստանում և Հունաստանում

Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը

91 տարեկան հասակում կյանքից հեռացել է Քիմ Քարդաշյանի տատիկը՝ Մերի Ջո Քեմփբելը

Ուգանդայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել են 20 երեխա և 1 մեծահասակ

Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում

Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, որը հայտնել է՝ իր հետ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը

ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները

Վարդապետյանի հոդվածը՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի պարբերականում. ինչ հարցեր է նա բարձրացրել

Գորշ արջը և քոթոթները. ֆոտոթակարդը ֆիքսել է ՀՀ-ի կենդանական աշխարհի արժեքավոր ներկայացուցիչներին. տեսանյութ

Բացահայտվել են վառելիքի առևտրի խոշոր իրավախախտման դեպքեր. պետությանը պատճառվել է շուրջ 870 մլն դրամի վնաս

Հուլիսի 17-ի դրությամբ ՀՀ փոխանակման կետերում որքան են գնվում և վաճառվում դոլարը, եվրոն և ռուբլին

Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին

Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ Երևանում շատ բուռն մշակութային կյանք կա. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Երևանի և մարզերի բազմաթիվ բնակավայրերում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ

Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով

Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr

Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին

Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ