Հրդեհված, քանդված, վթարված. աճուրդի հանված ծառայողական մեքենաները (տեսանյութ)

07/12/2016 schedule13:36

Արդեն մի քանի ամիս է, որ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության «Պետական գույքի գույքագրման եւ գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ում մարդկանց հոսքը շատացել է: Բանն այն է, որ կառավարության որոշմամբ կրճատված ծառայողական ավտոմեքենաները տեղափոխվել են Արմավիրի մարզի Մերձավան գյուղ տանող ճանապարհին տեղակայված հատուկ պահպանման տարածք, իսկ քաղաքացիները գալիս եւ տեղում ուսումնասիրում են մեքենաների տեսքն ու բնութագիրը:

Այցելելով ՊՈԱԿ ականատես եղանք մի մեծ ավտոպարկի: Աջ ու ձախ մեքենաներ են: Մոտ 1.5 հեկտար տարածքի առաջնամասում կայանված էին շահագործման ենթակա մեքենաները, իսկ խորքում՝ պարզապես մետաղի ջարդոնները: ՊՈԱԿ-ում գերակշռում էին վթարված, կիսաքանդ, հրդեհված մեքենաներ, դրանց կոնստրուկցիաները, որոշ դեպքերում՝ առանց շարժիչի: Դրանք հիմնականում ոստիկանությանը սպասարկած մեքենաներն էին: Թարմ էին Պետեկամուտների կոմիտեի, կառավարության աշխատակազմի, Ազգային ժողովի աշխատակազմին սպասարկած ավտոմեքենաները:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետական գույքի օտարման բաժնի պետ Ալբերտ Գասպարյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ արդեն իսկ աճուրդի է ներկայացվել 295 տրանսպորտային միջոց, որոնց աճուրդները սահմանված կարգով ընթանում են եւ 72-ն արդեն վաճառվել են:

«Այս շաբաթ նախատեսվում է եւս 30 ավտոմեքենա ներկայացնել աճուրդի: Գնահատումն իրականացվում է շուկայական արժեքի գնահատման որակավորում ունեցող անձանց կողմից եւ գնահատված արժեքով արդեն ներկայացվում է աճուրդի»,- ասաց Ալբերտ Գասպարյանը՝ նշելով, որ աճուրդի հանված մեքենաների մեկնարկային գները տատանվում են 15 հազար դրամից մինչեւ 3 միլիոն դրամը:

Ըստ պետգույքի կառավարման վարչության պաշտոնյայի, վաճառված մեքենաների գնի հանրագումարից նախատեսված է եղել բյուջե մուտքագրել 12 միլիոն դրամ, բայց աճուրդի արդյունքում վաճառվել է 13.9 միլիոն դրամով: Վաճառված մեքենաների մոտ 70 տոկոսը շահագործման ենթակա չի, քարշակով են տեղափոխվել:

Ալբերտ Գասպարյանը նկատում է, որ աճուրդային վաճառքի գործընթացը պարզ է նախկինի համեմատ: Առաջ ողջ մարզերի գույքը, երբ աճուրդի էր հանվում, քաղաքացիները հնարավորություն չէին ունենում այցելել, օրինակ՝ Սյունիքի մարզ, մեքենաները տեսնելու: Դրա համար ստեղծվեց Մերձավանի պահառության տարածքը եւ բոլոր կրճատված մեքենաները տեղափոխվում են այդ տարածք: Քաղաքացին տեղում ստանում է աճուրդի հանված մեքենայի համարանիշը, իսկ բնութագիրը կարելի է տեսնել պետգույքի կառավարման վարչության կայքում, որտեղ էլ գրված են աճուրդի մասնակցության կանոնները:

Հիշեցնենք, որ կրճատված մեքենաների թվում է նաեւ ՀՀ առաջին նախագահին սպասարկած զրահապատ ավտոմեքենան:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
8744 դիտում

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին

Ալխաս Ղազարյանն առաջադրվել է ԱԺ փոխնախագահի թեկնածու

Նոր մեղադրանք. Վարդան Ղուկասյանը դատական նիստի ընթացքում միջամտել է պաշտոնատար անձի օրինական գործունեությանը

Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում

Յունիբանկը 9,3 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը

Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին

«Երևան» բժշկագիտական կենտրոնի լաբորատոր ծառայությունը հիմնովին վերանորոգված և վերազինված է. վարչապետ

Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը

ՎՏԲ-Հայաստան Բանկը գրանցում է ագրովարկավորման նկատմամբ պահանջարկի աճ

Յունիբանկն ու «Վանք» հիմնադրամն աջակցել են անվասայլակով բասկետբոլի ցուցադրական խաղի անցկացմանը

ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսային ստուգումների նոր պարզեցված կարգավորումները

ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ Մագդալենա Գրոնո