Երևան
12 °C
Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման ֆոնին ՆԱՏՕ-ն սկսել է ավելի բաց տեքստերով խոսել Հարավային Կովկասում անվտանգության կարեւորագույն եւ զգայուն հարցերի շուրջ: Լինի դա Հայաստանում ՌԴ ռազմաբազայի, միջպետական պայմանագրի հենքի վրա հայ-ռուսական միավորված զորախմբի ձեւավորման, թե նույն ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի՝ Ռուսաստանից С-400 ՀՕՊ օպերատիվ-տակտիկական համակարգերի ձեռքբերման հետեւանքների մասին:
Օրեր առաջ «Քաղաքացիական համաձայնություն» ՀԿ-ն՝ Մեծ Բրիտանիայի դեսպանատան հետ համատեղ իրականացվող «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորում. մարտահրավերներ եւ հեռանկարներ» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում տեղի ունեցած դասընթացի ժամանակ կազմակերպել էր հանդիպում ՆԱՏՕ-ի հարավկովկասյան կապերի գրասենյակի ղեկավար Ուիլյամ Լահունի հետ:
Նա հետաքրքիր, երբեմն նաեւ կոշտ հայտարարություններ արեց նշված հարցերի վերաբերյալ: Լահունը ներկայացրեց Հյուսիսատլանտյան դաշինքի դիրքորոշումը, ինչից պարզ դարձավ, որ ՆԱՏՕ-ին եթե ոչ ընդհանրապես, ապա շատ քիչ է հետաքրքրում ՌԴ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում: Նույն կազմակերպությունը միայն հպանցիկ հետաքրքրություն է ցուցաբերում հայրենական մամուլը ցնցած հայ-ռուսական միավորված զորախմբի ստեղծման մասին տեղեկատվության նկատմամբ: ՆԱՏՕ-ի համար միակ իրական գլխացավանք կարող է լինել С-400 ՀՕՊ օպերատիվ-տակտիկական համակարգերի Թուրքիա առաքելու վերաբերյալ ռուս-թուրքական հնարավոր գործարքը:
«Գյումրիում ռուսական ռազմաբազայի, իսկ Երեւանում ավիաբազայի առկայությունը ՆԱՏՕ-ին ընդհանրապես չի հուզում: Մեր համար դա, ընդհանրապես, խնդիր չէ: Սա Հայաստանի եւ Ռուսաստանի որոշումն է` տեղակայել Հայաստանում ռազմաբազա, սակայն մենք լավ ենք հասկանում, որ այն խնդիր չէ ո՛չ ՆԱՏՕ-ի, ո՛չ էլ դաշինքի անդամ Թուրքիայի համար: Ռազմական տեսանկյունից այն մեծ նշանակություն չունի, այն ավելի շատ քաղաքական գործոն է»,- ասաց Ուիլյամ Լահուն: Նույն աստիճանի անտարբերությամբ նա խոսեց նաեւ հայ-ռուսական միջպետական պայմանագրի հիման վրա ՀՀ տարածքում միավորված զորախմբի ձեւավորման նախաձեռնության մասին: «Դա մեզ չի հետաքրքրում: Վերլուծաբանների մակարդակով ասվում է, որ այսպես Հայաստանը կորցնում է իր զորքերի նկատմամբ վերահսկողությունը»,- հակիրճ ասաց ՆԱՏՕ-ի հարավկովկասյան կապերի գրասենյակի ղեկավարը:
Այնուհետեւ այս համատեքստում նա բավական ծավալուն ներկայացրեց ՆԱՏՕ-ի՝ որպես սուվերեն պետությունների կոնսենսուսով ձեւավորված կազմակերպության առավելությունները եւ գրավչությունը: «ՆԱՏՕ-ն անկախ եւ սուվերեն պետությունների համագործակցություն է: Սա է մեր եւ ՌԴ-ի հետ համագործակցության ֆորմատների հիմնական տարբերությունը: Ռուսաստանը կայսրություն է եղել եւ այժմ էլ համապատասխան վերաբերմունք է ցուցաբերում շատ պետությունների նկատմամբ»,- ասաց Լահուն: Նա անգամ նկարագրեց մի ֆանտաստիկ սցենար, որն, ըստ նրա, հնարավոր է ՆԱՏՕ-ի շրջանակներում: «Եթե ՆԱՏՕ-ի անդամ պետություններից որեւէ մեկը ցանկություն հայտնի, որպեսզի Ռուսաստանն իր տարածքում ռազմաբազա տեղակայի, ապա մենք չենք կարող նրան արգելել: Իհարկե, կլինեն հայտարարություններ, բայց արգելել չենք կարող»,- ասաց նա:
Սակայն նույն պաշտոնյան չցանկացավ անգամ հիշատակել, որ սուվերեն ու անկախ պետություններից բաղկացած ՆԱՏՕ-ի եվրոպական հրամանատարությունը, չգիտես ինչու, միշտ գլխավորում է ամերիկացի գեներալ: Իսկ երբ ժամանակին ԽՍՀՄ-ը Կուբայի համաձայնությամբ «Ազատության կղզում» ցանկանում էր միջուկային մարտագլխիկներով հրթիռներ տեղակայել, սկսվեց Կարիբյան ճգնաժամը: ԱՄՆ-ից անգամ հայտարարեցին, որ կեղտոտ ռազմական նավերը կխորտակեն օվկիանոսում, բայց թույլ չեն տա նրանց` մոտենալ Կուբային: Իսկ Կուբան ՆԱՏՕ-ի անդամ չէր, ավելին՝ ԽՍՀՄ դաշնակից էր: Թե ինչպես կարձագանքի ԱՄՆ-ն, եթե ասենք նույն ՆԱՏՕ-ի անդամ Լատվիան ինչ-որ հրաշքով մի օր հայտարարի, որ ցանկանում է իր տարածում տեղակայել ՌԴ ռազմաբազա, դժվար չէ կանխատեսել:
Ինչեւէ, ի տարբերություն վերը նշված խնդիրների, պարզվում է ՆԱՏՕ-ն բավական զգայուն է վերաբերվում Ռուսաստանի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարին: Խոսքը, հատկապես, Թուրքիայի՝ Ռուսաստանից С-400 ՀՕՊ օպերատիվ-տակտիկական համակարգերի ձեռքբերման հետեւանքների մասին է: «Տակտիկական եւ օպերացիոն մակարդակում ՆԱՏՕ-ում կան ստանդարտներ, սակայն ոչ բոլոր պետություններն են դրանց ամբողջ ծավալով հետեւում: Դրանք պարտադիր չեն բոլոր անդամների համար նաեւ զենքերի մասով: Ինչ վերաբերում է հակաօդային պաշտպանությանը, ապա ՆԱՏՕ-ն ունի ինտեգրված համակարգ, որի մաս է կազմում նաեւ Թուրքիան, ուստի ՀՕՊ համակարգերի ձեռք բերման հարցում կարեւոր է ՆԱՏՕ-ի մյուս անդամների կարծիքը»,- պարզաբանեց Լահուն:
Լահուի խոսքերից պարզ դարձավ, որ Թուրքիան «լավ օրից չէ», որ փորձում է ռուսական արտադրության ՀՕՊ համակարգեր ձեռք բերել: Արեւմտյանն ուղղակի թանկ է: Դրանց հիմնական արտադրողն Արեւմուտքի տեխնոլոգիապես զարգացած մասն է, ուստի գներն էլ «եվրոպական» են կամ «ամերիկյան»:
«Թուրքիան ժամանակին փորձում էր այս խնդիրը լուծել չինական համակարգերի միջոցով, քանի որ դրանք էժան են: Սակայն դաշնակիցները զգուշացրեցին, որ դրանք չեն կարող միացվել ՆԱՏՕ-ի ՀՕՊ համակարգերի կառավարման միասնական կիբեր եւ էլեկտրոնային համակարգին: Մտահոգություն կար, որ այս կերպ Չինաստանը կարող է որոշակի ծրագրեր ներբեռնել մեր համակարգ եւ տեղեկություններ կորզել այնտեղից: Արդյունքում Թուրքիան ձեռք չբերեց այդ համակարգերը: Նույն խնդիրն է առաջանալու Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր ձեռք բերելու պարագայում, ուստի հավանաբար նույն պատճառաբանությամբ Թուրքիային թույլ չեն տա միանալ ՆԱՏՕ-ի կառավարման միասնական կիբեր եւ էլեկտրոնային համակարգին»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT