Երևան
12 °C
Երեկ Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տարածեց հաղորդագրություն, որում գրված էր, որ «դեկտեմբերի 20-ին նշվում է ՀՀ ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրը»…
Անգամ ԱԱԾ-ում հանդիսություններ են եղել, իսկ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ԱԱԾ աշխատակիցներին: Սա սովորական բան կլիներ, եթե լիներ տարվա յուրաքանչյուր այլ օր, բացի դեկտեմբերի 20-ից:
Դեկտեմբերի 20-ը
Բանն այն է, որ 1917 թ. դեկտեմբերի 20-ին Ռուսաստանի Ժողկոմխորհի նիստում որոշում էր կայացվել Համառուսաստանյան արտակարգ հանձնաժողով ստեղծելու մասին, որի նախագահ էր նշանակվել Ֆելիքս Ձերժինսկին: Այս մարմինը հետագայում վերանվանվեց ՆԳԺԿ-ի (НКВД), իսկ էլ ավելի ուշ՝ ՊԱԿ-ի (КГБ):
Այսինքն, դեկտեմբերի 20-ը Ռուսաստանի բոլշեւիկյան իշխանությունների ստեղծած եւ միլիոնավոր մարդկանց կտտանքների ենթարկած, սպանած, աքսորած «ՆԿՎԴ»-ի ստեղծման օրն է: Այդ մարմնին զոհ գնացին նաեւ 7000 հայաստանցիներ, որոնց թվում էին Կաթողիկոս Խորեն Առաջինը, Գարեգին Նժդեհը, Ակսել Բակունցը, Հայկ Բժշկյանցը (Գայը), Հովհաննես Հախվերդյանը, Սարդարապատում հաղթած Մովսես Սիլիկովը (Սիլիկյանը) եւ անգամ Եղիշե Չարենցը:
Ընդդեմ Հայաստանի
Անկախությունից հետո՝ 1991 թ. դեկտեմբերի 4-ին, ՊԱԿ-ը վերանվանվեց ԱԱՊՎ-ի, իսկ 2002 թ. դեկտեմբերի 17-ին ստեղծվեց ԱԱԾ-ն: Այլ կերպ ասած, ԱԱԾ աշխատողի օր կարող էր նշվել դեկտեմբերի 4-ին, կամ դեկտեմբերի 17-ին: Այդպես է վարվում ՊՆ-ն՝ մասնագիտական տոն համարելով 1992-ի հունվարի 28-ը:
Ոստիկանությունն իր մասնագիտական տոնը նշում է առաջին հանրապետության ՆԳՆ հիմնադրման օրով՝ 1918թ. ապրիլի 16-ով եւ ԱԱԾ-ն կարող էր ընդօրինակել այս փորձը ու մասնագիտական տոնը նշեր առաջին հանրապետությունում արտերկյա հետախուզության հիմնադրման օրվա հետ:
Բայց ոչ, Նալբանդյան 104-ում նշում են հենց դեկտեմբերի 20-ը, քանի որ իրենք իրենց համարում են ոչ թե առաջին հանրապետության հետախույզների ու հակահետախույզների, այլ ծԽԹԺ-ի իրավահաջորդները… Մարմնի, որն ակտիվորեն աշխատում էր Հայաստանի առաջին հանրապետության դեմ:
Ընդդեմ մարդու իրավունքների
Եվ այստեղ հարցը միայն այն չէ, որ ԱԱԾ-ում իրենց համարում են բոլշեւիկյան Ռուսաստանի հատուկ ծառայության իրավահաջորդները: Հարցն այն է, որ իրենց ընկալում են որպես Ձերժինսկու ավանդույթների ժառանգորդ:
Շատ ենք գրել, որ ԱԱԾ-ին քիչ է հուզում ՀՀ օրենսդրությունն ու սահմանադրությունը: ԱԱԾ աշխատակիցները չեն հարգում մարդկանց բարոյական եւ սահմանադրական իրավունքները: Դա ապացուցող օրինակները շատ են եւ մեր ընթերցողը գիտի դրանք:
Եվ երբ երիտասարդ ու կրթված Գեորգի Կուտոյանը նշանակվեց ԱԱԾ տնօրեն, մենք հույս հայտնեցինք, որ դրանով կավարտվի սովետական ժառանգությունը… Բայց ոչ, երեկ ԱԱԾ-ում հաստատեցին, որ Ձերժինսկու արժանի զավակներն են:
Հ.Գ. Զավեշտալի զուգադիպությամբ հենց երեկ ՀՀ ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը քննարկում էր ԱԱԾ-ի կողմից քաղաքացիների անձնական տվյալների՝ ռուսական կողմին փոխանցելու օրինականությունը: Ընդ որում, ԱԱԾ ներկայացուցիչն այդ նիստին չէր եկել… Երեւի համարելով դա «մանր հարց»:
Դանիել Իոաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եղեգնաձորում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Անդալուզիա նահանգում եռօրյա սուգ է հայտարարվել. Իսպանիայում անտառային հրդեհը 12 մարդու մահվան պատճառ է դարձել
Ֆրանսիայի ամենաերկար գետը շոգի պատճառով գրեթե չորացել է․ լուսանկար
Մարկո Ռուբիոյի գլխավորությամբ ահաբեկչության դեմ պայքարի գագաթնաժողով կանցկացվի
Սալոնիկ-Մեմինգեն չվերթի օդանավի ապակին կոտրվել է, ուղևորները փրկել են կիսով չափ բաց օդում հայտնված տղամարդուն
Քննարկվել են Հայաստան- Եգիպտոս համագործակցության հեռանկարները բարձրագույն կրթության և գիտության ոլորտում
Կայացել է COP17-ի կազմակերպման և անցկացման նպատակով ստեղծված կազմկոմիտեի նիստը
ՊՆ ռազմական ոստիկանությունում տեղի է ունեցել խորհրդակցություն․ Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել
Փարիզում քննարկվել են Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից. Լոռու մարզպետ
Ասում են՝ ՔՊ-ի թևերը կտրելու են. ես կարծում եմ՝ ՔՊ-ինը հաստ ա, թևերը նկատի ունեմ. Սերգեյ Դանիելյան. տեսանյութ
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով «Ռազմական համագործակցության համար» մեդալ է շնորհվել փոխգնդապետ Առնո Էլլիին
Բարձր է գնահատվել Նաումանի հիմնադրամի գործունեությունը Հայաստանում․ դեսպան Ենգիբարյանն ընդունել է Դեմիրջիին
Ֆրանսիա այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարը հանդիպումներ է ունեցել մի շարք երկրների պատվիրակությունների հետ
Վայոց ձորի մարզպետը հրաժարվել է պատգամավորի մանդատից
Արդյոք Հայաստանին կհեռացնե՞ն ՀԱՊԿ-ից. ինչից է վախենում Ռուսաստանը, ինչ քայլերի սպասել. տեսանյութ
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է պաշտոնավարումը
Ստիպված եմ հրավիրել իրավապահ համակարգի ուշադրությունը․ Ազարյանը՝ Կարապետյանի գաղտնի պլանի մասին
Երևանի Պուշկինի փողոցում գտնվող ռեստորաններից մեկում հրդեհ է բռնկվել
Խաչաղբյուր գետից դուրս է բերվել 19-ամյա պայմանագրային զինծառայողի դին
«Իմ անտառ Հայաստան» ՀԿ-ն՝ «Մի դրամի ուժի» հուլիս ամսվա շահառու
Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում համավճարների որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք
Դժվար չէր կանխատեսել, որ Ծառուկյանի առյուծի անկման փաստը քաղաքականացվելու էր․ Կարապետյան
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է արտադրական գործընթացը
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը հրաժարվել է պատգամավորական մանդատից
Վլադիվոստոկում հղի կինը ընկել է յոթերորդ հարկի պատուհանից և ողջ մնացել
Արդյոք նախագահի պարտականությո՞ւնն էր խաղաղ ցուցարարների նկատմամբ մահաբեր ուժի կիրառումը․ Քլոյանը՝ Քոչարյանին
Քոլեջներում գերակա ճանաչված մասնագիտություններում բոլոր ուսանողները կստանան 50 հազար դրամ կրթաթոշակ. Սվաջյան
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք․ վարույթի նախաքննությունն ընթացքի մեջ է
«Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի արտադրությունը կասեցվել է
Ֆրանսիայում շոգի պատճառով կրկին հայտարարվել է եղանակային վտանգի կարմիր մակարդակ
Պատմության թանգարան այցելություններից երբեք չեմ հոգնում. վարչապետ
1 օրում ՀՀ ավտոճանապարհներին գրանցված վթարների հետևանքով տուժել է 19 մարդ
«Թեժ լեռ» տանող ճանապարհը հիմնանորոգումից հետո. լուսանկարներ
ԱՄՆ-ում կանխվել է ահաբեկչական հարձակումը UFC մրցաշարի վրա
ԵԱՀԿ-ն կորցնում է վրացական հասարակության վստահությունը. Կոբախիձե
ՊԵԿ-ը ներկայացրել է հունիսի 1-30-ն իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT