Արմեն Դարբինյանը ինքնակոչ է. հարցազրույց Լյուդմիլա Հարությունյանի հետ

09/12/2016 schedule13:46

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2003 թվականի դեկտեմբերի 10-ի համարում

Խորհրդարանական ընտրություններից հետո ԺԴԿ-ի եւ «Արժանապատիվ ապագա» կուսակցության միավորումը չկայացավ, թեեւ հայտնի էր անգամ միավորիչ համագումարի օրը:

Այն ժամանակ կատարվածին տրվեցին ամենատարբեր բացատրություններ, սակայն միայն այժմ, երբ «Արժանապատիվ ապագա» կուսակցությունն ըստ էության պառակտված է, եւ ՀՀ նախկին վարչապետ Արմեն Դարբինյանը հռչակվել է կուսակցության նախագահ, «Արժանապատիվ ապագայի» հիմնադիր  Լյուդմիլա Հարությունյանը ներկայացնում է տեղի ունեցածի իրական պատկերը: Մեր զրույցի ընթացքում տիկին Հարությունյանն անդրադարձավ նաեւ «Արժանապատիվ ապագա» կուսակցության շուրջ վերջին շրջանում ծավալված իրադարձություններին:

- Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանի կողմնակիցներն «Արժանապատիվ ապագա» կուսակցությունում իրականացրած իշխանափոխության հիմնական պատճառը համարում են 2003 թվականի խորհրդարանական ընտրություններում կուսակցության պարտությունը, համարելով, որ դրա հիմնական պատասխանատուն դուք եք՝ որպես կուսակցության ղեկավար: Համաձա՞յն եք, արդյոք, այդ մեղադրանքին:

- Այո, ընտրությունների նախօրեին «Արժանապատիվ ապագա» կուսակցությունն ու ԺԴԿ-ն ձեւավորեցին «Արժանապատվություն, ժողովրդավարություն,  հայրենիք» դաշինքը, որի քաղաքական լիդերն Արմեն Դարբինյանն էր, որը եւ ղեկավարում էր դաշինքի նախընտրական շտաբը: Ես պատասխանատու էի գաղափարախոսության համար, իսկ ԺԴԿ նախագահ Գագիկ Ասլանյանը՝ կազմակերպչական խնդիրների: Այսինքն, ուզում եմ հստակ արձանագրել, որ եթե անգամ որեւէ մեկը պատասխանատու է մեր պարտության համար, ապա դա առաջին հերթին Արմեն Դարբինյանն է: Ավելին, նրա անզուսպ ամբիցիաների պատճառով չկայացավ ԺԴԿ-ի եւ «Արժանապատիվ ապագա» կուսակցության միավորումը:

Ընտրություններում մեր պարտությունից հետո հստակ էր, որ մեր կուսակցությունները միաձուլվելու են մեկ քաղաքական ուժի մեջ, որի նախագահը լինելու էր Արմեն Դարբինյանը: Սակայն նա բոլորիս համար անսպասելիորեն հայտարարեց, որ ինքը կլինի այդ ուժի նախագահը, բայց ԺԴԿ-ի եւ «Արժանապատիվ ապագա» կուսակցության լիդերները ասպարեզում չպետք է երեւան, այսինքն՝ նույնիսկ փոխնախագահ չպետք է լինեն: Գագիկ Ասլանյանն այդ հայտարարությանն արձագանքեց շատ տրամաբանական. հավաքելով իր կուսակցությանը՝ որոշում կայացրեց, որ միավորված կուսակցության լիդերը պետք է լինի ԺԴԿ-ից: Դրանից հետո, երբ «Արժանապատիվ ապագան» մնաց մենակ` Դարբինյանը հայտարարեց, որ չի ցանկանում գործ ունենալ կուսակցության հետ:

- Իսկ ե՞րբ զգացիք, որ նա ցանկանում է դառնալ կուսակցության նախագահ:

- Համագումարից մի քանի օր առաջ նա փորձ արեց միջամտել կուսակցության գործերին, սակայն ես կանխեցի նրան՝ ասելով, որ կուսակցության անդամություն չունեցողներն այդպիսի իրավունք չունեն: Համագումարի ժամանակ նա ներկայացրեց մի դիմում, որով իրեն հայտարարում էր կուսակցության անդամ: Համագումարից անմիջապես հետո սկսվեց կուսակցության բռնազավթման գործընթացը՝ ցույց տալու համար, որ մենք՝ ուժեղ տղաներս եւ «սուպերմեն» Արմեն Դարբինյանը, հաղթել ենք:

- Դուք չե՞ք տեսնում կուսակցությունն Արմեն Դարբինյանին հանձնելու իշխանությունների ցանկությունը:

- Ես չեմ ուզում խոսել վարկածներով կամ ենթադրություններով: Ես ուզում եմ խոսել օրենքից եւ ասել, որ ոչ մի օրենք թույլ չի տալիս կատարել այն, ինչ տեղի է ունենում մեր կուսակցության հետ: Բացի այդ, կարեւոր է հարցի բարոյական կողմը. այսինքն, այն մարդը, ով ուզում է կուսակցության ղեկավար դառնալ բռնազավթման ճանապարհով, կարո՞ղ է որեւէ դրական քայլ կատարել երկրի համար:

- Այնուամենայնիվ, առանց իշխանությունների ցանկության, դատարանը չէր կարող հօգուտ Արմեն Դարբինյանի վճիռ կայացնել եւ պարտավորեցնել ձեզ՝ կուսակցության կնիքն ու գույքը հանձնել Արմեն Դարբինյանին: Դուք պատրաստվո՞ւմ եք կատարել այդ վճիռը:

- Նախ, այդ դատարանի վճիռը կայացել է բացարձակ ապօրինություններով՝ առանց պատասխանող կողմին պատշաճ ծանուցելու դատավարության մասին, եւ ես բողոքարկելու եմ այդ վճիռը վերադաս ատյաններում: Բայց այդ ապօրինությունները մի կողմ, ես չգիտեմ, թե ինչպես կատարեմ դատարանի վճիռը, այսինքն՝ ում հանձնեմ կուսակցության կնիքը. չլինի՞ թե ինքնակոչ նախագահ Արմեն Դարբինյանին: Ինչու եմ ասում ինքնակոչ, որովհետեւ նա հին կանոնադրությամբ չէր կարող ընտրվել նախագահ, որովհետեւ հին կանոնադրությամբ միացյալ խորհրդի անդամներն ընտրվում են համագումարի կողմից, իսկ Արմեն Դարբինյանին միացյալ խորհրդի անդամ է ընտրել Գյումրիի տարածքային կազմակերպությունը, ինչը նախատեսված է նոր կանոնադրությամբ, որը սակայն չի հաստատվել արդարադատության նախարարության կողմից:

- Ի՞նչ եք անելու, եթե Արմեն Դարբինյանը դատարանի միջոցով ստանա «Արժանապատիվ ապագա» կուսակցությունը:

- Ինքը կստանա միայն կուսակցության պատյանը, իսկ միջուկը, գաղափարը, ոգին, սիրտը, մարդիկ՝ Արմեն Դարբինյանին չեն կարող անցնել: Խորհրդարանական ընտրություններից հետո ես որոշել էի, որ՝ վերջ, հերիք է, պետք է հեռանալ քաղաքականությունից: Սակայն Արմեն Դարբինյանի ցանկությունը՝ խոցել իմ արժանապատվությունը, անցնել կուսակցությունը ստեղծած նվիրյալների վրայով, փոխեցին իմ տրամադրությունը, եւ ես հասկացա, որ պետք է պայքարեմ: Եթե նույնիսկ նրան հաջողվի, օրենքն ու օրինականությունը ոտնահարելով, բռնազավթել իշխանությունը մեկ առանձին վերցրած կուսակցությունում, միեւնույն է՝ մենք ստեղծելու ենք նոր կուսակցություն եւ ապահովելու ենք մեր նախկին դերը քաղաքական դաշտում:

Ավետիս Բաբաջանյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2573 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով

Նախագահը արժևորել է հայ-կատարական հարաբերությունների ամրապնդման գործում շեյխ Համադ բին Խալիֆա Ալ Թանիի ավանդը

Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. իսկ դուք ի՞նչ եք կարդում. վարչապետ

Վաղարշյանում տեղի ունեցած կրակոցների դեպքով մեկ անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել

Օդի ջերմաստիճանը հուլիսի 16-ից ցերեկային ժամերին կնվազի 3-4 աստիճանով. որոշ հատվածներում կլինեն անձրև ու քամի

Կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման հավելավճարների չափերը

Քաղաքացու բողոքից հետո Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը թերլիցքավորում է հայտնաբերել գազալցակայանում

Դավթաշենում շենքի 6-րդ հարկից ընկած աղջիկը ինքնասպանություն է գործել

Պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել

Թուրքիան կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին․ ԱԳՆ

Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի

Կառավարությունը սկսում է TRIPP-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ

Դատապարտյալին այցելած փաստաբանի մոտ հայտնաբերվել են բջջային հեռախոս, անլար ականջակալի և SIM քարտի պատյաններ

«Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում 90-ամյա տղամարդ է մահացել

105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել

Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը ԱՄՆ-ում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարում զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը

ԱՄՆ-ն 42 անգամ խախտել է փոխըմբռնման հուշագիրը. ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ

ՀԷՑ-ը շուրջ 2 մլրդ դրամի վերանորոգման ծրագրերի համար կապալառուների շուկայի ուսումնասիրություն է իրականացնում

Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ինչ խախտումներ են արձանագրվել

Տելեգրամով 400 դոլարով ձեռք է բերել 210 գրամ թմրանյութ. Դավթաշենի գերեզմանատան մոտ տղամարդը ձերբակալվել է