Երևան
12 °C
«Մարիաննա» եւ «Գրանդ տոբակո» ընկերությունների արտադրանքի` դեպի Ռուսաստանի Դաշնություն արտահանման ճանապարհին ծագած խոչընդոտները, ճիշտն ասած, անսպասելի էին: Այս ընկերությունները դիմել էին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ ահազանգելով, որ ռուսական շուկայում չեն կարողանում իրացնել իրենց ապրանքները:
Խնդիրն այն է, որ, օրինակ, «Մարիաննայի» դեպքում Ռուսաստանում «Դեբոր» ընկերությունը գրանցել է «Մարեւիաննա» անվանումը եւ մեր արտադրողին չի թողնում այդ անունով ապրանք ներմուծել: Ընդ որում, «Դեբորը» ընդհանրապես կաթնամթերք չի արտադրում: Չի բացառվում, որ դա մտածված է արվել, որպեսզի հայկական ընկերությունը «Դեբորի» թույլտվությունը ստանալու համար նրա հետ մտնի գործարքի մեջ: Հայկական ընկերության ներկայացուցիչները արդեն մեկ տարի է չեն կարողանում հաղթահարել այդ խոչընդոտը, չնայած պատրաստ են մտնել ռուսական շուկա:
«Գրանդ տոբակոն» ռուսական շուկայում հանդիպել է ավելի հզոր դիմադրության: Նրա համար խոչընդոտներ է ստեղծել «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը, որի համոզմամբ «Գրանդ տոբակոն» իրենց ապրանքանիշին նմանեցված ապրանքանիշ է օգտագործում:
Հարկ է նկատել, որ նույնիսկ նրանք, ովքեր խիստ քննադատական դիրքերից էին հանդես գալիս Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու փաստին եւ մատնանշում էին բազմաթիվ մարտահրավերներ, որոնց կհանդիպի մեր տնտեսությունը այդ անդամակցության հետեւանքով, նման կանխատեսումներ չէին արել: Սա իրոք անկանխատեսելի էր: Եվ ուրեմն, մինչ այժմ թվարկված մարտահրավերներից բացի մեր տնտեսվարողները հանդիպում են լրացուցիչ, չկանխատեսված խոչընդոտների:
Թե էլ ինչ խնդիրներ են մեզ դարանակալում ԵՏՄ-ում, դժվար է ասել: Սակայն պետք է արձանագրել, որ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցման կողմնակիցները գոնե այս պահին կարողանում են ներկայացնել ցուցանիշներ, որոնք փաստում են, թե իբր Հայաստանի համար այդ անդամակցությունը դրական արդյունքներ է տվել եւ մատնանշում են հատկապես դեպի Ռուսաստան իրականացվող արտահանումների ծավալները:
Արտահանման պաշտոնական ցուցանիշները, անշուշտ, կարող են նման տպավորություն ստեղծել: Բայց դա՝ մակերեսային դիտարկման դեպքում: Ավելի խորը ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այդ պնդումները այնքան էլ հիմնավոր չեն: 2016 թվականի առաջին 9 ամիսներին Հայաստանից Ռուսաստան արտահանումը աճել է 54 տոկոսով անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Աճը տպավորիչ է` խոսք չկա: Բայց այստեղ կան ուշագրավ մանրուքներ:
Նախ պետք է փաստենք, որ աճի տեմպը էականորեն նվազել է այս տարվա առաջին 6 ամիսներին արձանագրված ցուցանիշների համեմատ: Առաջին կիսամյակում աճը 87 տոկոս էր: Այսինքն, արտահանումների «փուքսը» ակնհայտորեն նստում է: Մեկ այլ «մանրուք» եւս: Արտահանման ցուցանիշի այսպիսի աճը պայմանավորված է նաեւ նրանով, որ անցած տարի արտահանման ծավալները կտրուկ նվազել էին: 2014 թվականի համեմատ 2015-ին դեպի ՌԴ արտահանումը նվազել էր մոտ 30 տոկոսով: Եվ եթե համեմատենք 2016-ի ցուցանիշը ասենք 2014-ի հետ, ապա կստանանք ոչ 54 տոկոս աճ, ոչ էլ առավել եւս՝ 87 տոկոսի աճ: Այլ ընդամենը 17 տոկոս աճ` ընդամենը 40 միլիոն դոլարի: Սա էլ վատ ցուցանիշ չէ, անշուշտ: Բայց պետք չէ շտապել ուրախանալ: Այստեղ է, որ պետք է նայել արտահանման, այսպես ասած, ապրանքային կազմը: Տեսնենք, թե ինչի հաշվին է աճում մեր արտահանումը դեպի Ռուսաստան:
Այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա համեմատ դեպի ՌԴ արտահանման աճը եղել է 80 միլիոն դոլար: Դրանից 30 միլիոնը եղել է թունդ սպիրտային խմիչքների հաշվին: Հավանաբար խոսքը կոնյակի մասին է: Տեսականորեն կոնյակի արտահանումն աճել է: Բայց գործնականում կոնյակը ուղղակի դուրս է բերվել Հայաստանից եւ պահեստավորվել ՌԴ-ում: Դրա իրացումը ներկայումս շատ դանդաղ է ընթանում: Այդ 80 միլիոնից 18 միլիոն դոլարը արտահանված լոլիկն է: Այս տարվա առաջին կեսին, ինչպես փաստում է մեր պաշտոնական վիճակագրությունը, Հայաստանից ՌԴ արտահանվել է 30 հազար տոննա լոլիկ, որը 43 անգամ ավելի է անցած տարվա նույն ցուցանիշից: Ոչ ոք պաշտոնապես չի էլ փորձել հերքել հրապարակայնորեն հնչած այն պնդումը, որ դա մեր արտադրած լոլիկը չէ, այլ ընդամենը հայկականի անվան տակ վերաարտահանվել է թուրքական լոլիկը: Իսկ Թուրքիան այդ շրջանում գտնվում էր Ռուսաստանի կիրառած պատժամիջոցների տակ: Զուտ թվաբանորեն Հայաստանում եղած ջերմոցների հզորությունները պարզապես չէին կարող այդքան լոլիկ արտադրել տարվա առաջին կեսին:
Նույնքան կասկածելի է թեթեւ արդյունաբերական արտադրանքի արտահանման 15 միլիոն դոլարանոց աճը: Նույնիսկ մեր պաշտոնական վիճակագրությունը արձանագրել է, որ այդ ընթացքում նշված ապրանքախմբի արտադրությունը Հայաստանում շատ ավելի քիչ է եղել, քան դրա արտահանումը: Մի տարօրինակ զուգադիպությամբ ռուսական պատժամիջոցների տակ էր նաեւ թուրքական թեթեւ արդյունաբերության արտադրանքի մի զգալի մասը:
Դեպի Ռուսաստան արտահանման աճի վրա ազդեցություն էին ունեցել նաեւ ադամանդները: Այդ ապրանքների արտահանման աճը կազմել էր 8 միլիոն դոլար: Բայց թերեւս անիմաստ է ավելորդ անգամ նկարագրել, որ ՌԴ-ից բերվող, այստեղ մշակվող եւ վերադարձվող ադամանդների ազդեցությունը մեր տնտեսության վրա որակական առումով զրոյական է, իսկ սոցիալական իմաստով բերում է այդ ոլորտում աշխատողների սոցիալական վիճակի բարելավմանը:
Մի խոսքով, դեպի Ռուսաստան արտահանման ծավալների աճը իրականում, եթե մեղմ արտահայտվենք, շատ մեծ լավատեսության հիմքեր չի տալիս: ԵՏՄ-ի կողմնակիցները երբեք չեն ասի, որ օրինակ 46 անգամ նվազել է կաղամբի արտահանումը, 6 անգամ նվազել է խեցգետնակերպերի արտահանումը, 1.7 անգամ` պահածոյացված բանջարեղենի արտահանումը, 1.4 անգամ` խնձորի ու տանձի արտահանումը, 1.2 անգամ՝ սուրճի արտահանումը, 12 տոկոսով՝ ձկան արտահանումը եւ այլն, եւ այսպես շարունակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Թրամփը լրացուցիչ 50 տոկոս մաքսատուրք է սահմանել կանադական որոշ ապրանքների ներմուծման համար
Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար մեղադրվող Արեյանի վերաբերյալ քրվարույթի նյութերը դատարանում են
Վենետիկում ՀՀ պատվավոր հյուպատոսարանում քննարկվել է ՀՀ-Իտալիա տնտեսական համագործակցության ընդլայնման հեռանկարը
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից օգտագործվող ուկրաինական նավահանգիստներին, Սումիի «Էպիկենտրոն»-ին
ՄԻՊ-ն այցելել է Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսեր, առանձնազրույցներ են ունեցել բուժառուների հետ
Արարատ Միրզոյանը շնորհավորել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնած Էդվարդ Միլիբենդին
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ ինչ եղանակ է կանխատեսվում
Դատարան են հանձնվել «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանի ընտրակաշառքի քրվարույթի նյութերը
Սարիկ Մինասյանը դադարեցրել է Գյումրու ավագանու անդամի լիազորությունները
Ձկան և ձկնամթերքի արտահանման նոր հնարավորություն․ արտադրողները հրավիրվում են առցանց հանդիպման
Հորդառատ անձրևները հեղեղել են Թբիլիսին․ տեսանյութ
ՀԷՑ-ը 2026-ի 1-ին կիսամյակում 2025-ի նույն ժամանակաշրջանի համեմատ շուրջ 62%-ով ավել հարկ ու տուրք է վճարել
ՖԻՖԱ-ն հետաքննում է արգենտինացիների պահվածքը՝ ԱԱ-2026-ի եզրափակչից հետո․ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
Քաղաքացիները տարբեր վայրերում զենք-զինամթերք են թողել, զանգել ոստիկանություն, հայտնել դրանց տեղերը
Գագիկ Ծառուկյանը ոստիկանության մեքենայով բերվել է Քննչական կոմիտե
Մեքենան բախվել է ավտոբուսին, ապա էլեկտրասյանը․ վարորդը Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոնում է
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում․ հասցեներ
Ով է Երևանում հանդիպակաց երթևեկող վարորդը և ինչու է դիմել նման քայլի. ՆԳՆ-ից պարզաբանում են
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7654 տոննա ծիրան․ Իսպանիա, նաև Պորտուգալիա արտահանում չունենք
Բարձր եմ գնահատում Բելգիայի աջակցությունը ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանը․ վարչապետի ուղերձը Բարտ դե Վևերին
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը պաշտոնը ստանձնելուց հետո հայտնել է կառավարութան կազմը
Կոտայքի մարզի բազմաթիվ բնակավայրերում գազ չի լինի
Մալիշկա գյուղի համայնքային նշանակության հողատարածքում ապօրինի արդյունահանվել է հրաբխային բազալտ․ տեսանյութ
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
Լույս աշխարհ է եկել փոքրիկ Տիգրանը․ Արփինե Սարգսյանն այցելել է Մարմարիկ՝ Պետրոսյանների ընտանիք
Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ սերտ համագործակցությանը․ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորընտիր վարչապետին
Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
Հուլիս ամսվա ընթացքում կնշանակվի «Արարատցեմենտ»-ի կառավարիչը․ ովքեր կշարունակեն աշխատել․ Պապոյան
Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ՝ Տիգրան Արզաքանցյանի որդու և առաջին կնոջ
Նա գրկեց ինձ, սփոփում էր և մի քանի անգամ խնդրեց չարտասվել․ Մեսսին՝ Յամալի մասին
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. Թրամփ
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ
ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա
Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել
Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել
Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ
Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից
Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT