Հակոբ Սերոբյան. Մերդինյանը դաստակի կոտրվածքից հետո արեց վարժությունը, ինչի համար ուրախ ենք

06/03/2017 schedule13:21

Հայաստանի մարմնամարզության հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը, ընդհանուր առմամբ գոհ է Հայաստանի 2017 թ. առաջնությունում մարզիկների ունեցած ելույթներից: Նա նշում է, որ մարմնամարզիկների մոտ դեռ որոշ թերություններ կան, բայց դեռ մրցաշրջանի սկիզբն է, եւ կհասցնեն շտկել դրանք մինչեւ կարեւոր ստուգատեսները: Armtimes.com-ի հետ զրույցում մասնագետն ամփոփեց մարտի 1-5-ը տեղի ունեցած Հայաստանի առաջնությունը՝ առանձին-առանձին անդրադառնալով հավաքականի առաջատարներին:  

«Ընդհանուր առմամբ՝ գոհ եմ: Մեզ մոտ փոփոխությունները շատ մեծ էին, նոր ենք վարժությունները կազմում: Վահագն Դավթյանը բարդացված վարժութուն կատարեց: Կատարումից այնքան էլ գոհ չեմ, բայց գոհ եմ, որ բարդ վարժությունն արդեն անում է, պետք է շտկվի: Արդյունքն աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ կերեւա արդեն ուրիշի աչքով, որովհետեւ մերն է, մենք է ուզում ենք քիչ սխալներ տեսնել, ավելի օբյեկտիվ՝ աշխարհի գավաթի ժամանակ կտեսնենք: Մերդինյանը ելույթ ունեցավ դաստակի կոտրվածքից հետո: 2 ամիս առաջ սառույցի վրա սայթաքել ընկել է, բայց նա պրոֆեսիոնալ է, նա արեց, ինչի համար ուրախ ենք: Արթուր Դավթյանը կատարեց իր առջեւ դրված առաջադրանքը: Նրա խնդիրն ամենաբարդն է. ցատկերը, որոնք արել է Եվրոպայի առաջնության ժամանակ, այսօր չի կարող անել. կանոնադրությունը փոխվել է: Նորը պետք է գտնենք: Քաթարում կփորձենք, բարդ տարր ենք մտածել, փորձելիս մարզիկներն անպայման ընկնում են, այստեղ վնասվածք կստանա»,- ասաց նա:

Հայաստանի 2017 թ. առաջնությանը երկար բացակայությունից հետո մասնակցեց Արթուր Թովմասյանը: Մարզիկը ծնկի վնասվածք ուներ, անցած ամառ վիրահատվել էր եւ երկար վերականգնողական փուլ էր անցել: Վերջին մրցումը, որին նա մասնակցել էր 2016 թվականի մայիսի 25‐29 շվեյցարական Բեռն քաղաքում տեղի ունեցած Եվրոպայի առաջնությունն էր: Այնտեղ նա չկարողացավ եզրափակիչ դուրս գալ, եւ պատճառներից մեկը հենց վնասվածքն էր: ՀՀ առաջնությունում օղակների վրա վարժությունում նա զիջեց միայն Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանին՝ զբաղեցնելով 2-րդ տեղը, սակայն Սերոբյանն այնքան էլ գոհ չէ նրա ելույթից:

«Նա պատրաստ էր: Վնասվածքն ընդհանրապես չի խանգարում, բայց գնահատականներն ինձ դուր չեկան, սխալներ ունեցավ: Նրանից ավելի բարձր արդյունք եմ սպասում, պետք է լինի»,- ասաց նա՝ ավելացնելով, որ թերությունների վրա կաշխատեն Քաթարում կայանալիք ուսումնամարզական հավաքի ժամանակ:

Հակոբ Սերոբյանն ուրախությամբ նշեց, որ տաղանդավոր մարզիկներ կան պատանիների մեջ: Նրանցից են Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում մարզվող Էրիկ Բաղդասարյանը եւ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում մարզվող Ժորա Սմբատյանը: Սմբատյանը 2018 թ. Եվրոպայի առաջնությունում պայքարելու է պատանեկան Օլիմպիական խաղերի ուղեգրի համար:

Հայաստանի առաջնությունից հետո հավաքականի 4 առաջատարները՝ Եվրոպայի չեմպիոն Հարություն Մերդինյանը, փոխչեմպիոններ Վահանգն Դավթյանն ու Արթուր Դավթյանը, ինչպես նաեւ Արթուր Թովմասյանն ուսումնամարզական հավաք է անցկացնելու Քաթարի մայրաքաղաք Դոհայում, այնուհետեւ մասնակցելու են այնտեղ անցկացվող աշխարհի գավաթի խաղարկությանը: Ապրիլին կայանալիք Եվրոպայի առաջնության ժամանակ այս 4 մարզիկներին միանալու են Վիգեն Խաչատրյանը եւ Արմեն Պետրոսյանը:

Հայաստանի 2017 թ. առաջնության շրջանակներում աղջիկները ելույթ էին ունենում Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցում, տղաները՝ Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության դպրոցում:

Հաղթողներն ու մրցանակակիրները հետեւյալն են.

Տղամարդիկ

Բազմամարտ

1.Արթուր Դավթյան

2.Վիգեն Խաչատրյան

3.Արմեն Պետրոսյան

Նժույգթափեր

1.Հարություն Մերդինյան

2.Արթուր Դավթյան

3.Վիգեն Խաչատրյան

Ազատ վարժություն

1.Արթուր Դավթյան

2Արմեն Պետրոսյան

3.Արսեն Գասպարյան

3.Ժորա Սմբատյան

Հենացատկ

1.Արթուր Դավթյան

2.Վիգեն Խաչատրյան

3.Արսեն Գասպարյան

Օղակներ

1.Վահագն Դավթյան

2.Արթուր Թովմասյան

2.Արթուր Ավետիսյան

3.Արթուր Դավթյան

Զուգափայտ

1.Արթուր Դավթյան

2.Արմեն Պետրոսյան

3.Հովհաննես Հակոբյան

Պտտաձող

1.Արթուր Դավթյան

2.Արմեն Պետրոսյան

3.Վիգեն Խաչատրյան

 

Աղջիկներ

Բազմամարտ

1.Աննա Գրիգորյան

2.Ելենա Հայկազունի

3.Աննա Պետրոսյան

3.Անի Եղիկյան

Հենացատկ

1.Աննա Գրիգորյան

2.Աննա Պետրոսյան

3.Ելենա Հայկազունի

Տարբեր բարձրության զուգափայտեր

1.Աննա Գրիգորյան

2.Ելենա Հայկազունի

3.Ինեսա Ջաղինյան

Հավասարակշռության գերան

1.Գայանե Սիրականյան

2.Աննա Գրիգորյան

3.Ելենա Հայկազունի

Ազատ վարժություն

1.Շուշան Բաբայան

2.Ելենա Հայկազունի

3.Անի Եղիկյան  

Տպել
2535 դիտում

Համակարգված, ստուգված տեղեկությունների համաձայն՝ ուղղորդված որոշ շրջանակներ, ԶԼՄ-ներ, թիրախավորում են ԶՈՒ-ն․ ՊՆ

Բացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ակցիայի մասնակիցը ծակել է մեքենայի անվադողը

ՀՀ ՊՆ-ն հերքում է մի շարք պայմանագրային զինծառայողների աշխատանքից ազատման դիմում ներկայացնելու լուրը

Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումները շարունակելու օգտին․ Պեսկով

«Պատիվ ունեմ»-ի պատգամավորի հայտարարությունը էժանագին սուտ է, հորդորում եմ դադարեցնել հերթական արշավը․ Ալեքսանյան

Կիրանցում տեղի ունեցած դեպքերից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակից երեխաներ․ ՄԻՊ

Տեղադրված սահմանային սյունը Հայաստանի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

«Վնուկովո» օդանավակայանի հարկերից մեկը պայթյունի սպառնալիքի պատճառով տարհանվել է

Շենքի բակում 66-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Առաջիկայում ուսանողների հետ կքննարկենք Ակադեմիական քաղաքի ծրագիրը․ վարչապետը Գավառում պատասխանում է հարցերի (տեսանյութ)

Դինա Տիտուսը Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին օրինագիծ է ներկայացրել

Կիրանցում քարեր են նետել ոստիկանների ուղղությամբ, հայհոյել, լսվել են պայթյունի ձայներ, այրվել են անվադողեր․ մանրամասներ

Ժիրայր Սեֆիլյանը բանակին կոչ է արել պառակտվել, դուրս գալ պետության դեմ

Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետությունդ․ վարչապետը Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ (տեսանյութ)

Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը․ կա տուժած

Օտարերկրացու ինքնասպանության փորձը կանխվել է

Շրի Լանկան երկրի հարավում գտնվող օդանավակայանի կառավարումը կփոխանցի ռուսական և հնդկական ընկերություններին

Երևանի մի շարք վարչական շրջաններում շների համար հատուկ զբոսայգիներ են կառուցվել (տեսանյութ)

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 27-ին

Ամերիկյան երեք նահանգում հզոր տորնադոներ են մոլեգնում (տեսանյութ)

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցությամբ և զղջում ենք. Կիրանց մեկնած զինծառայողների դեպքի վերաբերյալ նախաձեռնվել է քրվարույթ

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ

Գլխավոր դատախազի հրավերով Հայաստան ժամանած պատվիրակներն այցելել են Մատենադարան (տեսանյութ)

ՀՀ զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու ցանկացած փորձ կարժանանա համարժեք իրավական գնահատականի․ ՊՆ

Մենք որոշեցինք, որ տանտեր ենք, և գնում ենք տանտեր լինելու մեր ճանապարհով․ վարչապետը ուղերձ է հղել Քաղաքացու օրվա առիթով

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել