Արթուր Թովմասյան. ավելի ուրախ կլինեինք, եթե Մերդինյանը եւ Դավթյանը նույնպես մեդալ նվաճեին

29/03/2017 schedule12:26

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ Արթուր Թովմասյանը ոգեւորված է Դոհայի աշխարհի գավաթի խաղարկությունում իր հաղթանակով: Մարզիկը ծնկի լուրջ վնասվածքից, վիրահատությունից եւ երկար վերականգնողական փուլից հետո 1-ին անգամ էր մասնակցում միջազգային մրցաշարի եւ այնտեղից վերադարձավ ոսկե մեդալով: Քաթարի մայրաքաղաքում մարտի 22-25-ը տեղի ունեցած առաջնությունում նա առաջ անցավ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովից (2-րդ տեղ) եւ չինացի Զոու Ջինգյուանից (3-րդ տեղ): Armtimes.com-ի հետ զրույցում նա կիսվեց տպավորություններով:  

«Տպավորությունները դրական են, քանի որ հաղթանակ եմ տարել, ուղղակի շատ լարված օրեր էին, բայց, փառք Աստծու, կարողացանք հաղթահարել: Իհարկե, ափսոս էր, որ մեր Հարություն Մերդինյանի եւ Վահագն Դավթյանի մոտ չստացվեց: Մեր ուրախությունը շատ ավելի մեծ կլիներ, եթե նրանք էլ կարողանային մեդալներ նվաճել»,- ասաց նա:

Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը (նժույգթափեր) Դոհայում որակավորման փուլը չէր հաղթահարել նախադաստակի վնասվածքի պատճառով, իսկ Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը (օղակեր) եզրափակչում գրավել էր 4-րդ տեղը: Դոհայում Հայաստանի հավաքականն էր ներկայացնում նաև Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Դավթյանը: Նա արծաթե մեդալ նվաճեց հենացատկում և բրոնզե մեդալ՝ նժույգթափերում:

Մինչեւ աշխարհի գավաթի խաղարկությունն Արթուր Թովմասյանը մասնակցել էր մարտի սկզբին տեղի ունեցած Հայաստանի առաջնությանը եւ զբաղեցրել 2-րդ տեղը: Առաջնությունից հետո նա ասում էր, որ շատ լարված էր, քանի որ դա վիրահատությունից հետո իր 1-ին մրցումն էր: Հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանն էլ նշում էր, որ նրա կատարած վարժությունում թերություններ կային: Սակայն Դոհայում նա կարողացավ հավաքել բոլոր ուժերը, եւ ոսկե մեդալ նվաճել:

«Բանն այն է, որ Հայաստանի առաջնությունը վիրահատությունից հետո 1-ին մրցումս էր: Որքան էլ մարզումների ժամանակ աշխատում ես, որքան էլ քեզ ծանրաբեռնում ես, միեւնույն է մրցումները լրիվ այլ են: Հայաստանի առաջնության ժամանակ շատ լարված էի, քանի որ երկար ժամանակ հանդես չէի եկել, մտածում էի՝ ինչպես կլինի, ինձ պետք էր վստահություն ձեռք բերել: Դոհայում էլ լարվածությունը պակաս չէր, որակավորման փուլում լարվածությունը մեծ էր, բայց որակավորման փուլից հետո վստահություն ձեռք բերեցի, ու կարողացա անել այն, ինչ պետք է անեի»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իր հաղթանակում մեծ է մարզիչների ներդրումը:

Այս մրցաշարից հետո Արթուր Թովմասյանը հավաքականի մյուս անդամների հետ պատրաստվելու է Եվրոպայի առաջնությանը: Այն տեղի է ունենալու Ռումինիայում ապրիլի 19-23-ը: Մարզիկը բարձր տրամադրությամբ է պատրաստվում մրցաշարին, սակայն կանխատեսումներ անել չի ցանկանում:

«Միշտ խուսափում եմ պատասխանել այն հարցերին, որոնք ապագայի են վերաբերում, որովհետեւ սպորտ է, ոչինչ չես կարող կանխատեսել, միայն կարող եմ ասել, որ պետք է ջանք թափենք, որ լավագույնս հանդես գանք»,- ասաց նա:

Եվրոպայի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում, բացի Արթուր Թովմասյանից, մասնակցելու են Հարություն Մերդինյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Դավթյանը, Վիգեն Խաչատրյանը եւ Արմեն Պետրոսյանը:

Տպել
1541 դիտում

Օտարերկրացի երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել. վերջինս ձերբակալվել է (տեսանյութ)

Բելառուսը հրապարակել է ռազմական դոկտրին, համաձայն որի՝ ագրեսիայի դեպքում օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ անդամներին

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը եզրափակչի 2 մասնակից կունենա

Երևանում ապամոնտաժվել է շուրջ 10.500 ինքնակամ գովազդ (տեսանյութ)

ԼՂ-ում տեղակայված թուրք-ռուսական համատեղ մշտադիտարկման կենտրոնը դադարեցրել է իր գործունեությունը

Երևանում փակ փողոցներ չկան․ ՆԳՆ ոստիկանություն

Ծեծկռտուք Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները ծեծել են համադասարանցուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց

Ինչպես օտարերկրյա քաղաքացիները պետք է մուտք գործեն «Ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայությունների միասնական համակարգ»

Նավուրի ճանապարհին իրականացվելու են հորատապայթեցման աշխատանքներ

Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման հետազոտություններին ներգրավված են նաև ամերիկյան կազմակերպություններ. ՏԿԵ փոխնախարար

Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը. ԱԳՆ

Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին

Վանաձորի նախկին քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Պուտինը վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցը կկատարի. նա նշել է՝ որ երկիր է մեկնելու

Կոնվերս Բանկը միացել է Career City Fest-ին

Արաբական երկրները մերժել են Գազայի հարցով Թուրքիայի առաջարկը

Բարեկարգվել է Երևանի այգիներից ևս մեկը (տեսանյութ)

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի ու 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Հացատանը բռնկված հրդեհի հետևանքով մասամբ այրվել են ավտոտնակն ու անասնագոմը

Նարեկ Մանասյանը հաղթել է Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել զեկույցով

Հրդեհ է բռնկվել ռեստորաններից մեկի ծխատարում

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների օժանդակության ծրագրի գործողության ժամկետը երկարաձգվել է

ԱԳՆ-ում քննարկվել են Բրյուսելի եռակողմ հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին վերաբերող հարցերը

«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ

Բռնցքամարտի ԵԱ․ Բարեղամ Հարությունյանը եզրափակչում է

Կստեղծվի և կներդրվի թանգարանների Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգ

Այն ինչ տեղի ունեցավ 1915-ին, չկանխվեց և պատճառ դարձավ նմանատիպ իրադարձությունների կրկնությանը շատ երկրներում․ նախագահ

Մենք «ՈՒԱԶ»-ով չենք մտել ժողովրդի մեջ, չորս տարեկան թևը կոտրած երեխա էր սպասում. հարցազրույց Տավուշի ԵԿՄ նախագահի հետ

Եգիպտոսն Իսրայելին է փոխանցել մեկ տարով հրադադարի մասին ՀԱՄԱՍ-ի առաջարկը

Երևան-Գյումրի ճանապարհին բեռնատարներ են բախվել․ «ԶԻԼ»-ը կողաշրջվել է

2․5 գյուղի ավերակների վերադարձը միակողմանի չէ, քանի որ դրա դիմաց մենք Ադրբեջանից լուրջ խաղաքարտ ենք ստանում․ Իոաննիսյան

Ազգային ժողովը Ռուսաստանի Դաշնությունից նամակ չի ստացել

Դանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել

Ժողովուրդը շատ լավ է հասկանում, թե իր շուրջն ինչ է տեղի ունենում, փողոցում գտնվողները արդյունքի չեն հասնելու. Մկրտչյան

«Օրենքով գող»-ը ակումբներից մեկում վիճաբանել, հայհոյել է, հարվածներ հասցրել մեկ անձի․ նրան մեղադրանք է ներկայացվել

Աբովյանի կամրջի հարևանությամբ մեքենաներ են բախվել

Ռուբեն Վարդանյանը դժկամությամբ, բայց համաձայնել է ընդհատել հացադուլը․ նրան թույլ են տվել խոսել կնոջ հետ

Սանոսյանն ու Կոպիրկինը ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման աշխատանքների վերաբերյալ հարցեր են քննարկել

Ալեն Սիմոնյանն ու Դըվինազը մտքեր են փոխանակել անվտանգային և տնտեսական դիվերսիֆիկացման հնարավորությունների շուրջ