«ՀԺ». Ով է ավելի հզոր` Կարեն Կարապետյանը, թե՞ Սամվել Ալեքսանյանը. սրընթաց թանկացում

22/11/2016 schedule08:40

«Հայկական ժամանակ» օրաթերթը իր այսօրվա համարում գրում է.

«Մեր խանութներում սրընթաց թանկանում է շաքարավազը: Երեկվա դրությամբ «Երեւան Սիթիում» մեկ կիլոգրամ շաքարավազի գինը հասել էր 405 դրամի: Գործ ունենք, շատ մեղմ ասած, տարօրինակ երեւույթի հետ: Խնդիրն այն է, որ ինչպես շաքարը, այնպես էլ շաքարի հումքը վերջին ամիսներին աշխարհում թանկանում են:

Սակայն այն շաքարավազը, որը հիմա վաճառվում է մեր խանութներում, արտադրվել է Սամվել Ալեքսանյանին պատկանող շաքարի գործարանում: Իսկ այդ արտադրանքի հումքը ներկրվել է դեռ այս տարվա առաջին կեսին, երբ շաքարի համաշխարհային գները դեռ շատ ցածր էին: Համեմատության համար նշենք, որ այս տարի  ներկրված շաքարի մեկ կիլոգրամի մաքսային արժեքը կազմել է 36 ցենտ, իսկ անցած տարի ներկրվածինը` 42 ցենտ: Այսինքն, շաքարի ներկրման գինը նվազել է 14 տոկոսով: Անցած տարի այս ժամանակ շաքարի մեկ կիլոգրամը, համաձայն ԱՎԾ պաշտոնական տվյալների, վաճառվում էր 350 դրամով, հիմա` 405 դրամով:             

Այսինքն թանկացել է 15 տոկոսով: Եվ ուրեմն, ներկրվող շաքարը էժանացել է 14 տոկոսով, խանութներում այն թանկացել է 15 տոկոսով: Շաքարի շուկան Հայաստանում մոնոպոլիզացված է, եւ շաքարի գնի նման պատկերը տեսականորեն ամբողջությամբ գտնվում է Արտակ Շաբոյանի ղեկավարած Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի «տեսահորիզոնում»:

Թե որքանով այդ հանձնաժողովը ուշադրություն կդարձնի գնային այս «բեսպրեդելին», դեռ հայտնի չէ: Հայտնի չէ նաեւ, թե որքանով հետեւողականորեն ու խիստ կլինի այդ հանձնաժողովը Սերժ Սարգսյանի ամենամտերիմ օլիգարխի` Սամվել Ալեքսանյանի (Լֆիկ Սամոյի) «վարած» այսպիսի «գնային քաղաքականության» նկատմամբ: Բայց եթե հաշվի առնենք, որ բոլորովին վերջերս այդ հանձնաժողովը շատ խիստ գտնվեց «Երեւանի գարեջուր» ընկերության նկատմամբ եւ նրան տուգանեց 110 միլիոն դրամով միայն այն բանի համար, որ  հումքը էժան էր ձեռք բերել, բայց գարեջրի գինը բարձրացրել էր, ապա շաքարավազի դեպքում պետք է խոսք լինի միլիարդավոր դրամների տուգանքների մասին առնվազն: Խնդիրն այն է, որ գարեջրի շուկայում իրար հետ կատաղի մրցակցության մեջ են թե մի քանի ներքին արտադրողներ, եւ թե մի քանի ներկրողներ:

Իսկ ահա շաքարավազի մանրածախ շուկայում բացարձակ մենաշնորհ է: Մի ուշագրավ զուգադիպություն. ընդամենը մի քանի օր առաջ` ՀՀ կառավարության վերջին նիստում Արտակ Շաբոյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից ստացավ «քարտ բլանշ»: «Հանձնաժողովը օրենքով ստեղծված անկախ մարմին է, եւ կառավարությունն այստեղ ազդելու լծակներ չունի, բայց դա մեզ չի զրկում կարծիք արտահայտելու հնարավորությունից: Հորդորում ենք առաջին հերթին ուշադրություն դարձնել առաջնային սպառման ապրանքների շուկայում, որոնց վերաբերյալ հասարակությունից հնչող մտահոգությունները շատ են: Դա շատ ավելի առաջնահերթ խնդիր է, քան գարեջրի բնագավառը, ուր կան տարբեր արտադրողներ, ներմուծողներ, լուրջ մրցակցություն, ուստի մաքսիմալ ուշադիր վերաբերվեք այս հարցերին»,-հայտարարեց վարչապետը:

Իսկ շաքարը հենց այն «առաջնային սպառման» ապրանքներից է, որի մասին հայտարարել է վարչապետը: Հիմա տեսնենք, թե ով է ավելի հզոր ու ազդեցիկ` ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը եւ նրան «քարտ բլանշ» տված ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը միասի՞ն, թե՞ Սամվել Ալեքսանյանը միայնակ: Մի տեսակ անհարմար, բայց շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվում»:

Մանրամասները` թերթում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5771 դիտում

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԱՄՆ զինվшծ ուժերը յոթերորդ գիշերն անընդմեջ հարվшծներ են հասցնում Իրանի տարածքին

Թրամփը uպառնացել է Կանադային բարձր մաքuատուրքերով

Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը

Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

2026-ին բուհ է ընդունվել 9,620 դիմորդ

Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ

Հուլիսի 18-ից Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում լուսացույց կգործի

ԱՄԷ գործարարները դիտարկում են ՀՀ-ից թարմ բանջարեղենի, ծաղիկների, հանքային ջրերի ներմուծման հնարավորությունները

Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը

Կենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°C

Ծառուկյանը քանդակագործին գցել էր առյուծի վանդակը, վախից մահացավ. պատժում էին մարդկանց, մնում անպատիժ

Թեհրանի գործողությունները սպառնում են տարածաշրջանային կայունությանը. Քուվեյթի ԱԳՆ

Պապոյանի գլխավորությամբ հասարակական խորհրդի նիստ է տեղի ունեցել․ ինչ հարցեր են եղել օրակարգում

Այս մարդիկ պետք է ձերբակալվեն, հանրությունն է այդպես որոշել. իրավապահները ծառայում են պետությանը

Պտտահողմ, կարկուտ և ավերածություններ Շիրակի մարզում․ որ գյուղերն են տուժել․ տեսանյութ

Ժաննա Անդրեասյանի գլխավորությամբ հուլիսի 17-ին տեղի է ունեցել հանրապետական ընդունող հանձնաժողովի նիստ

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Վարշավյան փողոցում

Ուժեղ կարկուտ Լանջիկում․ տեսանյութ

Հայաստան-Ադրբեջան խաղաղությունը եզակի հնարավորություն է ստեղծում տարածաշրջանի բարգավաճման համար․ Բայրամով

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք

Մեր երկու ժողովուրդների բարեկամությունը Հայաստան-Լիտվա փոխգործակցության ընդլայնման ամուր հիմք է․ վարչապետ

Հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինը

Կյանքից հեռացել է «Տանը մենակ 2» ֆիլմում նկարահանված իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը

Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում

Միսաք Մանուշյանի անվան պուրակում տեղադրվել են քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 քանդակները

Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են ուսումնական «Տոյոտա»-ն, «Նիսսան»-ը, «Լադա»-ն և FAW-ը. կան տուժածներ

Միրաք գյուղ տանող ճանապարհին և Արտաշատի արձանի հարակից տարածքում քաղաքացիները զենք-զինամթերք են թողել

Աբովյան քաղաքից մինչև Արզնու տրանսպորտային հանգույց ճանապարհը ժամանակավորապես փակ կլինի

Վարդան Ղուկասյանի խափանման միջոցը փոխվել է․ դատախազությունը կքննարկի որոշումը բողոքարկելու հարցը