Երևան
12 °C
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն մոտ մեկ շաբաթ առաջ հայտարարություն տարածեց, որի համաձայն՝ ՊԵԿ-ն օգնել է մի տնտեսվարողի, որը ցանկացել է բանան ներկրել, սակայն Հայաստան մուտք գործելուց հետո խոչընդոտների է հանդիպել:
Armtimes.com-ի գրավոր հարցմանն ի պատասխան ՊԵԿ-ից հայտնեցին, որ Պետական եկամուտների կոմիտեն նպատակ է հետապնդել տեղեկացնել հասարակայնությանը, որ ՊԵԿ-ի կողմից գործուն քայլեր են իրականացվում բիզնեսի համար ազատ եւ արդար մրցակցային միջավայրի ապահովման ուղղությամբ, միաժամանակ խստագույնս նախազգուշացնելով ոչ բարեխիղճ տնտեսվարողներին` զերծ մնալ բիզնեսի բնականոն գործունեությանը խոչընդոտելու մտադրություններից:
Հարցին՝ ո՞ր ընկերությունն է փորձել բանան ներկրել, սակայն խոչընդոտների է հանդիպել, ՊԵԿ-ը չի պատասխանում. «Հաշվի առնելով նմանատիպ դեպքերի հետագայում կրկնության տեսական հնարավորությունը եւ դրանք կանխելու, համանման փորձերին արագ ու արդյունավետ արձագանքելու անհրաժեշտությունը` ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը ձեռնպահ է մնում միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ հրապարակելուց»:
Բացի այս մենք պետեկամուտների կոմիտեի նախագահին խնդրել էինք, որպեսզի մանրամասնեն, արդյո՞ք դիմել են իրավապահներին, կա՞ հարուցված քրգործ, սակայն այս հարցը ՊԵԿ-ից ակնհայտորենն շրջանցել են:
«Կարևորելով ՊԵԿ-արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներ փոխադարձ վստահության մթնոլորտի ձեւավորումն ու ամրապնդումը` կոմիտեն լրացուցիչ տեղեկատվություն չի հրապարակում, հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ նման խնդրանքով դիմել է ներկրողը: Տվյալ պարագայում ՊԵԿ-ն առավել կարեւորում է շուկայում արդար մրցակցության միջավայրի ձեւավորումը, ինչի արդեն իսկ տեսանելի առաջին արդյունքներից մեկն էլ բանանի շուկայում վերջին օրերին նկատվող գների շուրջ 200 դրամով անկումն է»,- ասված է ՊԵԿ-ի պատասխանում:
Հիմա փորձենք հասկանալ՝ արդյո՞ք Հայաստանում կամ գոնե Երեւանում, բանանի գինը նվազել է 200 դրամով, թե՞ ոչ: Համաձայն Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ Երեւան քաղաքում հոկտեմբեր ամսին 1 կգ բանանն արժեցել է 873 դրամ 5 լումա: Այսօր՝ նոյեմբերի 29-ին, Երեւան Սիթի սուպերմարկետների ցանցում 1 կգ բանանն արժե 785 դրամ: Եթե 873-ից հանենք 785, ապա կստանանք 88 դրամ: Հարց է առաջանում՝ ՊԵԿ աշխատակիցները 200 դրամով էժանացումն ի՞նչ մեթոդաբանությամբ են հաշվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց1 դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան
Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ
Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել
Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան
Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա
Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած
Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար
Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ
Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը
Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել
Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ
Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին
Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել
Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը
Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել
Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում
2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին
Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին
Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է
Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան
Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի
ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները
Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ
ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ
ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով
Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ
Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի
Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը
Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում
Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել
Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել
Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT