SUT.am-ը հրապարակել է պաշտոնյաների ցանկը, որոնց փոխանցվել են տնօրենների հավաքած ցուցակները

29/03/2017 schedule12:50

Մարտի 24-ին 114 դպրոցների տնօրենների եւ մանկապարտեզների վարիչների մասնակցությամբ սկանդալային ձայնագրություններ հրապարակած SUT.am կայքն այսօր ներկայացրել է այն պաշտոնյաների ցանկը, որոնց (դատելով իրենց խոսքերից) փոխանցվել են Հանրապետական կուսակցության ընտրողների ցուցակները:

Մինչ այդ նշվում է, որ ի պատասխան մարտի 24-ի SUT.am կայքի հրապարակման (որում բացահայտվում է դպրոցների եւ մանկապարտեզների 114 տնօրենների կողմից վարչական ռեսուրսի կիրառումը իշխող Հանրապետական կուսակցության օգտին), Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ «114 դպրոցների տնօրենների ձայնագրություններից միայն 1-ն է պարունակում առերեւույթ հանցագործության հատկանիշներ»:

Այլ կերպ ասած, դատախազությունը դրանք չուսումնասիրեց ամբողջությամբ, որպես վարչական ռեսուրսի չարաշահման բուրգ, այլ դիտարկեց առանձին-առանձին:

Այդ կապակցությամբ, ունենալով տնօրենների կողմից ընտրողների ցուցակագրման համակարգվածությունն ընդգծելու նպատակ՝ ներկայացնում ենք այն պաշտոնյաների ցանկը, ում տնօրենները (դատելով իրենց խոսքերից) փոխանցել են Հանրապետական կուսակցության ընտրողների ցուցակները:

Մարզպետարաններ

6 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակներ են ներկայացրել Արմավիրի մարզպետարան, սակայն չեն նշում, թե կոնկրետ ում։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Լոռու մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Արագածոտնի մարզպետարան, սակայն չի նշում, թե կոնկրետ ում։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված դիտորդների ցուցակը ներկայացրել է Սյունիքի մարզպետարան՝ ոմն Ռուդոլֆին։

2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են մարզպետարան՝  բաժնի պետ Հայկին։

Վարչական շրջանի աշխատակազմեր (Երեւանում)

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ ցուցակները ներկայացրել է թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)՝ ոմն  Հրանտին։

2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Մալաթիա-Սեբաստիայի  թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)։

12 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Կենտրոնի թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)։

6 դպրոցի տնօրեն խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Էրեբունու թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)։

2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Ավանի թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Շենգավիթի թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջած  ցուցակը ներկայացրել է Նուբարաշենի թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)։

2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթունի թաղապետարան (վարչական շրջանի աշխատակազմ)։

1 դպրոցի մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Շենգավիթ վարչական շրջանի կրթության վարչության պետ՝ Արմեն  Մարտիրոսյանին։

2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Նոր Նորք վարչական շրջան թաղապետարան՝ Քութելյանին։

2 մանկապարտեզի տնօրեններ խոստովանում են, որ ցուցակները ներկայացրել են Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Իրինա Թորոսյանին։

1 մանկապարտեզի տնօրեն խոստովանում է, որ ցուցակը ներկայացրել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թաղապետարան՝ Անդրեասյան Ենոքին։

Քաղաքապետարաններ

1 դպրոցի տնօրեն իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Վեդիի  քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Վահագն Վարդանյանին: Դա հաստատեց նաեւ ինքը՝ աշխատակազմի քարտուղարը:

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացնելու է Բերդի քաղաքապետարան։

2 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված ցուցակները ներկայացրել են Չարենցավանի քաղաքապետարան։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Ստեփանավանի քաղաքապետարան։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Սպիտակի քաղաքապետարան։

Գյուղապետարան

Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղի դպրոցի տնօրենը խոստովանեց, որ ցուցակագրումը անում են գյուղապետի հետ միասին։

Ընտրական շտաբներ

3 դպրոցի տնօրեններ խոստովանում են, որ իրենցից պահանջված  ցուցակները ներկայացրել են Կապանի ՀՀ կենտրոնական շտաբ՝ Կապան մոլի երկրորդ հարկ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Չարենցավանի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Հրազդանի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Սիսիանի ենթաշտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը յուրաքանչյուր դասղեկ իր հավաքածը ներկայացրել է Երեւանի Հալաբյան փողոցի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված ցուցակը ներկայացրել է Արտաշատի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Արարատի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Վեդիի ՀՀԿ շտաբ։

1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է Մարտունու ՀՀԿ շտաբ։

Գյումրու 1 դպրոցի տնօրեն խոստովանում է, որ իրենից պահանջված  ցուցակը ներկայացրել է ՀՀԿ-ական պատգամավորության թեկնածու, Գյումրի 2 շրջանային կազմակերպության ղեկավար Սուքիաս Ավետիսյանին։

Տպել
9087 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց