Երևան
12 °C
ՀՀ տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովը պարզել է, որ 4 տարի շարունակ՝ 2012-2016 թվականներին, պետական աջակցության ծրագրի շրջանակներում ազոտական պարարտանյութի մատակարար է հանդիսացել «Մասիսի Բերրիություն» ընկերությունը: Ընդ որում, վերջինս ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից ընտրվել է առանց մրցույթի հայտարարման, ինչը նշանակում է, որ այլ ընկերությունները հնարավորություն չեն ունեցել մասնակցելու այս ծրագրին:
Նախորդ տարի «Մասիսի Բերրիությունը» մատակարարել է, ընդհանուր առմամբ, 32 հազար 720 տոննա պարարտանյութ, ինչի դիմաց ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 48 մլն դրամ պետական սուբսիդիա, եւս 204 մլն դրամ դրամաշնորհ՝ մարզերի մատակարարումների համար, ինչպես նաեւ 3 մլրդ 992 մլն դրամ բյուջետային վարկ՝ 0,001 տոկոս տոկոսադրույքով:
Արդյունքում, ազոտական պարարտանյութի 1 տոննան գյուղացիական տնտեսություններին իրացվել է 120 000 դրամով: Հանձնաժողովը պարզել է, որ «Մասիսի Բերրիությունը» ազոտական պարարտանյութի 1 տոննան Վրաստանից ձեռք է բերել շուրջ 323 ԱՄՆ դոլարով:
ՏՄՊՊՀ-ի կողմից կատարված հաշվարկների համաձայն, պարարտանյութերի մատակարարման ծրագիրը մրցույթով անցկացնելու դեպքում պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 միլիարդ դրամ:
Ո՞վ է կանգնած «Մասիսի բերրիություն» ընկերության թիկունքում
Armtimes.com-ին հայտնի դարձավ, որ «Մասիսի բերրիություն» ընկերությունը կապված է պետեկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի հետ: Ավելի կոնկրետ՝ ընկերությունը ստեղծվել է Գագիկ Խաչատրյանի մորեղբոր տղայի կողմից:
ՏՄՊՊՀ-ի արձանագրությունից ելնելով կարելի է մոտավորապես պատկերացնել, թե ինչպե՞ս է գործել այս սխեման: 2012-ից 2016 թվականներին գյուղատնտեսության նախարարը եղել է Սերգո Կարապետյանը, իսկ Գագիկ Խաչատրյանը ՊԵԿ նախագահ, ապա՝ ֆինանսների նախարար: Ուշագրավ է, որ 2013 թվականին ֆինանսների նախարարությունը «Մասիսի Բերրիություն» ընկերության տնօրենին 50 հազար դրամով տուգանել է այն բանի համար, որ որոշակի խմբաքանակով պարարտանյութ է ներմուծել ու չի հայտարարագրել: Այս ժամանակ Գագիկ Խաչատրյանը ՊԵԿ նախագահն է եղել, իսկ ՊԵԿ-ն իր մեջ ներառում է նաեւ մաքսային ծառայությունը:
Կարեն Կարապետյանի կառավարության անելիքները
ՏՄՊՊՀ-ի հայտարարությանը զուգահեռ գյուղատնտեսության նախարարությունը քայլեր է ձեռնարկել: Կառավարության դեկտեմբերի 1-ի նիստում գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործադիրի հավանությանն է ներկայացնելու կառավարության որոշման մի նախագիծ, որը վերաբերվում է գյուղատնտեսական սուբսիդիաներին հայեցակարգին:
Ըստ նախարարության, այս ոլորտում պետական քաղաքականության ներկայիս նոր մոտեցումների կիրառման անհրաժեշտությամբ, գործընթացների թափանցիկության ապահովմամբ պայմանավորված, նախկինում սահմանված դրույթները վերանայում են պահանջում, ինչն էլ պայմանավորում է նախագծի մշակումն ու ընդունումը: Հայեցակարգի հիմնավորման մեջ հատուկ անդրադարձ կա նաեւ պարարտանյութերի ոլորտին: Նախագծում նախարարությունը նկատում է, որ 2011 թվականից իրականացվել է հողօգտագործողներին գյուղատնտեսական աշխատանքների համար մատչելի գներով սերմերի մատակարարման, ազոտական, ֆոսֆորական և կալիումական պարարտանյութերի, ինչպես նաև դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագրերը:
Հ.Գ. Այս ամենը դեռ չի նշանակում, որ հետայսու գյուղատնտեսական սուբսիդիաների ոլորտը թափանցիկ կդառնա, քանի որ գյուղատնտեսության նախարարը հայեցակարգի կատարումն ապահովող միջոցառումների ծրագիրը պետք է գործադիրին ներկայացնի 6-ամսյա ժամկետում: Այսինքն՝ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վերջին անգամ այստեղ եղել էի ուսանողական տարիներին․ վարչապետն ընթերցանությամբ է զբաղվել․ տեսանյութ
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 14-ին
Խորին երախտագիտություն եմ հայտնում բարեկամ Ֆրանսիային և անձամբ Ձեզ. Խաչատուրյանը՝ Մակրոնին
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
ԱՄՆ-ի Իրանին hարվածների վերսկսումը խախտnւմ է հուշագիրը. Լավրով
Ինչպես և սպասվում էր, Իսրայելի խորհրդարանում կասեցվել է Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը. Դալլաքյան
Հուլիսի 15-ին գազամատակարարման պլանային դադարեցում կլինի Աղվերան բնակավայրում
Աբիսողոմոնյանն ու ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալը քննարկել են COP17-ի նախապատրաստական աշխատանքները
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավելի անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT