Քիչ առաջ ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը մոտեցավ ԱԺ ամբիոնին եւ ակցիա իրականացրեց:
«ՀՀ ազատ քաղաքացիներ, եկել է պահը, երբ մենք կարող ենք կանխել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի իշխանավարումը, վերջ տալ ՀՀԿ իշխանությանը եւ կերտել մեր երազանքների Հայաստանը, դրա համար անհրաժեշտ է ապրիլի 13-ին՝ ժամը 18:30-ին, գալ Ազատության հրապարակ, որտեղ մենք միասին կվառենք Ազատության ջահը»,- ասաց Արարատ Միրզոյանը եւ վառեց գունավոր ֆայեր:
Արարատ Միրզոյանին միացավ նաեւ Լենա Նազարյանը եւ վառեց երկու ծխացող ֆայեր: ԱԺ նիստերի դահլիճը ողողվեց գունավորի ծխով:
Տեսանյութեր