Երևան
12 °C
Երեկ Գագիկ Ծառուկյանին պատկանող Կենտրոն հեռուստաընկերության Անցուդարձ հաղորդաշարով անդրադառնալով ԵԼՔ դաշինքի հունվարի 19-ին կայանալիք թանկացումների դեմ բողոքի երթին, առանձնացրել էին սոցցանցերից մի քանի մեկնաբանություններ, որտեղ հիմնականում խոսվում էր, որ փողոցային պայքարն անարդյունավետ է, եւ իրական պայքարն աշնանը ԱԺ-ում փորձել է անել Ծառուկյան դաշինքը՝ օրենսդրական փոփոխություններով: Ուսումնասիրելով այն մարդկանց էջերը, որոնց գրառումները առանձնացրել էին, պարզեցինք, որ Ծառուկյան դաշինքի կողմնակիցներից են: Արդյո՞ք սա իր մեջ մեսիջ է պարունակում: Մեր հարցերին պատասխանեց Ծառուկյան խմբակցության պատգամավոր, Կենտրոն հեռուստաընկերության տնօրենների խորհրդի անդամ Իվետա Տոնոյանը:
- Տիկին Տոնոյան, «Անցուդարձ» հաղորդաշարի ԵԼՔ դաշինքի հունվարի 19 թանկացումների դեմ բողոքի երթի մասին հաղորդման ժամանակ հիմնականում խոսվում էր անարդյունավետ փողոցային պայքարի մասին, եւ որ Ծառուկյան դաշինքը ժամանակին օրենսդրորեն էր նույն բանը անում: Ի՞նչ մեսիջ էր սա պարունակում, արդյո՞ք սա նշանակում է, որ Ծառուկյան դաշինքը մտադրություն չունի միանալու երթին:
- Ծառուկյան դաշինքի մի խումբ ներկայացուցիչներ արդեն իսկ այդ հարցին անդրադարձել են, իսկ ինչ վերաբերվում է «Անցուդարձ» հաղորդաշարին ես էլ եմ եթերով դա տեսել, այդտեղ սոցիալական ցանցերում տեղ գտած օգտատերերի գրառումներն են ներկայացվում, եւ բնականաբար առանձնացվում են այն գրառումները, որոնք որ իրենք նպատակահարմար են գտնում այդ ժամանակահատվածում:
- Այդ օգտատերերի էջերը ուսումնասիրելով տեսանք, որ նրանց մեջ Ծառուկյան դաշինքի կողմնակիցներից կան:
- Անկեղծ ասած, ես առիթ չեմ ունեցել այդ էջերը ուսումնասիրելու, որովհետեւ զբաղվածությունս թույլ չի տալիս, որեւէ խնդիր այստեղ չեմ տեսնում տարբեր ժամանակահատվածներում տարբեր գրառումներ են առանձնացվում եւ ներկայացվում:
- Փաստորեն, սա զուտ մարդկանց կարծիքն է, եւ ձեր կարծիքի հետ կապ չունի՞, այդպես է ստացվում:
- Ես արդեն ասացի, որ երթին մասնակցել չմասնակցելու վերաբերյալ մեր դիրքորոշումները խմբակցության եւ քարտուղարը եւ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հայտնել են:
Հիշեցնենք, որ Միքայել Մելքումյանը մեր լրագրողներից մեկի հետ զրույցում այն հարցին թե կմիանան արդյո՞ք ԵԼՔ-ի հունվարի 19-ի երթին ասել էր:
«Մենք այդ հարցը չենք քննարկել: Մենք չենք նայում, թե մյուս քաղաքական ուժերն ինչ են անում, որ, ըստ այդմ, շարժվենք: Մենք ունենք մեր ուրույն ծրագիրը, դեռ չենք քննարկել: Գնաճի լուրջ քննարկումներ եղել են՝ տնտեսական բովանդակությամբ: Մեր ղեկավարից բացի, մեզ մոտ ոչ մեկ միանձնյա ոչ մի որոշում չի կայացնում, իրավասու չի, որ ասի՝ կմիանանք կամ չենք միանա: Բայց, որ ժողովրդի վիճակը պետք է լավացնենք, դա ակնհայտ է»:
Նիկոլայ Ավետիսյան
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ում հորդորով է Ծառուկյանը նորից մտել «խաղի մեջ». գաղտնի պլան չունեն, հազիվ մանդատ են ձեռք բերել. տեսանյութ
Ֆրանսահայ դերասան, դրամատուրգ և թատրոնի ռեժիսոր Սիմոն Աբգարյանը պարգևատրվել է ՀՀ ԿԳՄՍՆ ոսկե մեդալով
Իրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնել․ Mehr
Պարզվում է՝ մեր իմացած ճայը իրականում որոր է․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Դեսպան Ներսեսյանը ՎԶԵԲ-ի նախագահին է փոխանցել ՀՀ կառավարության հրավերը՝ մասնակցելու COP17-ին
Պակիստանը ԱՄՆ-ին և Իրանին կոչ է արել վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ
Մանդատների արդյունավետ իրականացումը սկսվում է դրանց արդյունավետ ձևակերպումից․ Հովհաննիսյանի ելույթը ՄԱԿ-ում
ՆԳ նախարարը ողջունել է Հայաստանում Եվրոպական Միության գործընկերության նոր առաքելության գործունեության մեկնարկը
Չի բացառվում, որ ՌԴ-ն ՀՀ-ում ռազմաբազան գործի դնի. պետք է լինենք սառնասիրտ. Աբրահամյան
Իկիգայ՝ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը․ կուզենայի, ովքեր չեն կարդացել, անպայման կարդան․ վարչապետ
Գետնի վրա TRIPP-ի աշխատանքների սկսումը կարևոր ազդակ կլինի Թուրքիայի համար. կբացվի՞ արդյոք սահմանը․ տեսանյութ
Երևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում է
Լևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթող
Երևանի քաղաքապետարանը խնդրում է Տիգրան Պետրոսյան փողոցում հուլիսի 17-ին ավտոմեքենաներ չկայանել
Ալեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բախվել են «Ֆորդ»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավոր
Նյու Յորքում հանդիպել են ԱԳ փոխնախարարը և Իռլանդիայի կլիմայի, էներգետիկայի և շրջակա միջավայրի պետքարտուղարը
ՀՀ վարչապետի հովանու ներքո կանցկացվի «Սևանի շուրջը» սիրողական հեծանվային արշավը․ ինչպես գրանցվել և մասնակցել
ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության շրջանակներում սահմանների կառավարման հիմնախնդիրների քննարկում ԱԱԾ-ում
Հիմնանորոգվում է Իջևան-Նավուր-Բերդ-Այգեպար հանրապետական նշանակության ավտոճանապարհի մի հատվածը
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Հայաստանի ապագան կրթված մարդիկ են, այս տրամաբանությամբ պետք է առաջնորդվենք․ նախագահն ընդունել է ԿԳՄՍ նախարարին
Կասեցվել է «Լուսաբաց» մանկական ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Գետահովիտում ՈՒԵՖԱ ստանդարտներով ֆուտբոլի մարզադաշտ կկառուցվի. 57,7 մլն դրամ կհատկացվի
VK-ին պատկանող բոլոր հավելվածները հեռացվել են Google Play-ից
Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 16-ին
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից պահանջվում են 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT