Արկադի Փելեշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

08/11/2016 schedule17:55

ՀՀ քննչական կոմիտեից այսօր տեղեկացրել են, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում  պարզվել են «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում հոգևոր հովիվ Ռ.Գրիգորյանին ծեծելու դեպքի բոլոր հանգամանքները։

2016 թվականի հոկտեմբերին Վանաձոր քաղաքի բնակիչ Ռաֆայել Գրիգորյանից հաղորդում էր ստացվել առ այն, որ 2016 թվականի հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, նույն քաղաքում գտնվող «Ավետարանական հավատքի քրիստոնեական եկեղեցի» կրոնական կազմակերպության մասնաշենքում Վանաձոր համայնքի ավագանու անդամի թեկնածուն, 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Վանաձոր համայնքի ավագանու ընտրությունների ժամանակ իր օգտին չքվեարկելու համար վրեժխնդիր լինելու նպատակով, ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել իրեն։

Անմիջապես ձեռնարկվել են քննչական միջոցառումներ՝ պարզելու դեպքի բոլոր հանգամանքները, և նկատի ունենալով, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են հանցագործության հատկանիշներ, Լոռու մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով, և Ռ.Գրիգորյանը ճանաչվել է տուժող:

Կատարված օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի նախաքննությամբ՝ պարզվել է, որ Ա.Փելեշյանը 2016 թվականի հոկտեմբերի 4-ին` ժամը 21-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Վարդանանց 28 հասցեում գտնվող Վանաձորի «Ավետարանական հավատքի քրիստոնեաների» եկեղեցի կրոնական կազմակերպության մասնաշենքում, հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած  ՏԻՄ ընտրությունների ժամանակ  իրեն չսատարելու ու իր կարծիքով իր օգտին չքվեարկելու համար վիճաբանել է կրոնական կազմակերպության հոգևոր հովիվ Ռ.Գրիգորյանի հետ, որի ընթացքում ձեռքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի ու դեմքի շրջանին` այդպիսով ծեծի ենթարկելով նրան։

Վերոշարադրյալը հիմնավորվել է բազմաթիվ ապացույցներով, այդ թվում՝ վկաների ցուցմունքներով, դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրության զննությամբ և մի շարք այլ փաստական տվյալներով։ Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, որի թիվ 0635 եզրակացության համաձայն՝ տուժողի վրա մարմնական վնասվածքներ չեն հայտնաբերվել։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա.Փելեշյանին 2016 թվականի հոկտեմբերի 12-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։

Նախաքննության ընթացքում տուժող Ռ.Գրիգորյանը դիմում է ներկայացրել քրեական վարույթն իրականացնող մարմնին և տվել լրացուցիչ ցուցմունք առ այն, որ իրեն ծեծելու համար Ա.Փելեշյանի նկատմամբ բողոք, պահանջ չունի, հաշտվել է նրա հետ և չի ցանկանում, որ վերջինս ենթարկվի քրեական պատասխանատվության:

Ա.Փելեշյանը ևս դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին և լրացուցիչ ցուցմունքում նշել, որ զղջում է կատարած արարքի համար, հաշտվել է Ռ.Գրիգորյանի հետ և խնդրում է տուժողի հետ հաշտության հիմքով քրեական գործով վարույթը կարճել և իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել:

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով նախատեսված հանցագործության վերաբերյալ քրեական գործերը հարուցվում են ոչ այլ կերպ, քան տուժողի բողոքի հիման վրա և մեղադրյալի հետ նրա հաշտվելու դեպքում ենթակա են կարճման։ Վերոշարադրյալից ելնելով և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված պահանջներով՝ քննիչը որոշում է կայացրել սույն քրեական գործով վարույթը կարճել և Ա.Փելեշյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել՝ տուժողի և մեղադրյալի հաշտության հիմքով։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1467 դիտում

ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով

Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան

Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում

Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները

Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով

Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին

Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է

Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը

Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները

Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու

Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը

«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ

«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին

Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը

Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել

Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են

«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն

Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները

Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել

Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է

Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան