Առաջին փուլով նախագահի ընտրվելը ուժի ցուցադրման պես մի բան է․ Արարատ Միրզոյան

Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերության Անցուդարձ հաղորդաշարով, սոցցանցերից երեկ առանձնացրել էին այն գրառումները, որտեղ հիմնականում ասվում էր, որ էական չէ՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը որ փուլով կանցնի՝ առաջի՞ն, թե՞ երկրորդ, որոշում կայացնելիս պետք չէ շոու սարքել, եւ մեկ փուլով ՀՀ 4-րդ նախագահի ընտրության կարեւորությունը չափազանցված է։ Արդյո՞ք սրանով հող է պատրաստվում Ծառուկյան խմբակցության դիրքորոշման համար, եւ ի՞նչ տարբերություն կա առաջին կամ երկրորդ փուլով անցնելու մեջ, մեր հարցերին պատասխանեց ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը։

- Պարոն Միրզոյան, երեկ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերության Անցուդարձ հաղորդաշարով սոցցանցերից առանձնացվել էին այնպիսի գրառումներ, որտեղ հիմնականում ասվում էր, որ էական չէ՝ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանը որ փուլով կանցնի, ըստ ձեզ, ի՞նչ նպատակով են առանձնացրել այդ գրառումները։

- Դա Ծառուկյան դաշինքի ընտրությունն է, մեծ հաշվով այդպիսի առանձին հարցերում ընտրություններից է նաեւ ընթանում քաղաքական ճանապարհը եւ հասարակության աչքին ձեւավորվում քաղաքական ուժը ։ Պետք է բոլորը իմանան, որ այս փուլում, այս հարցի շուրջ Ծառուկյան դաշինքը այսպիսի դիրքորոշում ունի։

- Ի՞նչ տարբերություն կա, թե որ փուլով կընտրվի նախագահը։

- Նրբություններ կան. նախագահի ընտրությունը շատ հարթ, առաջին փուլով, առանց երկրորդ թեկնածուի, առանց իրենց համար ավելորդ խոսակցությունների անցկացնելը, իմ կարծիքով, իրենց համար ավելի նախընտրելի է, եւ ուժի ցուցադրման պես մի բան է։

- Կարելի՞ է համարել, որ սրանով հեռուստաընկերությունը հող է նախապատրաստում ՀՀԿ-ի նախագահի թեկնածուին կողմ քվեարկելու համար։

- Այո, իհարկե, ինչո՞ւ ոչ, եւ դրա ինդիկատորներն էլ շատ կան, ոչ միայն դա, բայց դա էլ իր հերթին կարող է եւ դրա ցուցիչը լինել։

                                                                                               Նիկոլայ Ավետիսյան

Տպել
3586 դիտում

Քառօրյա պատերազմի ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած ՀՊՏՀ ուսանողների բաց նամակը վարչապետին, ԿԳ նախարարին

Ստորագրվեց Երևանում նոր ՋԷԿ-ի կառուցման համաձայնագիրը. ծրագրի արժեքը 250 մլն դոլար է

Եղել եմ ՀՀԿ անդամ, բայց 2011 թ-ից զբաղվում եմ միայն թատրոնի աշխատանքով. Կիրակոսյանն իր զգուշացման մասին

Անվանի մարզիկները հիշում են Յուրի Վարդանյանի հետ շփումը, խորհուրդները դրական էներգիան

Երեւանի կենդանաբանական այգում զեբրը սատկել է, կենդանուն թունավորել են մկնդեղով

Լուսինեի ներշնչանքի աղբյուր է դառնում ցանկացած իր. նկարչուհին իր բրենդն է ստեղծել

Ժամը 18:00-ի դրությամբ, համաներմամբ ազատ է արձակվել 465 դատապարտյալ

Քիչ առաջ ձերբակալվել է 20-ամյա կնոջը դաժան ծեծի ենթարկած 30-ամյա ամուսինը

Մայրապետյանն ազատության մեջ կդրսեւորի պատշաճ վարքագիծ. լրատվամիջոցների ղեկավարները հավաստիացնում են Փաշինյանին

«Ժառանգություն»-ը որոշել է չմասնակցել խորհրդարանական արտահերթ ընտրություններին

«Լույս» հիմնադրամը վերադառնում է, բայց կրթաթոշակ չի տալու. նոր նպատակները քաղաքակա՞ն են

Վարչապետի առաջարկով եւ նախագահի հրամանագրով Լեհաստանում ՀՀ նոր դեսպան է նշանակվել

Պետությանը հասցվել է 96 մլն դրամի վնաս, հարուցվել է 19 քրեական գործ. ուսումնասիրություններ՝ զինուժում

ՀՀ կարեւորում է ԱՄԷ-ի իրավապահ մարմինների միջեւ սերտ եւ օպերատիվ համագործակցությունը

Լիբանանում ՀՀ դեսպանը հետ է կանչվել, նոր դեսպան է նշանակվել Վահագն Աթաբեկյանը

Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանը

ՆԱՏՕ-ի տասնմեկ երկրներ ռազմական ծախսերն ավելացրել են մինչեւ ՀՆԱ-ի երկու տոկոսը

Բարեգործական համերգ Աննա Հակոբյանի բարձր հովանու ներքո. հասույթը կտրամադրվի քաղցկեղով հիվանդ երեխաների բուժմանը

Տիգրան Ուրիխանյանը փոշմանել է

Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Յուրի Վարդանյանի քաղաքացիական հրաժեշտի արարողությանը