Երևան
12 °C
«Հայկական ժամանակ»-ը զրուցել է դերասանուհի Նարինե Գրիգորյանի հետ: Նարինեն վերջերս նկարահանվել է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի «Եվա» ֆիլմում՝ որպես գլխավոր դերակատար, նկարահանվել է նաեւ «Կյանք ու կռիվ» ֆիլմում, թատրոնի ե՛ւ դերասան է, ե՛ւ ռեժիսոր, ունի բեմադրված բազմաթիվ պիեսներ: 2017 թվականին բեմադրված «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում է» պիեսի բեմադրիչն ու համահեղինակն է, պիեսի հիմքում դերասանուհու ընտանիքի իրական պատմությունն է, պիեսն արժանացել է Գրան -Պրի մրցանակի:
-Նարինե, երբվանից եւ ինչպես ես սկսել դերասանական կարիերադ:
- Որքան էլ զարմանալի թվա, Ֆիզմաթ եմ սովորել, որը ոչ մի կապ չուներ դերասանության հետ, չնայած որ զուգահեռ գնում էի նաեւ թատերական խմբակ: Պիեսին, դերին մաթեմատիկական մոտեցումս մնացել է: Ես գտնում եմ, որ բնության մեջ որքան տարերային քաոս կա, այնքան ավելի հաշվարկված է այդ ամենը: Պիեսն էլ նույն կյանքի մոդելն է եւ որքան էլ քաոսային է թվում, մեջը պիտի ամեն ինչ համակարգված լինի: Սկզբում կյանքի ոչ մի քայլ չէր տանում ինձ դեպի դերասանություն: Թատերական խմբակ գնալու վերջին տարում որոշեցի, որ պետք է դառնամ դերասանուհի, գնացի եւ ընդունվեցի Թատերական ինստիտուտ ու այդպես էլ սկսվեց: Այնուհետեւ ընդունվեցի Համազգային թատրոն եւ սովորելուն զուգահեռ նաեւ դասավանդում էի Թատերականում: Արդեն 14 տարի է բեմում եմ:
- Լինելով դերասան՝ լինի կինոարվեստում, թե թատերաբեմում, ունե՞ս սկզբունքներ, որոնք ոչ մի հանգամանք չի կարող ստիպել, որ փոխես:
- Ինձ համար կատեգորիկ սկզբունք է չնկարահանվել հայկական սերիալներում: Արժեք չկա, չեմ ուզենա ոչ մեկին վիրավորել, բայց կարծում եմ՝ շատ անհաջող սցենարներ են գրված, կյանքի հետ կապ չունեցող: Չեմ սիրում գործիք լինել մի բանի, որը սիրողական մակարդակի է, չէ որ դերասանը ռեժիսորի մտքի կրողն է, դերասանի միջոցով է արտահայտվում տվյալ միտքը: Երբ որ ես, որպես դերասան, որպես անհատ ընդհանուր պիեսի հետ չեմ կարողանում գտնել ընդհանրություն, չեմ կրում տվյալ միտքը, հաճախ հրաժարվում եմ դերից, որովհետև որպես քաղաքացի, որպես հայ՝ չեմ գտնում, որ դա պետք է ասել: Հենց որպես հայ ինձ հրավիրել էին Ռուսաստան՝ խաղալու մի պիեսում, որտեղ հայկական ավանդույթների վրա ծիծաղում էին: Նմանատիպ դեպք եղավ նաեւ, երբ Թուրքիայում մի ֆիլմ էին նկարահանում, բավականին բարձր աշխատավարձ էին առաջարկում, բայց ես հրաժարվեցի, քանի որ թեման ինձ դուր չեկավ: Ֆիլմն այն մասին էր, որ հայերը Հայաստանում վատ են ապրում, գնում են տարբեր երկրներ, այդ թվում եւ Թուրքիա:
- Եղե՞լ են դեպքեր թատրոնի հետ կապված, որ հրաժարվես տվյալ դերից եւ խնդրի առջեւ կանգնես:
- Ինչքան էլ պայմանագրում գրված է, որ մենք իրավունք չունենք դերից հրաժարվել, միեւնույն է, ես գտնում եմ, որ ես իրավունք չունեմ որպես անհատ ինքս ինձ դավաճանել: Դեպքեր եղել են, այն ժամանակ, երբ թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր Սոս Սարգսյանը, ասում էի, որ էդ դերում ինձ չեմ տեսնում, կանչում էր բոլորին եւ ասում. «Նարինչոն չի ուզում խաղալ այդ դերը»: Եղել է նաեւ, որ հանուն Սոս Սարգսյանի՝ խաղացել եմ դերը, բայց հետո զգացել եմ, որ ինձ եմ դավաճանում: Հասկանում ես, որ անգամ ամենասիրելի մարդու համար պետք չէ դավաճանել ինքդ քեզ:
- Ափոփելով տարին եւ դերասանական կարիերայիցդ առանձնացնելով 2017 թիվը՝ ինչ կարող ես ասել, այս մեկ տարին քեզ ի՞նչ տվեց, ի՞նչ էիր պլանավորել, ի՞նչը հասցրեցիր եւ ինչը՝ չէ:
- Այս տարին իսկապես շատ բեղմնավոր տարի էր: Գուցե նաեւ այն պատճառով, որ նախապես նկարահանված ֆիլմերին այս տարի ծնունդ տրվեցին: Եվ «Կյանք ու կռիվ» ֆիլմի պրեմիերան այս տարի եղավ, եւ «Եվա» ֆիլմինը: Իսկ թատրոնի տեսակետից մոտ յոթ երկիր գնացել եմ հյուրախաղերի, «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում» ներկայացման համար Գրան պրի ենք բերել: Վերջին երեք տարում վեց ֆիլմ է նկարահանվել, իմ ընդգրկմամբ, որից միայն երկուսի պրեմիերան է եղել, առջեւում դեռ չորս պրեմիերա ունենք:
- Նարինե, արդեն 14 տարի է ինչ բեմում ես, տարիների հետ ի՞նչն է փոխվել քո մեջ ամենաշատը:
- Ամեն օր է փոխվում, ամեն օր դու ավելի ես հասունանում քո խաղում: Եթե մի պահ բավարարվում ես, ասում լավ է եւ չես ինքնակրթվում, քո վրա չես աշխատում, զգում ես, որ դադար ունեցար: Իսկ ընդհանուր առմամբ գրեթե միշտ խաղդ փոխվում է, եւ փառք Աստծո, որ փոխվում է: Ինձ որ հարցնում են՝ ինչից ես վախենում, ես ասում եմ, որ ամենաշատը վախենում եմ այն բանից, որ ինձ կարող է թվալ, թե ես մի բան անում եմ, բայց իրականում տեղում դոփում եմ:
- Ապագայում ի՞նչ պլաններ ունես, ի՞նչ նոր նախագծեր:
- 2018 թվականին երեք երկիր կա, որ պիտի տանեմ «Իմ ընտանիքը իմ ճամպրուկում» ներկայացումը, գումարած Հայաստանի տարբեր մարզեր: Կինոռեժիսորների հետ շփվել ենք, որոշել՝ ինչ ենք անելու, բայց կա գումարի խնդիր, կա տեւական աշխատանք, որի մասին դեռ վաղ է խոսել: «Եվա»-ի ռեժիսոր Անահիտ Աբադը նոր ֆիլմի աշխատանքներ է տանում, եւ չի բացառվում, որ ես էլ ընդգրկվեմ:
- Ի՞նչը կարող է քեզ համար ամենամեծ խոչընդոտը լինել որպես արվեստագետի:
- Ինչ խոսք, այստեղ խնդիրները բազմաթիվ են, երբեմն գրեթե անլուծելի թվացող: Նույն ֆիլմերի պրեմիերաների հետ կապված՝ ֆինանսական խնդիրների պատճառով է, որ տարիներով ձգձգվում է, որից երբեմն տուժում է եւ դերասանի խաղը, եւ ֆիլմից գեղեցիկ կտորներ, որոնք ժամանակի հետ կարող են ինչ-ինչ պատճառներով ուղղակի դուրս մնալ կադրից: Հաճախ ինձ ասում են. «Դու գիտես՝ հիմա ինչ բարձունքների էիր հասել, եթե Հայաստանում չլինեիր», բայց ինձ ընդհանրապես չի խանգարում, որ ես Հայաստանում եմ: Հայաստանում էլ կարելի է հասնել Օսկարի: Ավելին՝ ես կարող եմ վստահ ասել, որ դրսում հայ թատրոնը շատ մեծ բացահայտում է: Միայն տիկնիկայինով այս տարի մոտ քսան երկիր ենք գնացել: Շատ եմ ուզում, որ օպտիմիզմով լցվենք եւ հաղթանակած ապրենք յուրաքանչյուրս մեր ներսում, որովհետեւ կարեւոր չէ, թե որտեղ ես ապրում, այլ կարեւոր է, թե ինչպես ես ապրում:
Աղունիկ Հովհաննիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԱնընդհատ փորձ է արվում ծխածածկույթ ապահովել, որպեսզի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը չերևա. վարչապետ
Հայաստանում «արևմտյան Ադրբեջան» չկա, դա տարածքային պահանջ է և նման հարցը մեզ համար քննարկելի չէ. Փաշինյան
ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը չենք հակադրում մյուս գործընկերների հետ հարաբերություններին. վարչապետ
Հայաստանի կառավարությունն այդ հարցով հստակ դիրքորոշում է արտահայտել. վարչապետը՝ գերիների խնդրի մասին
«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը ընկալվում է տարածքային նկրտում ՀՀ ինքնիշխանության դեմ. վարչապետը՝ NTV-ին
Տարածաշրջանի խաղաղությունը նաև Հայաստանի բարեկեցության գործոն է և երաշխիք. Նիկոլ Փաշինյան
Ապագայում Թուրքիան և ՀՀ-ն կկարողանա՞ն համագործակցել 3-րդ երկրներում. վարչապետը պատասխանել է TRT World-ի հարցին
Ուզում եմ հստակ լինի՝ Հայոց ցեղասպանությունը ՀՀ-ում և հայության շրջանում անառարկելի ճշմարտություն է. վարչապետ
Սա աննախադեպ է, նման ձևաչափով հանդիպում նախկինում երբեք չի եղել. վարչապետի հարցազրույցը թուրքական ԶԼՄ-ներին
Պատմության դասերը պետք է ծառայեցնենք այսօրվա Հայաստանի Հանրապետության պետական շահերին. ինչ է ընդգծել վարչապետը
Հայաստանի և Թուրքիայի միջև ուղիղ երկխոսություն կա, նախկինում զրկված ենք եղել նման հնարավորությունից. վարչապետ
Էստոնիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև պատմական համաձայնագիրը. Մագնուս Ցահքնա
Խոտածածկ տարածքում բռնկված հդեհի հետևանքով ավտոմեքենա է այրվել
Փաշինյանն առանց վախենալու մեծ պատասխանատվություն է վերցրել, աղմուկից չվախենաք, գլուխներդ բարձր. Հարությունյան
Բաքվի դատավարությունից հետո դժվար թե գտնվի մարդ, որ համարի՝ ՌԴ-ն և ՀՀ-ն պետք է միահյուսվեն․ Ադամյան. տեսանյութ
Սպիտակում հարգանքի տուրք է մատուցվել Ճապոնիայի ցունամիի զոհերի հիշատակին. տեսանյութ
Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի. Ակիֆ Քըլըչ
Տեղի կունենա այս տարվա առաջին Լուսնի խավարումը. հայտնի է՝ երբ
Բրյուսելում ՀՀ դեսպանության համար ծառայողական շենք ձեռք կբերվի. Կառավարությունը գումար է հատկացրել
Ադրբեջանը փորձում է Հայաստանի համար նոր վտանգավոր իրավիճակ ստեղծել, ՀՀ-ն չպետք է այն լեգիտիմացնի. Խաչատրյան
ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության կտորները ինչու՞ եք կտրում, մի քիչ պատասխանատվություն ունեցեք. Ալեքսանյան
Ռուսաստանը համաձայն է ռազմական գործողությունները դադարեցնելու առաջարկներին՝ պայմանով. Պուտին
Խաղաղության համաձայնագրով ՀՀ սուվերեն տարածքից որևէ միջանցք կամ տարածք Ադրբեջանին չի տրվելու. Չախոյան
Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ. վարչապետը խոսեց հաղորդակցությունների ապաշրջափակման մասին
Դիմակայունության բարձրացում՝ հանրային իրազեկման, կարողությունների զարգացման միջոցով․ աշխատաժողով Տավուշում
Իսրայելական օդուժն ավիահարված է հասցրել Դամասկոսին
Խաղաղության համաձայնագրի նախագծում չկա որևէ դրույթ, որը վերաբերում է միայն ՀՀ-ին կամ Ադրբեջանին. վարչապետ
Որոնք են Խաղաղության համաձայնագրի 2 հոդվածները, որոնք համաձայնեցվել են Ադրբեջանի հետ. վարչապետը մանրամասնել է
Պայմանավորվածություն է ձեռք բերվել տեսակապի միջոցով սպասարկել սահմանափակ կարողություններ ունեցող անձանց
Հայաստանը բարձր է գնահատում Թուրքմենստանի հետ հաստատված քաղաքական երկխոսությունը. նախագահին հրավեր է փոխանցվել
5 տարի ժամկետով ազատազրկում՝ դանակի գործադրմամբ անչափահասի առողջությանը ծանր վնաս պատճառելու համար
Սերժի «Պատիվ ունեմ»-ի շտաբի պետերից մեկը ընտրակաշառք է բաժանել, բռնվել և դատվել. Վահագն Մկրտչյանը՝ Գրիգորյանին
Հայտնի է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցի եթեր հեռարձակման ժամը
Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման. ԱԳՆ
Նարեկ Մկրտչյանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովի 69-րդ նստաշրջանի ընթացքում
Տեղաշարժման դժվարություններ ունեցող ընտրողները կարող են փոխել իրենց քվեարկության վայրը. ԿԸՀ
Քննարկվել է Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հնարավորությունը
Տներից մեկի հողամասում հրդեհը մարելուց հետո հրշեջները մոխրացած դի են հայտնաբերել
Մահացել է ԳԱԱ ակադեմիկոս, պրոֆեսոր Ալբերտ Ղուլյանը
Ռուբեն Վարդանյանը դադարեցնում է հացադուլը
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT