ՀՀԿ-ն չարաշահում է վարչական ռեսուրսը դպրոցներում ու մանկապարտեզներում․ 114 ձայնագրություն

24/03/2017 schedule16:00

Ինչպես այսօր տեղեկացրել է SUT.am կայքը, շատերն են խոսում, որ ընտրություններից առաջ իշխանությունները դիմել են վարչական ռեսուրսի լայնամասշտաբ կիրառման, բայց երբեք չեն եղել փաստական ապացույցներ: SUT.am-ը որոշել է ստուգել կրթության ոլորտում վարչական ռեսուրսի կիրառման մասին լուրերը և հավաքեց բազմաթիվ ապացույցներ:

Մասնավորապես, SUT.am-ը զանգահարել է հանրակրթական դպրոցների և մանկապարտեզների թվով 136 տնօրենի և ներկայանալով «Հանրապետականի շտաբից»` հարցուփորձ անել հավաքագրվող ցուցակների մասին:

Ամենը Հանրապետականի համար

Արդյունքում, հանրապետության բոլոր մարզերը և Երևանի բոլոր տարածքները ընդգրկող թվով 84 դպրոցի և 30 մանկապարտեզի տնօրեններ մեզ մանրամասն պատմեցին իրենց հավաքագրած ցուցակների մասին: Եվ ընդամենը 22 տնօրեն հերքեց ՀՀԿ-ի համար ցուցակների հավաքագրումը (մի մասը՝ գլխի ընկնելով, որ զանգողն իրականում Հանրապետականից չէ):

Որպես կանոն, լսելով «Հանրապետականի կենտրոնական շտաբից ա» արտահայտությունը՝ տնօրենները պատասխանում էին մեր բոլոր հարցերին (քանի՞ հոգի է ցուցակում, ո՞ւմ են այն փոխանցել, տարածքային թեկնածուներից ո՞ւմ համար են «զգուշացրել»):

Ընդ որում, հաճախ տնօրենները ներկայացնում էին այլ մանրամասներ: Այդպիսով, մենք պարզեցինք, որ տնօրենները ցուցակները հավաքում են թե՛ անձամբ և թե՛ ուսուցիչների կամ դայակների միջոցով:

Ցուցակների ծավալները տարբեր են: Միջինում դրանց չափը 240 է դպրոցներում և 150՝ մանկապարտեզներում, իսկ երբեմն դրանք հասնում են անգամ 1700-ի: Ցուցակներում հիմնականում երեխաների ծնողներն են: Անգամ եղավ տնօրեն (Գյումրու թիվ 37 դպրոցի), որն ընդունեց, որ վախեցրել է մարդկանց, որ անպայման Հանրապետականին ընտրեն:

Մարզպետարաններ, քաղաքապետարաններ ու թաղապետարաններ

Մարզերում, որպես կանոն, ցուցակները փոխանցվում են մարզպետարանի կրթության վարչություններ (հաճախ տնօրենները նշում էին կոնկրետ պետերի անուն-ազգանունները) ու քաղաքապետարաններ, իսկ Երևանում՝ վարչական շրջանի աշխատակազմեր (թաղապետարաններ): Սակայն կային տնօրեններ, ովքեր հպարտությամբ նշում էին, որ իրենք ցուցակները միանգամից փոխանցել են թեկնածուների շտաբներ (օրինակ՝ «Սասի Արտակի»՝ Արտակ Սարգսյանի, Սեյրան Սարոյանի, Վահրամ Բաղդասարյանի և այլն):

Ճշտող հարցին, թե արդյո՞ք ընտրողների հետ «աշխատել» են նաև տարածքային թեկնածուների մասով, տնօրեններից շատերը հաստատելով տալիս էին կոնկրետ թեկնածուների անուններ: Այդ թվում՝ Արայիկ Հովհաննիսյանի, Արտակ Սարգսյանի («Սասի Արտակի»), Միհրան Պողոսյանի, Սամվել Ալեքսանյանի, Արման Սահակյանի, Վահրամ Բաղդասարյանի, Սերյան Սարոյանի, Սամվել Սանանյանի, Գեղամ Հովոյանի, Հակոբ Հակոբյանի, Բագրատ Հարությունյանի, Ռաֆիկ Գրիգորյանի անունները:

Զավեշտալի դեպք եղավ կապված Վեդի քաղաքի հետ, որի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարը մեզ ետ զանգեց և ասաց, որ ցուցակները դպրոցներից ինքն է հավաքել ու հարցրեց, թե ինչո՞վ կարող է օգնել:

Հարկ է նշել, որ բոլոր զանգերը կատարվել են բացառապես աշխատանքային օրերին և աշխատանքային ժամերին, գրեթե բոլոր դեպքերում, դպրոցների աշխատանքային (քաղաքային) հեռախոսահամարներին:

Չոր արդյունքներ

Ընդհանուր առմամբ, մենք զանգահարել ենք գումարային 136 դպրոցի և մանկապարտեզի տնօրեններին, որոնցից 114 տնօրեն ընդունեցին ցուցակներ հավաքագրելու փաստը: Տնօրեններից միայն մի քանիսը ասացին, որ «դպրոցը ապաքաղաքական է»:

Տնօրեններից մոտ 75 տոկոսը ցուցակները փոխանցել է մարզպետարաններ, քաղաքապետարաններ կամ թաղապետարաններ, իսկ 25 տոկոսը՝ միանգամից Հանրապետականի շտաբներ: Իսկ տնօրեններից մեկը ցուցակը փոխանցել է միանգամից Միհրան Պողոսյանի «Քեթրին» ընկերությանը:

Դատելով տնօրենների խոսքերից, վարչական ռեսուրսների չարաշահման այս բուրգում ներգրավված են բոլոր մարզպետարանները (բացառություն են դաշնակցական մարզպետները), Երևանի համարյա բոլոր վարչական շրջանների աշխատակազմերը և բազմաթիվ քաղաքապետարաններ:

Դպրոցների տնօրենների ձայնագրությունների ցանկը՝ այստեղ

Մանկապարտեզների տնօրենների ձայնագրությունների ցանկը՝ այստեղ

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4558 դիտում

Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Պարագվայի միջև միջխորհրդարանական կապերի ակտիվացման հնարավորությունների շուրջ

ՆԳՆ ծառայողների կատարողականի գնահատման համակարգը պետք է հիմնված լինի չափելի թիրախային ցուցանիշների վրա

Կալուգացու խմբակցությունը գերազանցում է բոլոր ռեկորդները, այս արագությամբ դեռ ոչ մի խմբակցություն չեն լքել

Հնդկաստանում ջրհեղեղներից ավելի քան 170 հազար մարդ է տուժել

Ծառուկյանը քրեաօլիգարխիկ ենթամշակույթի կրող է. նա գործիք է, այլ երկրի շահերի պաշտպան. Ազատ Արշակյան. տեսանյութ

Ինքնաբացարկների նոր դիմումներ «Ուժեղ Հայաստան»-ից

Քիչ մարդիկ կգտնվեն, որ ասեն՝ Ծառուկյանին ձերբակալելու կամ ունեցվածքը վերադարձնելու հիմքեր չկան. տեսանյութ

Apple Pay-ը և Google Pay-ն արդեն հասանելի են հանրային տրանսպորտում․ Ավինյան

Երևանում հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել

Հայաստանը հետևողականորեն նախապատրաստվում է COP17-ին՝ նպատակ ունենալով ապահովել բարձր մակարդակի համաժողով

Լիլիթ Մակունցը չի վերցնի պատգամավորական մանդատը

Իրականացվել են ջրի և կենսաբանական նմուշառումներ․ ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից

Հաստատվել են ՀՀ լեզվական պետական քաղաքականության հիմնադրույթները

Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը

ՀԿԱԾ 2026-ի առաջին կիսամյակի արդյունքները գերազանցել են նախորդ տարվա համադրելի ցուցանիշը․ հաշվետվություն

1 արծաթե և 1 բրոնզե մեդալ Կենսաբանության 37-րդ միջազգային օլիմպիադայում

Վաղարշապատի համայնքապետարանի հարակից հատվածում երթևեկության փոփոխություն է կատարվել

Ալավերդիում 12 ժամ ջուր չի լինի․ հասցեներ

17-ամյա տղան «Տելեգրամ»-ով ձեռք է բերել թմրանյութ, օգտագործել, իրացրել՝ տեղադրելու միջոցով․ նա ձերբակալվել է

Ես հպարտ եմ ձեզանով․ Շակիրան դիմել է Մեսսիին և Արգենտինայի հավաքականին

Աննա Հակոբյանը Եթովպիայում է, մասնակցում է միջազգային համաժողովի․ տեսանյութ

COP17-ին ընդառաջ ՔԿ փորձաքրեագիտական կենտրոնի փորձագետները մասնակցել են դաշտային վարժանքի

Ի գիտություն բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդների․ ԳԹԿ հայտարարությունը

Մենք վերջ ենք դնում միջnւկային hրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ

ՆԳ նախարարը անտառային հրդեհների կանխարգելման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

ՄԻՊ-ն ու Գորիսի ղեկավարը քննարկել են համայնքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Կոտայքի Ալափարս գյուղում բախվել են «ՈՒԱԶ»-ն ու «Hyundai»-ն. կան զnհեր և վիրավnրներ

Մեկ անզգույշ քայլը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. ՆԳՆ-ն հայտարարություն է տարածել

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի մրցանակակիրները

Տեմպը չենք թուլացնում, մինչև չտեսնենք՝ փոշեկլանիչ ցանցերը համատարած են. խաղի նոր կանոնները պետք է պահվեն

Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակը նշելու ժամանակ շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել

2025-ի մայիսին Սյունիք կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում

Պատրաստակամ ենք համագործակցել բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ

Հայտնաբերել են խախտմամբ ծառայություն մատուցելու դեպքեր, կազմվել արձանագրություններ

էական տատանումներ չեն կանխատեսվում. Սուրենյանը՝ առաջիկա օրերի եղանակի մասին. տեսանյութ

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան