Ռուսական C-400 համակարգերը կարող են հայտնվել Թուրքիայում. ի՞նչ սպասել նոր գործարքից

Ընդամենը շաբաթներ առաջ Ռուսաստանի եւ Թուրքիայի հակասությունները թշնամանքի էին հասնում: Այժմ, սակայն, կողմերը ոչ միայն կարգավորում են հարաբերությունները, այլեւ Անկարան հայտարարում է, որ բանակցում է Մոսկվայի հետ C-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու վերաբերյալ:

Այս մասին օրեր առաջ հայտարարեց Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը՝ հավելելով, որ ռուսական կողմի տրամադրվածությունը դրական է: 

Ռուսաստանում թեպետ դեռ վաղ են համարում Թուրքիային սպառազինության այս տեսակի վաճառքը, սակայն չեն էլ հերքում նման գործարքի հավանականությունը: Հատկանշական է, որ Ռուսաստանի Ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության պետ Ալեքսանդր Ֆոմինը փաստացի հաստատել է այս հարցով Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ բանակցությունների առկայությունը: «Շուտով Մոսկվայում տեղի կունենա Ռուսաստան-Թուրքիա միջկառավարական հանձնաժողովի նիստը, որի ժամանակ կքննարկվի նաեւ C-400 համակարգերի հարցը»,- ասել է նա:

Ո՞րն է տրամաբանությունը՝ ուժեղացնել Մերձավոր Արեւելքում եւ Հարավային Կովկասում սեփական ամենահավանական հակառակորդի կամ մրցակցի ռազմական ներուժը: Ու դեռ հարց է, թե ինչպես իրեն կպահի Թուրքիան Ռուսաստանի հանդեպ նույն տարածաշրջաններում ստանալով համապատասխան համակարգերը: Այս հարցերն առաջանում են տվյալ գործարքի մասին տեղեկատվությունը կարդացողներից շատերի մեջ: 

Պատկերավոր ասած՝ C-400 համակարգերը ՀՕՊ ոլորտում այն են, ինչ հրթիռային հարձակողական սպառազինությունների շարքում՝ «Իսկանդերները»: Պատահական չէ, որ անցյալ տարվա վերջին ռուս-թուրքական հարաբերությունների կտրուկ վատթարացումից հետո Ռուսաստանը հենց C-400-ներ տեղակայեց Սիրիայի Հմեյնիմ ավիաբազայում՝ իր ռազմական օբյեկտները պոտենցիալ հակառակորդից, այդ թվում՝ Թուրքիայից պաշտպանելու համար: Իհարկե, դրանից հետո շատ ջրեր են հոսել եւ Ռուսաստանի ու Թուրքիայի հարաբերություններն էականորեն բարելավվել են, սակայն բաց է մնում հարցը՝ պատրա՞ստ է Մոսկվան վաճառել նման հզոր համակարգերը երեկվա հակառակորդին, որի հետ դեռ ամիսներ առաջ քիչ էր մնում «սիրիական հողի» վրա ռազմական բախումների գնար:

«Թուրքիան շահագրգռված է այս համակարգերի ձեռքբերմամբ, քանի որ մինչեւ օրս, գտնվելով ՆԱՏՕ-ի հովանու տակ, մեծ ուշադրություն չի դարձրել իր հակաօդային պաշտպանությանը: Տարածաշրջանում Թուրքիայի ՀՕՊ համակարգն ամենաթույլերից է: Այնտեղ տեղակայված են ամերիկյան «Փեթրիոթ» համակարգերը, սակայն դրանք այն էֆեկտիվությամբ չեն աշխատում եւ չեն ծածկում Թուրքիայի ողջ տարածքը»,- մեզ հետ զրույցում նշեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Ռուսաստանցի ռազմական փորձագետները տեսականորեն չեն բացառում նման գործարքի հավանականությունը, քանի որ այս կերպ ՌԴ-ն լուծում է աշխարհաքաղաքական խնդիրներ հատկապես Հարավային Կովկասում, Մերձավոր Արեւելքում եւ ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում: Փորձագետների շրջանում գերակայում է այն կարծիքը, որ եթե Թուրքիան ձեռք է բերում նման համակարգեր, ապա այն առաջին հերթին առաջացնում է ՆԱՏՕ-ի ներսում սպառազինությունների ստանդարտիզացիայի խզում, իսկ սա հանգեցնում է շահերի բախման, հետեւաբար՝ դաշնակիցների շրջանում տարաձայնությունների սրման: ՆԱՏՕ-ի հետ աշխարհաքաղաքական սուր կոնֆլիկտի մեջ գտնվող Ռուսաստանի համար սա շահեկա՞ն է, թե՝ ոչ: Պատասխանը թերեւս պարզ է:

Մյուս կողմից, սա նաեւ Թուրքիայի վրա ազդեցության հնարավորություն է եւ կոմերցիոն շահ: Ցանկացած սպառազինության, հատկապես մեծ համակարգերի վաճառքը ենթադրում է կադրերի պատրաստում եւ պահեստամասերի մշտական առաքում: Այսինքն՝ ՀՕՊ համակարգերի մասով Թուրքիան որոշակի առումով կարող է հայտնվել Ռուսաստանի ազդեցության դաշտում: Մյուս կողմից՝ խոսքը տասնյակ, եթե ոչ հարյուրավոր միլիոն դոլարների հասնող գործարքների մասին է, որը Ռուսաստանի համար սպառազինությունների առեւտրի նոր շուկա է եւ եկամուտների աղբյուր, ինչը ծանր պայմաններում հայտնված ՌԴ տնտեսությանը օդի ու ջրի նման է պետք:

Իսկ եթե Ռուսաստանը մտնում է սպառազինությունների ՆԱՏՕ-ի շուկայի թեկուզ ծայրամաս, ապա դա հանգեցնում է այդ բլոկի տեխնոլոգիապես ամենազարգացած հատվածի՝ ԱՄՆ-ի եւ Եվրամիության որոշ երկրների սպառազինությունների առեւտրից ստացվող եկամուտների կրճատման: Մյուս կողմից Ռուսաստանը ճեղքում է նաեւ իր նկատմամբ կիրառված պատժամիջոցները հենց ՆԱՏՕ-ի անդամ պետության միջոցով:

Բացի այդ, նման գործարքի հավանականությունը նաեւ հուշում է, որ Ռուսաստանն ու Թուրքիան գոնե այս պահին եւ իրենց համար տեսանելի ապագայում հասել են Մերձավոր Արեւելքի ու Հարավային Կովկասի հարցերում որոշակի կոնսենսուսի: Իսկ դա առաջին հերթին Սիրիայի եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտություններն են: Չի բացառվում, որ Ռուսաստանը համաձայնել է ճանաչել Թուրքիայի իրավունքները քրդերի հարցում, իսկ Թուրքիան չի խառնվելու Սիրիայի մնացած հատվածի գործերին: Մյուս կողմից, Թուրքիան չի խառնվելու ԼՂ հակամարտությանը գոնե Ադրբեջանին մշտական սադրանքների հրահրելու տեսքով:

Արդյոք այս հարցում հաշվի կառնվի՞ տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակցի՝ Հայաստանի դիրքորոշումը: Այս հարցի ակնառու պատասխանը Ադրբեջանին, որի հետ Հայաստանը փաստացի պատերազմում է, Ռուսաստանի միլիարդների հասնող սպառազինությունների վաճառքի գործարքներն են: Եթե այս հարցում Երեւանի դժգոհությունները հաշվի չեն առնվել, ապա Թուրքիայի հարցում, որին Հայաստանը պաշտոնապես չի դիտարկում որպես թշնամական պետություն, անգամ խոսելն ավելորդ է:

«Սակայն պետք չէ մտածել, որ եթե անգամ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվածության գան, ապա հենց վաղը կսկսվի այն իրականացվել: Նախ, ՌԴ բանակն ամբողջությամբ չի համալրված այդ համակարգերով: Իսկ երբ դա տեղի ունենա, ապա հերթի մեջ են Չինաստանը եւ Հնդկաստանը, եւ հետո նոր՝ Թուրքիան: Ուստի, եթե նման պատվեր լինի, ապա դժվար թե այն իրականացվի 2020 թվականից շուտ»,- մեզ հետ զրույցում նշեց Ռազմական եւ քաղաքական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն, ռուսաստանցի ռազմական փորձագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Թուրքիային նման համակարգերի վաճառքի հավանականությունը մեծացնում է նաեւ այն հանգամանքը, որ այժմ Ռուսաստանում մշակվում է նոր սերնդի ՀՕՊ C-500 համակարգեր, որի մեջ ինտեգրված են հակահրթիռային պաշտպանության տարրեր: Կարելի է ենթադրել, որ հարկ եղած դեպքում Ռուսաստանը Թուրքիային կտրամադրի C-400 համակարգերը, որը ՌԴ-ի համար այս պահին ռազմաքաղաքական եղանակներով աշխարհաքաղաքական խնդիրների լուծման հնարավորություն է: Կստացվի՞, թե՝ ոչ, ցույց կտա ժամանակը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4670 դիտում

Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում

Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը

Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները

Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման

Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ

ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել

ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ

ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը

Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը

Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե

Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է

6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ

Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են

Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք

Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին

Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը

Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի

Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ

«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ

Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք

Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին

Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի

Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան

Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ

Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները