Մայր աթոռը ցավում է Աթեշյանի եւ Սահակ Սրբազանի միջեւ եղած միջադեպի համար. Աթեշյանը ՀՀ կգա

Կոստանդնուպոլսի հայոց պատրիարքարանում ստեղծված մտահոգիչ վիճակը երեկ նոր դրսեւորում ունեցավ. ինչպես տեղեկացրել ենք՝ եպիսկոպոս Սահակ Մաշալյանը հրաժարական տվեց Պոլսո պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդի պաշտոնից, «Հովակիմ 1461» հիմնադրամի երկրորդ նախագահի պաշտոնից եւ հանեց իր թեկնածությունը պատրիարքի ընտրություններից՝ իր որոշումը պատճառաբանելով Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի վարքով:

«Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, թե որն է ստեղծված իրավիճակի պատճառը, ինչ զարգացումներ այն կարող է ունենալ:

- Պարոն Էստուկյան, փետրվարի 13-ին հոգեւոր խորհրդի ժամանակ ի՞նչ է տեղի ունեցել, որ Մաշալյանը որոշել է հրաժարվել պաշտոններից ու հեռանալ Պոլսից: Ինչպիսի՞ն է եղել պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանի վարքը, որ այդպես հունից հանել է Մաշալյանին:

-Պոլսո պատրիարքի ընտրությունը միտումնավոր ձգձգելու, ուշացնելու, առհասարակ ընտրություն չանելուն ուղղված վարքը: Երեւույթը սա է. պատրիարքի ընտրության խնդիրը միտումնավոր կերպով ձգձգվում է Արամ Սրբազանի կողմից: Փետրվարի 13-ին տեղի ունեցած կրոնական ժողովի ընթացքում ժողովի անդամները չեն կարողացել համոզել, որ ուրիշ եղանակով ավելի արագացնեն այս գործընթացը, օրինակ մի տեղապահ ընտրվի, ընտրության նախաձեռնող մարմին ընտրվի եւ իսկույն ընտրության գործընթաց սկսեն, թվական նշանակեն ընտրություն անցկացնելու համար: Եվ քանի որ Սահակ Սրբազանն էլ չի կարողանում այս վարքի դեմն առնել՝ հրաժարվեց իր պաշտոններից: Սա աղմկահարույց հրաժարական էր, որովհետեւ բավական ծանր քննադատություններ եւ մեղադրանքներ ուղղվեցին թե կրոնական ժողովի անդամներին, թե պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանին, թե համայնքային հաստատությունների վարիչներին, նույնիսկ ստամբուլահայ, թուրքահայ հասարակությանը՝ համայնքային խնդիրների, պատրիարքարանի նկատմամբ անտարբեր մնալու համար: Սա է եղել երեկվա ընթացքում: Հիմա տեսնենք, թե ինչ զարգացումներ կլինեն առաջիկայում:

- Մաշալյանը հայտարարեց, թե հեռանում է քաղաքից: Ո՞ւր է հեռանում:  

- Չգիտեմ, այդ մասին չի ասել: Նա մինչ Պոլսում պաշտոնի նշանակվելը պաշտոնավարում էր Հայաստանում, Գեւորգյան հոգեւոր ճեմարանի տեսուչ էր մինչեւ 2011 թվականը:

- Հայ համայնքը, եկեղեցին կամ իրավասու այլ մարմին չե՞ն միջամտում այս ամենին:

- Երեկ գիշերը մի ժողով գումարվեց, այդ ժողովի ընթացքում այդ հարցն էլ է քննարվել, հավանաբար որոշ միջոցներ պիտի նախատեսեն, վերջապես հարցը պիտի բարձրացնեն համայնքային հաստատությունների ներկայացուցիչները: Դա մամուլի համար փակ ժողով էր եւ այս պահին դեռ տեղեկություն չկա, թե ինչ որոշում է կայացվել:

- Որտե՞ղ տեղի ունեցավ:

- Սուրբ Փրկիչ հիվանդանոցում:

- Ովքե՞ր էին հրավիրել:

- Թուրքիայի հայկական հասարակական կազմակերպությունների վարիչները:

- Պարոն Էստուկյան, հիմա երբ որ Մաշալյանն այլեւս Պատրիարքի թեկնածու չէ, այլ թեկնածուներ կա՞ն այդ պաշտոնի համար:

- Պատրիարքական աթոռի համար 4 թեկնածու կար, մնացին երեքը: Թեկնածուներից է համարվում այժմյան պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, Գերմանիայի թեմի առաջնորդ Գարեգին եպիսկոպոս Բեքչյանը:

- Մյուս երկու թեկնածուները որեւէ քայլ չե՞ն ձեռնարկում Աթեշյանի վարքի հետ կապված:

- Ոչ: նրանք երկուսն էլ Թուրքիայում չեն բնակվում. մեկը Հայաստանում է, մյուսը՝ Գերմանիայում, այս ընթացքին մասնակցելու հնարավորություն չունեն:

Մայր աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն էլ մեզ տեղեկացրեց, որ Մաշալյանի հրաժարականը մտահոգում է նաեւ Մայր աթոռին, ուստի հարցը կքննարկվի մարտի առաջին օրերին սպասվող գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի ընթացքում:

- Տեր Վահրամ, Պոլսի պատրիարքի ընտրության հետ կապված այնտեղի հայ համայքնում իրավիճակը չի հանդարտվում: Մայր Աթոռն ինչ-որ քայլեր նախատեսո՞ւմ է:

- Օրեր անց՝ մարտի առաջին օրերին Մայր աթոռում տեղի է ունենալու գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, որին ներկա է լինելու Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը: Ժողովի ընթացքում անհրաժշտ քննարկումները կլինեն եւ վստահ ենք, որ Արամ արքեպիսկոպոսը լուսաբանություններ կտա ժողովականներին, որով նաեւ հանրությանը: Այդ առնչությամբ մենք էլ ձեզ կտեղեկացնենք այնտեղ տեղ գտած զարգացումների մասին:

- Սա արտահե՞րթ ժողով է, հատուկ այդ նպատակո՞վ:

- Տարեկան նվազագույնը երկու անգամ տեղի է ունենում գերագույն հոգեւոր խորհրդի ժողով, նաեւ անհրաժեշտության դեպքում նիստեր են գումարվում: Որպես կանոն դա տեղի է ունենում Մեծ պահքի երկրորդ շաբաթվա ընթացքում: Սա հերթական ժողովն է, որի թվականները ֆիքսված էին: Այնպես որ շատ քիչ ժամանակ մնաց, քննարկման նյութ կդառնա նաեւ Պոլսում տեղի ունեցածը:

- Եթե չեմ սխալվում գերագույն հոգեւոր խորհրդի նախորդ նիստերում եւս Պոլսում ստեղծված իրավիճակը քննարկվել է, սակայն Աթեշյանը նույն վարքն է շարունակում դրսեւորել: Ի՞նչ է փոխելու սպասվող ժողովն այդ առումով:

- Նախորդ ժողովի ընթացքում այդ թեման չի քննարկվել, քննարկվել են այլ պարագաներ, որոնք վերաբերել են Պոլսի պատրիարքի ընտրության գործընթացներին կամ Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանոսւթյունը ճանաչելու առիթով պատրիարքական փոխանորդի կողմից Թուրքիայի իշխանություններին հղած նամակին եւ այլն: Նմանօրինակ պարագա չի քնարկվել եւ վստահ եմ, որ այդ միջադեպը, որ տեղի է ունեցել օրեր առաջ՝ քննարկման նյութ է դառնալու գերագույն հոգեւոր խորհրդում: Այդ ժամանակ կկարողանանք ավելի հստակ տեղեկություն փոխանցել թե խնդիրների, թե զարգացումների մասին:

- Մաշալյանն իր ծառայությունը շարունակելու՞ է եկեղեցուն:

- Ինքն իր ծառայությունը չի լքել, ուղղակի հրաժարական է ներկայացրել պաշտոններից, որոնք թվարկել է նամակի մեջ: Թե ինչպիսին կլինի հետագա ծառայությունը, այս պահին չեմ կարող ասել:

- Ինչպիսի՞ն է Մայր աթոռի վերաբերմունքը նրա հրաժարականի առիթով, ափսոսո՞ւմ եք նրա հեռացման համար, թե՞ համարում, որ նորմալ է:

- Նորմալ դժվար է այդ ամենը որակել, սակայն տարակարծություններ եկեղեցականների մեջ միշտ էլ կարող են լինել: Այս պահին ուղղակի պատրաստ չեմ ձեզ որեւէ բան տեղեկացնելու, որովհետեւ դեռ որեւէ որոշում այդ կապակցությամբ չի կայացվել: Երբ որ որոշում կայացվի կամ ինչ-որ մի բան վճռվի, անպայման կտեղեկացնեմ: Ցավալի է, իհարկե, այն ինչ տեղի է ունեցել Արամ Սրբազանի եւ Սահակ Սրբազանի միջեւ, սակայն վստահ եմ, որ այդ ամենը ժամանակի մեջ կհարթվի:

Հիշեցնենք, որ Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը 2008-ից գամված է անկողնուն եւ նրա պարտականություններն ըստ էության կատարում է պատրիարքի փոխանորդ Արամ Աթեշյանը: Վերջինիս նկատմամբ հայ համայնքում խորը դժգոհություն կա: Նա համարվում է Թուրքիայի իշխանությունների «մարդը»։ Նրա վերաբերյալ այս գնահատականն ավելի հաստատվեց հատկապես 2016 թվականի հունիսին Թուրքիայի նախագահին Աթեշյանի հասցեագրած նամակով, որում նա նշել էր, թե հայ համայնքը ափսոսում է Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունման համար եւ չի կիսում այդ տեսակետը։

2016 թվականի հոկտեմբերի 26-ին Պոլսի հայոց պատրիարքարանում պատրիարքական փոխանորդ, արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի գլխավորությամբ հրավիրվեց հոգեւոր խորհրդի ժողով, որոշվեց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանին ճանաչել «հանգստյան կոչված պատրիարք»՝ հաշվի առնելով, որ 2008 թվականից սկսած նա վատառողջ է եւ փաստացի անգործունակ:

Դա հիմք ընդունելով՝ ժողովում որոշում կայացվեց նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու համար համապատասխան դիմում ներկայացնել Թուրքիայի պատկան մարմիններին։ Աթեշյանը շարունակ ձգձգում է այս դիմումի ներկայացումը՝ հավանաբար նպատակ ունենալով երկարացնել նաեւ պատրիարքի փոխանորդի պաշտոնում իր գործունեությունը:

Փետրվարի 13-ի հոգեւոր ժողով ժամանակ ահա սա է հունից հանել Մաշալյանին: Վերջինս իր հրապարակած հրաժարականի նամակում ներկայացրել է պատրիարքի աթոռը թափուր հայտարարելուց հետո նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու կարգը՝ ցույց տալու համար գործընթացը խափանելու Աթեշյանի ջանքերը։

«Պատրիարքի աթոռը թափուր հայտարարելուց անմիջապես հետո պետք է տեղապահ ընտրվեր։ Սակայն Արամ սրբազանը, ամեն տեսակ քմահաճություն անելով եւ սպառնալով, այդ ընտրությանը դեմ դուրս եկավ»,– հայտնել է Մաշալյանը՝ հավելելով, որ եկեղեցու գլխավոր հոգեւոր խորհուրդը չորս հոգեւորականից բաղկացած հանձնաժողով է կազմել, որը պետք է իշխանություններին ներկայացվելիք դիմում կազմեր նոր ընտրություն անցկացնելու վերաբերյալ, սակայն Արամ Աթեշյանը թույլ չի տվել, որ նամակը ներկայացվի Ստամբուլի նահանգապետարանին, ինչի պատճառով դիմումի ներկայացման գործընթացն առկախվել է։

Մաշալյանը հայտարարել է, որ փետրվարի 13-ի հոգևոր ժողովի ժամանակ առաջարկել է անմիջապես հանձնաժողովի կազմած դիմումը ներկայացնել նահանգապետարան, իսկ դրա բովանդակությունը հրապարակել համայնքի համար։ Սակայն Աթեշյանն իրեն բնորոշ կերպով սպառնալիքներ է հնչեցրել՝ ասելով, որ կլքի հավաքը, ինչին ի պատասխան Սահակ սրբազանի առաջարկը մերժվել է։

«Մի հոգու հաճույքների համար ամեն տեսակ արտոնություններ տվող հիմադրամների ղեկավարներին, եկեղեցու ու համայնքի խնդիրները բանի տեղ չդնող ժողովրդի համար արդեն չեմ ուզում ծառայել։ Լքում եմ քաղաքը։ Հոգեւորականներ, առաջնորդներ եւ ժողովուրդ, ինձ միայնակ թողեցիք։ Սա պարտության ճիչ է։ Բայց ոչ միայն ես եմ պարտվել, այլ դուք էլ եք պարտվել։ Եւ կրկին մի հոգի է հաղթել։ Աստված օգնական»,- «Ակոս» պարբերականի փոխանցմամբ իր հրաժարականը պատճառաբանել էեպիոսկոպոս Սահակ Մաշալյանը։

Տպել
6518 դիտում

Եղբայրները հարվածել են կառավարության դռանը, ջարդելով, գույքը վնասելով ներխուժել շենք. նախաքննությունն ավարտվել է

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել