Լոնդոնում փորձում են մարել ահռելի հրդեհը, որ բռնկվել է Grenfell Tower բնակելի շենքում

1751 դիտում

Լոնդոնի հրշեջ ծառայության ղեեկավարը հայտնել է, որ քաղաքի բազմահարկ բնակելի շենքում բռնկած հրդեհի հետեւանքով կան զոհեր, ինչի մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Հրդեհից զոհվածների թիվն առայժմ չի ճշտվում: Հրդեհի պատճառը նույնպես դեռեսւ հայտնի չէ: Բրիտանական մայրաքաղաքի շտապօգնության ծառայությունը հայտնել էէ, որ առնվազն 30 մարդ է տուժել Լոնդոնի Grenfell Tower բնակելի շենքում մոլեգնող հրդեհի հետեւանքով: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց: Ինչպես հայտնել է Սքոթլենդ-յարդը, ոստիկանությունը բռնկման մասին առաջին ահազանգն ստացել է տեղական ժամանակով ժամը 01:16-ին (Երեւանի ժամանակով ժամը 04:16-ին): Հրդեհը մարելու համար գործի են դրված 40 միավոր տեխնիկա եւ 200-ից ավելի հրշեջներ: Տեղում աշխատում են շտապօգնության 20-ից ավելի բրիգադներ: Այրվող շենքը 24-հարկանի է: Տեղի իշխանությունների տվյալներով՝ բռնկման պահին շենքում կարող էր գտնվել մինչեւ 600 մարդ: Լոնդոնի քաղաքագլուխ Սադիք Հանը հայտարարել է, որ այդ հրդեհը դասակարգվում է որպես «արտակարգ պատահար»: Grenfell Tower բնակելի շենքը կառուցվել է 1974 թվականին, այն ունի շուրջ 200 բնակարան: Տեղի իշխանությունների հաղորդումների համաձայն՝ շենքում վերջերս ավարտվել է ընդգրկուն նորոգումը: Տեղի դպրոցներում եւ մարզական ակումբներում օգնության կենտրոններ են ծավալվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Տեսանյութեր

բեռնել ավելին