Երևան
12 °C
Երեկ ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն էին, որտեղ հաղթեց հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփը: Միջազգային առաջատար լրատվամիջոցների փոխանցմամբ, այս հաղթականը շոկ է առաջացրել ամբողջ աշխարհում: Պատճառն ԱՄՆ 45-րդ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի էքստցենտրիկ կերպարն է:
Ընդունված տեսակետ կա, որ եթե առանձին պետությունների ղեկավարների փոփոխությունն անդրադառնում է տվյալ պետության, կամ առավելագույնը եւս մեկ-երկու հարեւանների վրա, ապա ԱՄՆ-ի նախագահի փոփոխությունը կարող է անդրադառնալ ամբողջ աշխարհի վրա:
Առաջին հերթին ուշադրության կենտրոնում Ռուսաստանի հետ հարաբերություններն են: Վերջին ամիսներին դրանք օր-օրի վատանում էին, եւ արդեն երկար ժամանակ ռուսական պետական քարոզչամիջոցներն անթաքույց քննարկում էին երրորդ համաշխարհային պատերազմի բռնկման հնարավորությունը: Օջախը, բնականաբար, համարվում էր Սիրիան, որտեղ ՌԴ ու ԱՄՆ-ն, ըստ էության, արդեն պատերազմում են միմյանց դեմ:
Եվ ահա այս համայնապատկերում ԱՄՆ նախագահ է ընտրվում թեկնածուներից նա, որը նախընտրական արշավի ժամանակ հայտարարել էր, թե շատ լավ կլինի, եթե ՌԴ-ն ու Միացյալ Նահանգներն իրար հետ լեզու գտնեն եւ միասին պայքարեն «Իսլամական պետության» դեմ: Այսինքն՝ ստեղծվել է աշխարհում կարգուկանոն հաստատելու ոսկե հնարավորություն, ինչը հասկանում են բոլորը:
Վատիկանում, օրինակ, Թրամփի հաղթանակից հետո հայտարարեցին, որ կաղոթեն, որ նա ծառայի ամբողջ աշխարհում խաղաղության հաստատմանը: Վլադիմիր Պուտինը նույնպես իր քայլն արեց: Նա առաջինը շնորհավորեց Թրամփին եւ դա արեց հնարավոր ամենաներկայանալի ձեւով: Նախ շնորհավորական հեռագիր ուղարկեց, որտեղ հույս էր հայտնում, թե իրենց կհաջողվի ռուս-ամերիկյան հարաբերությունները դուրս հանել ճգնաժամից:
Այնուհետեւ, ՌԴ-ում հավատարմագրված դեսպաների ներկայությամբ Կրեմլի ոսկեզօծ սրահում հատուկ արարողակարգով շնորհավորեց ԱՄՆ 45-րդ նախագահին եւ ասաց, որ «Ռուսաստանը պատրաստ է եւ ցանկանում է վերականգնել լիաֆորմատ հարաբերությունները ԱՄՆ-ի հետ»: Վլադիմիր Պուտինն այս կարեւոր քայլն արեց նաեւ նրա համար, որ հետագայում ինչ-որ բան այնպես չգնալու դեպքում, ոչ ոք Ռուսաստանին չմեղադրի ոչ կառուցողական լինելու եւ իրավիճակ սրելու մեջ:
Իսկ իրականում հույսերը, որ նախագահ Դոնալդ Թրամփի գործողություններն այս առումով համահունչ կլինեն նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հայտարարություններին, ցավոք, չնչին են: Երեկ արդեն Պետդումայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին «Մոսկվա» գործակալությանն ասել էր, որ իր ռուսական դիրքորոշման մեջ Թրամփն ընդամենը հակադրվում էր Հիլարի Քլինթոնին` իրականում մեծ համակրանք չտածելով ՌԴ-ի նկատմամբ: Սլուցկին նաեւ հիշեցրել է, որ նախկինում քիչ չեն եղել դեպքերը, երբ հաղթած թեկնածուի նախընտրական հռետորիկան փոխվել է ի վնաս Ռուսաստանի հետ հարաբերությունների:
Վերլուծաբաններն էլ մի հարցում համերաշխ են, որ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությունը նախագահների փոփոխության պարագայում առավելագույնը 20 տոկոսի փոփոխություն է կրում, այն էլ` ոչ առանցքային հարցերում:
Վլադիմիր Պուտինի շնորհավորանքից հետո Դոնալդ Թրամփին թվիթերյան գրառման միջոցով շնորհավորեց Թուրքիայի ԱԳ նախարարը, ապա պաշտոնական ուղերձով` ՀՀ նախագահը: Մի փոքր անց հայտարարություն արեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, շեշտը դնելով մեր ժամանակի մարտահրավերները հաղթահարելու ուղղությամբ Գերմանիայի եւ ԱՄՆ գործընկերության վրա:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսու Օլանդը նույնպես առաջիններից էր, որ խոսեց Թրամփի հաղթանակի մասին: Նա ինչպես շատ հաճախ դիվանագիտական սահմանները խախտեց եւ շտապեց գնահատականներ տալ: Ըստ Ֆրանսիայի նախագահի, Թրամփի ընտրությամբ անորոշության ժամանակներ են գալիս, եւ Եվրոպան պետք է միավորվի:
Գրեթե նույն բանն ասաց նաեւ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, որը Թրամփի հաղթանակի մասին լուրից հետո ֆեյսբուքյան իր պաշտոնական էջի ետնանկարը փոխեց, տեղադրելով Թրամփի հետ նկար` հետեւյալ մակագրությամբ. «Նրա հետ ծանոթ եմ ավելի քան 20 տարի, մենք ընկերություն ենք անում»: Սահակաշվիլին Թրամփին բնութագրել է որպես ուժեղ անհատականություն՝ չկողմնորոշված քաղաքական հայացքներով եւ նշել. «Հիմա մենք պետք է զգույշ եւ կազմակերպված լինենք ավելի, քան երբեւէ»: Մենք ասելով, Սահակաշվիլին նկատի ունի առաջին հերթին Ուկրաինան եւ ամբողջ Եվրոպան:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա մեզ համար, բնականաբար, առաջնային են երկու հարցի նկատմամբ ԱՄՆ 45-րդ նախագահի դիրքորոշումը` ղարաբաղյան հակամարտության ու ցեղասպանության ճանաչման: Ամերիկայի հայ համայնքը եւ լոբբիստական կազմակերպություններն այս ընտրություններում, սակայն ձեռնպահ մնացին թեկնածուներից որեւէ մեկին պաշտոնապես պաշտպանելուց: Նրանք կենտրոնացան հիմնականում Կոնգրեսի եւ ներկայացուցիչների պալատի ընտրությունների վրա:
Եվ սա իր պատճառներն ունի. ԱՄՆ նախագահների թեկնածուներն արդեն հոգնեցրել են ցեղասպանության ճանաչման կեղծ խոստումներով հայկական ձայները շահելու իրենց պահվածքով: Եվ բացի այդ, պաշտոնական Երեւանն ու ամերիկահայ համայնքը եկել են այն եզրակացության, որ առանձին սենատորների եւ նահանգների հետ աշխատանքները շատ ավելի արդյունավետ են թե՛ ցեղասպանության, եւ թե՛ Արցախի անկախության ճանաչման առումով:
Հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեցին Դոնալդ Թրամփի բիզնես կապերն Ալիեւների ընտանիքի հետ, սրա մեջ մեզ համար վտանգավոր պահեր տեսնելով: Սակայն, թերեւս, այդ փաստին չարժե այդքան մեծ նշանակություն տալ:
Տեղեկություն կա, նախագահի թեկնածու եղած ժամանակ Դոնալդ Թրամփն իր անձնական տվյալներից հեռացրել է Ադրբեջանի հետ կապված հատվածը: Եւ բացի այդ, Լոս Անջելեսից թողարկվող USArmenianews.com կայքն այսօր գրեց, որ ընտրվելու հետո առաջին հարցազրույցում Թրամփը հայտարարել է, որ իր հաղթանակի մեջ քիչ դեր չի խաղացել հայ միլիարդատեր Դանիլ Խաչատուրովը: Այսինքն, Ալիեւիների հետ բիզնես կապերին առնվազն մեկ հակակշիռ արդեն հայտնի է:
Ինչ վերաբերում է Թրամփի ընտրությունից հետո ղարաբաղյան բանակցային գործընթացում հնարավոր փոփոխություններին, ապա ավելի հավանական է, որ հայ-ադրբեջանական կոնֆլիկտը Թրամփը կզիջի Վլադիմիր Պուտինին: Դա կլինի ոչ թե նրա անձնական որոշումը, այլ արդեն սկսված գործընթացի շարունակությունը:
Վերջին շրջանում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներսում Ռուսաստանի դերի բարձրացման միտումներ են նկատվում: Արդեն գրել ենք, որ ապրիլյան պատերազմից հետո համատեղ որոշմամբ ՌԴ-ն ստանձնել է ՄԽ աշխատանքները համակարգողի դերը: Առաջիկայում, այս մոտեցումը թերեւս էլ ավելի կխորանա, առնվազն այնքան ժամանակ, քանի չի փակվել ԵՏՄ-ին Ադրբեջանի հնարավոր անդամակցության թեման:
Ղարաբաղյան հակամարտության երկարամյա պատմության մեջ առաջին անգամ երրորդ երկիրը`Ռուսաստանը, շատ կոնկրետ եւ շոշափելի շահագրգռություն ունի այստեղ: Մինչեւ հիմա էլ Ղարաբաղը ՌԴ-ի հետաքրքրությունների դաշտում էր, բայց հիմա ամեն ինչ շատ ավելի կոնկրետ է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցության համատեքստում:
Մյուս կողմից, ինչպես ամբողջ աշխարհի, Հայաստանի համար էլ շատ կարեւոր են, թե մի քանի համաշխարհային առանցքային հարցերի շուրջ Թրամփի նախընտրական հայտարարությունները իրական քաղաքականության մեջ կարտացոլվե՞ն, թե՞ ոչ:
Օրինակ`ՆԱՏՕ-ին ուղղված նրա քննադատությունները, կամ Իրանի միջուկային համաձայնագիրն իր տեսած ամենավատ համաձայնագիրը համարելը, որը չեղարկելը պետք է իր նախագահության առաջնահերթությունը լիներ: Կամ Առեւտրի համաշխարհային կազմակերպությունից ԱՄՆ-ի դուրս գալը, ինչը կանդրադառնա աշխարհի բոլոր երկրների տնտեսությունների վրա:
Այսօր Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կհանդիպի Բարաք Օբամայի հետ: Կարծում ենք, ԱՄՆ 44-րդ նախագահի հետ հանդիպումից 45-րդ նախագահ եւ Սահակաշվիլիի վաղեմի ընկեր Թրամփը դուրս կգա այս եւ մնացած բոլոր կարեւորագույն հարցերի շուրջ էապես կողմնորոշված քաղաքական հայացքներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT