«Ժուչոկը» գտնելուց հետո, տնօրենը հեռացվել է աշխատանքից.քաղաքական լարված իրավիճակ Արթիկում

Մայիսի 25-ին Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանի որոշմամբ, աշխատանքից ազատվել է Արթիկի թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց մանկապարտեզի արդեն նախկին տնօրենը:

«Ես աշխատանքից ազատված եմ: Աուդիտի արդյունքում հանձնաժողովը անվստահություն է հայտնել ու հեռացրել աշխատանքից: Լրիվ քաղաքականության հետ կապված վրեժխնդրություն է: Ես առաջիկայում պատրաստվում եմ դատի տալ, իմ իրավունքները պաշտպանելու համար»,- ասաց Աջամօղլյանը:

Armtimes.com-ը դեռ մայիսի 5-ին տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Արթիկում լարվել են քաղաքապետ Մխիթար Վարագյանի եւ որոշ մանկապարտեզների տնօրենների հարաբերությունները: Հասմիկ Աջամօղլյանի խոսքով՝ քաղաքապետի այս վերաբերմունքը քաղաքական ենթատեքստ ունի, քանի որ նա ՏԻՄ եւ ԱԺ ընտրությունների ժամանակ սատարել է Մուշեղ Պետոյանին, ինչն էլ Վարագյանի սրտով չի եղել: Այս քաղաքական լարված իրավիճակը դարձավ էլ ավելի պայթյունավտանգ, երբ թիվ 4 մանկապարտեզի տնօրեն Հասմիկ Աջամօղլյանի աշխատասենյակից ապրիլի 25-ին հայտնաբերվեց գաղտնալսող սարք:

Նշենք, որ 2016 թվականին Վարագյանը եւ Պետոյանը Արթիկի քաղաքապետի պաշտոնի համար էին պայքարում: Նրանք լուրջ մրցակիցներ են: Արթիկն այս պահին բաժանված է երկու թեւի:

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանի փոխանցմամբ, Արթիկի մանկապարտեզում հայտնաբերված գաղտնալսող սարքի գործով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 144 հոդվածի հատկանիշներով, հարցաքննվել է մանկապարտեզի անձնակազմը եւ այլ անձիք, որոնց անունները գաղտնի են պահվում։

Արթիկի քաղաքապետ Մխիթար Վարագյանը armtimes.com-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ մանկապարտեզի տնօրենին աշխատանքից ազատել է, քանի որ կատարված աուդիտի արդյունքում հայտնաբերվել է չարաշահումներ:

«Աուդիտի արդյունքում պարզվել է, որ բազմակի խախտումներ են եղել»,-armtimes.com-ի հետ զրույցում ասաց քաղաքապետը:

- Պարոն Վարագյան, ի՞նչ խախտումներ են եղել:

- Զանգեք աուդիտին, Ձեզ պարզաբանում կտա:

- Դուք չեք կարողանու՞մ հիմնավորել, թե՞ ինչու եք հեռացրել աշխատանքից:

- Ասում եմ՝ աուդիտի արդյունքներից ելնելով: Բացահայտվել է խախտումներ ֆինանսական ոլորտում: Մենք այդ գումարը վերականգնելու ենք:

- Ի՞նչ չափի գումարի մասին է խոսքը:

- 70 հազար դրամի կարգի գումար է:

- Ի՞նչ է արել այդ գումարը:

-Մեկը գնացել է արձակուրդ, նրա պարտականությունները դրել են մեկ այլ աշխատակցի վրա, որը նույն ժամին այլ պարտականություն է ունեցել:

Տպել
12819 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց