Երևան
12 °C
Նոյեմբերի 5-ին ժամը 17:00-ին Երեւանի Ազատության հրապարակից կմեկնարկի Անոնիմուսների երթ: Հայաստանում այս անունով երթ առաջին անգամ 2013 թվականի նոյեմբերի 5-ին նախաձեռնեց Ազգային միացյալ նախաձեռնության ղեկավար Շանթ Հարությունյանը՝ միանալով աշխարհի 460 քաղաքներում անցկացվող նմանատիպ ակցիաներին, որոնց գաղափարը ազատությունն է, արդարությունը:
Գայ Ֆոքսի դիմակներով մի քանի հարյուր ակտիվիստներ Ազատության հրապարակից երթ սկսեցին, սակայն Մաշտոցի պողոտայում ոստիականների հետ բախում սկսվեց, հնչեցին պայթյուններ: Այս ամենի հետեւանքով տասնյակ քաղաքացիներ բերման ենթարկվեցին, որոնցից 14-ին հետագայում մեղադրանք առաջադրվեց: Նրանք, այդ թվում Շանթ Հարությունյանը, դատապարտվեցին ազատազրկման:
Արդեն 3-րդ տարին է Շանթ Հարությունյանի որդին՝ ակտիվիստ Շահեն Հարությունյանն է Անոնիմուսների երթ նախաձեռնում: Այս տարի, սակայն, բացի նրանից եւս 3 խումբ է համացանցում նման երթ անցկացնելու նախաձեռնությամբ հանդես եկել:
Անդրադառնալով իր կողմից նախաձեռնված երթին՝ Շահեն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նպատակ ունեն Երեւանի կենտրոնով քայլել, ապա վերադառնալ Ազատության հրապարակ:
«Աշխարհի 460 քաղաքներում անցկացվում է Անոնիմուսների երթ. կոնկրետ այն դիմակը, որ մենք պետք է կրենք նոյեմբերի 5-ին՝ խորհրդանշում է առաքինի արժեքները, ինչպիսիք են ազատությունը, հավասարությունը, եղբայրությունը, սերը, արժանապատվությունը եւ այլն: Այդ բոլոր գաղափարները մենք միավորում ենք մեր մեկ դիմակի մեջ եւ կրում՝ պահանջելով, որ մեր երկիրը կառուցվի նման արժեքների վրա: Անոնիմուսների երթի մասնակիցներից յուրաքանչյուրը կարող է իր արժեւորած հարցը բարձրացնել եւ պահանջել, որպեսզի հանգուցալուծումը լինի այնպիսին, ինչպիսին ինքն է ցանկանում: Ինձ համար ամենակարեւոր խնդիրն այս պահին քաղբանտարկյալների ազատությունն է, ես ինքս պահանջելու եմ քաղբանտարկյալների ազատություն: Մեկ ուրիշի համար կարող է ավելի կարեւոր լինել էլեկտրաէներգիայի սակագնի իջեցումը, նա կարող է այդ հարցը բարձրացնել: Կարեւորն այն է, որ յուրաքանչյուր քաղաքացի գիտակցի, որ տարվա մեջ գոնե այդ մեկ օրը պետք է դուրս գա փողոց ու իր կողմից անօրինական համարվող օրենքների, բարքերի դեմ բողոքի: Թեկուզ անոնիմուսների, թեկուզ այլ միջոցներով մենք պետք է ժողովրդի գիտակցության մակարդակը բարձրացնենք, որովհետեւ նորմալ երկիր ունենալու համար պետք է ունենանք գիտակից հասարակություն: Քաղաքացին պետք է իմանա, որ երբ պահը գալիս է ապստամբելու, ինքը պետք է նաեւ ապստամբի, սա իրավունք է: Բայց մեզ մոտ այդ գիտակցութունը դեռ չկա»,- մեր զրույցում ասաց Շահեն Հարությունյանը:
Հարցին, թե իր տպավորությամբ նոյեմբերի 5-ից մինչեւ հաջորդ տարվա նոյեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում մեծանո ՞ւմ է ապստամբելու գաղափարը կրող մարդկանց թիվը, թե՞ նվազում՝ Շահենը պատասխանեց.
«Առաջին անգամ, երբ 2013 թվականին Շանթ Հարությունյանը այս ակցիան նախաձեռնեց, մասնակիցների թիվը 300-ից չէր անցնում: Դրան հաջորդող տարին ավելի մեծ էր մասնակիցների թիվը: Արդեն նախորդ տարի, ըստ որոշ գնահատականների, 1000-ից ավելի մարդ էր մասնակցում ակցիային, այսինքն 3-4 անգամ ավելացավ մասնակիցների թիվը: Չգիտեմ այս տարի ինչքան մասնակցություն կլինի, բայց տրամաբանորեն պետք է ավելանա»:
Շահենը տեղեկացրեց նաեւ, որ Երեւանի քաղաքապետարան երթի վերաբերյալ իրազեկում ներկայացվել է, կարծում է, որ ի գիտություն կընդունվի:
Ի դեպ, նշենք, որ երթի համար նախատեսված դիմակների որոշ քանակություն Շահեն Հարությունյանն արդեն ձեռք է բերել՝ արտերկրից: Նշում է, որ Հայաստանում դրանց գները կրկնակի բարձրացել են, իսկ այն խանութներում, որտեղ ավելի էժան էին վաճառում, հիմա ընդհանրապես չկա:

«Մենք ինչքան կարող ենք՝ կբաժանենք այդ դիմակները: Բայց այնպես չէ, որ դիմակների կրելը պարտադիր է: Ով կցանկանա՝ կկրի, ով չի ցանկանա՝ չի կրի»,- ասաց ակտիվիստը:
Անդրադառնալով հորը՝ 2013 թվականի Անոնիմուսների երթից հետո ազատազրկված Շանթ Հարությունյանին՝ Շահենը նշեց, որ սպասվող ակցիայից առաջ նա որպես ծնող անհանգստանում է իր համար, բայց ողջունում է պայքարի ցանկությունը, որը գնալով ամրապնդվում է նաեւ մյուսների մոտ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT