Երևան
12 °C
Այսօր՝ նոյեմբերի 14-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Յուրա Իսկոյանը որոշեց մերժել «Մարտունի պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրեն Թաթուլ Բաղդասարյանի բողոքն ընդդեմ Վարդենիսի դատախազ Էդիկ Հարությունյանի եւ ՔԿ ՀԿԳ քննիչ Մարատ Ավետիսյանի: Դռնբաց դատական նիստում մինչ վճիռ կայացնելը դատավորը պահանջեց հրապարակել քրեական գործով որոշ ցուցմունքներ, առերես հարցաքննություններ:
Հիշեցնենք, որ Թաթուլ Բաղդասարյանը դատարանում վիճարկել էր Մարտունի քաղաքի ավագանու որոշումը, որով իր ղեկավարած ընկերությանը պատկանող հողատարածքը համարել են համայնքային սեփականություն եւ օտարել: Գործը կարճվել էր, իսկ Թաթուլ Բաղդասարյանը բողոք է ներկայացրել դատախազի եւ քննիչի՝ գործը կարճելու որոշումների դեմ:
Նշենք, որ նիստն սկսելուն պես Յուրա Իսկոյանը փորձեց թույլ չտալ տեսանկարահանում իրականացնել, ասելով, թե տեսանկարահանման հարցն արդեն քննարկվել է եւ նկարահանում կատարելու իրավունք չունենք եւ կարող ենք միայն ձայնագրել եւ նշումներ կատարել, սակայն երբ դատավորին հիշեցրեցին քաղաքացիական դատավարությանն օրենսգրքի 141-րդ հոդվածի 3-րդ մասը, ըստ որի, դատական նիստի ժամանակ նման իրավունք ունենք, բայց դատավորը պարտավոր էր նիստի մեկնարկից առաջ դատավարությանը մասնակցող կողմերից ստանալ բանավոր թույլտվություն կամ մերժում, որից հետո նոր որոշում պետք է կայացներ տեսանկարահանման վերաբերյալ: Դատավորը հարցրեց դատավարության կողմերին՝ համաձայն են արդյո՞ք տեսանկարահանմանը: Կողմ արտահայտվեց միայն բողոքաբեր Թաթուլ Բաղդասարյանը, իսկ քննիչն ու դատախազը բացասական պատասխան տվեցին: Դատարանը թույլ չտվեց տեսանկարահանում իրականացնել:
Նիստի ժամանակ գործով քննիչը ներկայացրեց ԿԱ կադաստրի պետական կոմիտեի տարածքայի կառույցի ղեկավարի ցուցմունքը, ապա նրա եւ Թաթուլ Բաղդասարյանի առերես հարցաքննության որոշ հատվածներ: Թաթուլ Բաղդասարյանը հայտարարեց, որ քննիչի կողմից ուշադրություն չի հրավիրվել այն հանգամանքի վրա, որ «Մարտունու պանրագործարան» ԲԲԸ-ի հետ կնքված պայամանագրի համաձայն, ընկերությունը 10 տարի իրավունք չուներ փոխել գործունեության պրոֆիլը, նույնիսկ աշխատակիցներին չէր կարող կրճատել: Թաթուլ Բաղդասարյանի խոսքով՝ քննիչն այս հանգամանքն ուշադրության չի արժանացրել, սակայն տեղյակ է եղել:
Քննիչն էլ նշեց, որ համաձայն առերես հարցաքննության, Թաթուլ Բաղդասարյանը եւ ԿԱ կադաստրի պետն ընկերներ են եղել, ինչը հերքվեց Բաղդասարյանի կողմից, նշելով, որ կադաստրի կոմիտեին տարածքային կառույցի ղեկավարին ճանաչել է 2007 թվականից, իսկ գազալցակայան կառուցելու նպատակ ունեցել է 2007 թվականի կեսից, քանի որ նախկինում իրավունք չուներ նման բան անել՝ համաձայն վերը նշված պայմանագրի:
Դատախազ Էդիկ Հարությունյանն էլ նշեց, որ Մարտունու քաղաքապետի ցուցմունքից երեւում է, որ սեփականաշնորհման ժամանակ սեփականաշնորհվել են շենքերն ու շինությունները, զբաղեցրած հողամասերը եղել են դեռեւս համայնքային սեփականություն: Այսինքն՝ տվյալ դեպքում ընկերությունը պետք վարձակալության պայմանագիր կնքեր համայնքի հետ նշված հողակտորներն օգտագործելու համար: Քաղաքապետարանի դեպքում պայմանագիր է կնքվել 2.3 հա հողի հետ կապված, որը ստացել է պետական գրանցում:
Թաթուլ Բաղդասարյանն առարկություն հայտնեց դատախազի պնդմանը՝ նշելով, որ այդ տրամաբանությամբ իր ղեկավարած ընկերությունն, ընդհանրապես հողակտոր չէր կարող ունենալ, մինչդեռ մինչ օրս գործարանն ու հարակից հողատարածքներն իրեն են պատկանում՝ բացառությամբ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Հայկազ Բաղմանյանի կողմից խլված գազալցակայանի: «Մարտունի պանրագործարան» ԲԲԸ-ի տնօրենը դատարանին ներկայացրեց նաեւ քարտեզներ, հատակագծեր՝ որոնց համաձայն գազալցակայանի տարածքն իր ընկերությանն է պատկանում, սակայն դրանք գործով քննիչն ու դատախազը հաշվի չեն առել:
Դատավոր Յուրա Իսկոյանը գործին կցեց քարտեզները եւ դատաքննությունն ավարտված համարեց, որից հետո գնաց խորհրդակցական սենյակ: Մոտ 40 րոպե հետո դուրս եկավ եւ հայտարարեց, որ որոշում է կայացրել մերժել Թաթուլ Բաղդասարյանի բողոքն ընդդեմ դատախազի եւ քննիչի՝ քրգործը կարճելու որոշման դեմ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT