ԵԼՔ-ն անցկացրեց պատմական լսումներ, որի մասին ԱԺ միջանցքներում միայն շշուկներով էին խոսում

ԵԼՔ խմբակցության պատգամվոր Էդմոն Մարուքյանը նախորդ օրվա խորհրդարանական լսումները՝ 2008 թվականի Մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ համարում է պատմական, որի մասին դեռ երկար է խոսվելու:

«Փետրվարի 23-ին ԵԼՔ դաշինքը Հայաստանի խորհրդարանում անցկացրեց պատմական լսումներ, որի մասին դեռ երկար է խոսվելու: Տարիներ առաջ, որևէ մեկի մտքի ծայրով անգամ չէր կարող անցնել, որ Հայաստանի պառլամենտում, հնարավոր է անցկացնել մարտի 1-ի մասին այսպիսի խորհրդարանական լսումներ: Մենք ոչ միայն կոտրեցինք այդ կարծրատիպը, այլև պետության թիվ 1 ամբիոնից հնչեցրինք ճշմարտություններ, որոնք շատ երկար ժամանակ միայն շշուկներով կարող էին լսվել ԱԺ միջանցքներում: Մենք հնարավորություն ստեղծեցինք մարդկանց համար` բարձրաձայն հնչեցնելու ճշմարտությունը, իսկ դա երբեք չի կարող անհետևանք մնալ: Սա ապացույցն է այն բանի, որ հետևողական և գրագետ քաղաքականությամբ կարելի է երկրում կատարել փոփոխություններ, որոնք նախկինում անհավատալի էին: ԵԼՔ դաշինքը հենց այսպիսի քաղաքականության դրսևորում է, որն իր քաղաքական, գաղափարական և կազմակերպչական ռեսուրսներով բալանսավորելու է իշխանությանը` ավելի ու ավելի մեծ արդյունքներ գրանցելով. սա նոր սերնդի քաղաքական պայքարի արդյունավետ մեթոդաբանություն է: 
Ես ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտել բոլոր այն մարդկանց, ովքեր մասնակցեցին լսումներին` ցույց տալով, որ Հայաստանում ճշմարտությունը չի մեռել, որովհետև կան մարդիկ, ովքեր ունեն բավարար խիզախություն և կամք` բարձրաձայնելու այդ ճշմարտությունը»,- այս մասին ֆեյսբուքի իր էջին գրել է Մարուքյանը:

Տպել
2622 դիտում

Թիվ 3/5 տեղամասի քվեարկության արդյունքները վերահաշվարկվել են, որևէ ցուցանիշի փոփոխություն չի արձանագրվել. ԿԸՀ

Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

«Dasaran.am» կրթական հարթակը նոր ծրագրի միջոցով կաջակցի զորակոչի կազմակերպմանը

Հեռուստաաշտարակի վերանորգման պատճառով որոշ ռադիոհաճախականություններ ժամանակավոր կանջատվեն

ԿԳՆ-ում անցկացվել է Տարվա լավագույն ուսուցիչ, տնօրեն եւ դաստիարակ մրցույթների վերջին փուլը

Դավիթ Տոնոյանն ընդունել է «Դիտակետ» ծրագրի պատասխանատուներին

Մեկնարկել է Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՎԶԵԲ Տարածաշրջանային տնօրենների պատվիրակությանը

Գտնվել է առաջ քաշված խնդրի փոխզիջումային տարբերակ. տրանսպորտի փոխնախարար Ա. Փամբուխչյան

Հայ-շվեյցարական համագործակցության շրջանակը բավականին լայն է. Բաբլոյանը՝ Շվեյցարիայի Համադաշնության փոխնախագահին

ՀՀ սփյուռքի նախարարը հանդիպել է Եգիպտոսի վարչապետի հետ

Կանցկացվի ՀՀ և ՌԴ ԶՈՒ զորքերի միացյալ խմբավորման ստորաբաժանումների մարտավարական զորավարժություն

Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունն ու ՊՆ-ն կհամագործակցեն Սիրիայի հումանիտար օգնության հարցում

Իշխել հնարավոր է, եթե դու իշխանության մասնիկ ես. ԵԿՄ-ում թեժ զարգացումներ են

Թող ոչ մի երեխա չտեսնի եւ չիմանա պատերազմի սարսափը. մանուկներին նվիրված միջոցառում (լուսանկարներ)

Համապատասխան արձագանք ստանալուն պես կկազմակերպվի 16-ամյա Ումութ Ալի Օզմենի վերադարձը Թուրքիա. ԱԳՆ

Բնակիչների մեծ մասը չսատարեց այդ մոտեցմանը. ՀՀԿ-ն շնորհավորել է Երևանի նորընտիր քաղաքապետին

Մրցույթն ավարտվեց. Գյումրու ծննդատան նոր տնօրենը Էդգար Սուքիասյանն է

Բռնցքամարտի մարզիչներին ստիպում են Արթուր Գեւորգյանի դեմ դուրս գալ. նա պարզաբանում է