Երևան
12 °C
Հինգ ամսից սպասվող խորհրդարանական ընտրությունները «բացառիկ» հնարավորություն են՝ երկրում օրինական ճանապարհով փոփոխության հասնելու համար:
Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Համախմբում» կուսակցության նախագահ, ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը:
Օսկանյանի խոսքով՝ «Համախմբում» կուսակցության խորհրդարանական ընտրություններին «առանձին գնալու դեպքում» ցուցակը կգլխավորի ինքը, սակայն դաշինքի դեպքում՝ պատրաստ է հրաժարվել «անձնական շահերից»:
Օսկանյանը կարեւորեց խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու հարցը, ասելով, որ «համախոհ կուսակցությունների քաղաքական բեւեռ» է պետք:
Հարցին՝ ո՞ր կուսակցությունների հետ է պատրաստ համագործակցել, եւ արդյո՞ք ԲՀԿ-ի հետ կհամագործակցի, Օսկանյանն ասաց, որ որեւէ կուսակցության անուն չի տա, սակայն ցանկացածի հետ էլ պատրաստ է քննարկումներ անել:
Հարցին՝ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադարձի կարիք տեսնո՞ւմ է, Օսկանյանը պատասխանեց.
«Փորձեմ խուսափել այդ հարցից, քանի դեռ պարոն Ծառուկյանը չի հայտարարել իր վերադարձի մասին»:
Վարդան Օսկանյանը հիշեցրեց, որ Ծառուկյանի հետ «երկար ճանապարհ է անցել, աշխատել են միասին» եւ հավելեց.
«Ես համոզված եմ, նաեւ գործընկերներս, չեն փոշմանել, մենք միասին Գագիկ Ծառուկյանի հետ խնդիր էինք դրել, որ խաղաղ ճանապարհով, օրինական միջոցներով, օգտագործելով սահմանադրության հնարավորությունները, երկրում իրավիճակ փոխենք. դա էր նպատակը, ուրիշ բան չի եղել»:
Ճշտող հարցին՝ Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է քաղաքական բեւեռ ձեւավորելու հարցում ներդրում ունենալ, Օսկանյանը պատասխանեց.
«Իհարկե կարող է, բայց ես այս պահին ձեռնպահ կմնամ ինչ-որ բան ասելուց այնքան ժամանակ, քանի դեռ ինքը որեւէ հայտարարություն չի արել»:
Հարցին՝ որքանո՞վ է իրականությանը համապատասխանում մամուլի այն հրապարակումը, որ Միքայել Մինասյանի եղբայրը՝ Գրիգոր Մինասյանը, անդամակցելու է «Համախմբում» կուսակցությանը, Օսկանյանն ասաց, որ ցանկացած մարդ կարող է անդամակցել «Համախմբմանը», սակայն տեղյակ չէ՝ Գրիգոր Մինասյանից դիմում եղե՞լ է, թե՞ ոչ:
Ինչ վերաբերում է այն հրապարակմանը, որ «Համախմբում» եւ «ՀՎԿ» կուսակցությունները ԵՄ դեսպանի առջեւ պայման են դրել, որ հանդիպումների ժամանակ ներկա չլինի ՔՊ վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ այլապես կբոյկոտեն, Օսկանյանը «բացարձակ սուտ» որակեց:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թատրոն տանիքում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Փաստաթղթերը պահեք հեշտ հասանելի վայրում․ ինչ է խորհուրդ տալիս «Զվարթնոց»-ը ճամփորդողներին
Եվրոպական խորհրդարանում քննարկվել է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների հարցը
Դավթաշենի բարձրահարկ շենքի բակում 16-ամյա աղջկա դի է հայտնաբերվել
«Ուժեղ Հայաստան»-ի անդամը հայտնաբերվել և կալանավորվել է ընտրակաշառք տալու մեղադրանքով
Արման Սարգսյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավար Սատու Կոյվուին
Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել
Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Ազգային տոնի կապակացությամբ կազմակերպված միջոցառմանը
Ծառուկյանը անտանելի է Քոչարյանի համար, որին ինքն է ստեղծել, Սերժի համար էլ անընդունելի է. տեսանյութ
Իսրայելը պատրաստ է իրադարձությունների ցանկացած զարգացման. Նեթանյահու
Մարմարաշենում բախվել են 19-ամյա պայմանագրային զինծառայողի «Կիա ֆորտե»-ն և «ՎԱԶ 2106»-ը․ կա 1 զոհ, 1 վիրավոր
ԿԲ նախագահը մասնակցել է ԵԱՏՄ անդամ պետությունների կենտրոնական բանկերի Խորհրդատվական խորհրդի նիստին
ՌԴ-ի վերնախավում շփոթված են ընտրության արդյունքներից. նրանք կարող են կորցնել ՀՀ-ն․ Ռոբերտ Ղևոնդյան․ տեսանյութ
Հորմուզի նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ Իրանի․ Թրամփ
ՀԾԿՀ նախագահը քննարկում է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչների և փորձագետի հետ
Մերժվել է «ՏԱՇԻՐ ԿԱՊԻՏԱԼ»-ի կողմից ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմումը․ ՀԷՑ-ի պետականացումն առաջ է մղվում
13-ամյա աղջկա մահվան դեպքով քրվարույթ է նախաձեռնվել․ ըստ որոշ լուրերի՝ էներգետիկ ըմպելիքներ է չարաշահել երեխան
Հյուրանոցներում, հանգստյան գոտիներում և ժամանցի այլ վայրերում կիրականացվեն ստուգայցեր․ ինչ է զգուշացնում ՇՄՆ-ն
Ծառուկյանի փեսայի վարձակալության իրավունքն ուժը կորցրած է ճանաչվել․ ՀՀ-ին է վերադարձվել Սևանի ափամերձ տարածքը
Ամուսինը ծեծել է կնոջը, սառը ջուր լցրել վրան, գոտիով հարվածել թաց մարմնին․ Հակոբյանը՝ բռնության դեպքերի մասին
Վահագն Խաչատուրյանը մեկնել է Կատար
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը․ ինչ է քննարկվել
Յունիբանկը կխաղարկի ուղևորություն դեպի Իտալիա
ՀՀ-Էստոնիա համագործակցության հնարավորություն ՄԿՈՒ ոլորտում․ Սվաջյանն ընդունել է դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT