Լուսանկարում՝ մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, մոտենում է ԱԺ-ի ամբիոնին

Այսօր ԱԺ ԵԼՔ խմբակցության նախաձեռնությամբ անցկացվեց 2008 թվականի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ խորհրդարանական լսումներ: 

Մինչ լսման սկսվելը ԱԺ-ի անվտանգության աշխատակիցները փորձեցին արգելել ակտիվիստ Վարդգես Գասպարիի մուտքը ԱԺ, սակայն ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի միջամտության արդյունքում Գասպարին մուտք գործեց շենք: Խորհրդարանական լսմանը ներկայացածների թվի շատ լինելով պայմանավորված՝ մի մասը տեղակայվեցին լրագրողների համար նախատեսված օթյակում: ԱԺ էին եկել մարտի 1-ի զոհերի ծնողները՝ Սարգիս Քլոյանը, Լիլյա Մինասյանը, Վաչիկ Ֆարմանյանը, Հովսեփ Խաչատրյանը, Էդիկ Հարությունյանը եւ այլք:

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց 1 րոպե լռությամբ հարգել մարտի 1-ի զոհերի հիշատակը: Դահլիճում ներկա պատգամավորների, հյուրերի, դատախազության ներկայացուցիչների ու ծնողների կողմից մատուցված հարգանքի տուրքից հետո լսումները վարող Նիկոլ Փաշինյանը զեկույցի համար ձայն տվեց մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի հորը՝ Սարգիս Քլոյանին: Վերջինս հայտարարեց, որ իրենց պահանջը քաղաքական չէ, իրենք պահանջում են գործի արդարացի քննություն եւ հանգուցալուծում: Սարգիս Քլոյանը խոսեց «Մարտի 1» հկ-ի անունից եւ շնորհակալություն հայտնեց ԵԼՔ խմբակցության ղեկավարին մարտի 1-ի հարցը պարբերաբար ԱԺ ամբիոնից բարձրացնելու համար, ՀԱԿ կուսակցությանը՝ բարոյական աջակցության համար եւ մարտի 1-ի վերաբերյալ հրապարկված գրքերի համար: Հաջորդիվ ձայն տրվեց Գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության վարչության պետի տեղակալ Կարեն Բիշարյանը, որը մոտ 30 րոպե ընթերցեց մարտի 1-ի քրգործի նյութերը, որոնց հանրությանը հայտնի էր դեռեւս 2011 թվականից:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ թվեց մարտի 1-ի քաղաքական պատասխանատուների անունները՝ Ռոբերտ Քոչարյանին, Միքայել Հարությունյանին, Սեյրան Օհանյանին, Յուրի Խաչատուրովին, Վլադիմիր Գասպարյանին, Աղվան Հովսեփյանին, Հայկ Հարությունյանին, Գորիկ Հակոբյանին:

Հաջորդիվ զեկուցով հանդես եկավ մարտի 1-ի փաստահավաք խմբի նախկին ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ գործի բացահայտումը կենսական անհրաժեշտություն է մեր պետականության համար: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ ո՞րն է պատճառը, որ չի բացահայտվում մարտի 1-ը: Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ բացահայտման համար խոչընդոտները մեծ են այն պաշտոնյաների մոտ, որոնք որ այսօր պաշտոնավարում են:

Անդրանիկ Քոչարյանը խոսելով 2008 թ.-ին ՊՆ-ում գաղտնի շտապ ստեղծվելու «0038» հրամանի մասին՝ ասաց, որ ՊՆ-ին հրամանը հնարավորություն է տվել ԶՈւ-երին ներգրավել արտակարգ դրության ժամանակ եւ դրանից առաջ զինված ուժերն օգտագործվել են ներքաղաքական հարցերի համար: Պատասխանելով Սարգիս Քլոյանի հարցին, փաստահավաք խմբի նախկին ղեկավարն ասաց, որ այսօր հնարավորություն կա նույնականացնել «չերյոմուխա 7» զենք կիրառած անձանց:

Գլխավոր դատախազության ներկայացուցիչ Կարեն Բիշարյանը պատասխանելով՝ Նիկոլ Փաշինյանի եւ Առաքել Սեմիրջյանի ընդհանուր հարցին՝ ցուցարարները հրազեն կրե՞լ են, սպանվածների մոտ հրազեն եղե՞լ է եւ եթե ոչ, ապա դիպուկահարներն ինչո՞ւ են նրանց ուղղությամբ կրակել, միանգամից ասաց, որ հարցը օրակարգային չէ, որից հետո ասաց, թե նախաքննական գաղտնիք է, եւ ինքը չի կարող ԱԺ-ում այդ մասին հայտարարել: Իրազեկ քաղաքացիների միավորում հկ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը Կարեն Բիշարյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք քննության առարկա է դարձել մարտի 1-ի գործով տված հրամանները, դրանք որքանո՞վ են նպաստել սպանությունների իրականացմանը, քրգործում կա՞ «0038» հրամանը:

Կարեն Բիշարյանը նախ ասաց, որ գործը քննվում է ՀՔԾ-ումն, որն անկախ մարմին է եւ եթե պաշտոնատար անձի հարցաքննելու կարիք լինի, ապա կհարցաքննվեն, բայց հարցաքննությունը չի կարող ինքնանպատակ լինել: Խոսելով «0038» հրամանի մասին, դատախազության ներկայացուցիչն ասաց, որ քրեական գործում նման հրաման լինելու մասին որեւէ փաստական հանգամանք չկա: Նշենք, որ Անդրանիկ Քոչարյանն այսօր ԱԺ-ում հայտարարեց, որ ՊՆ-ի 2 պաշտոնատար անձ դատապարտվել է 1 տարվա ազատազրկման այդ հրամանը հանրայնացնելու համար: ՀՀԿ-ական պատգամավոր Միհրան Հակոբյանի հարցին ի պատասխան Կարեն Բիշարյանն ասաց, որ մարտի 1-ին զանգվածային անկարգություն կազմակերպելու համար դատապարտվել է 117 անձ, որից 11-ը հետո արդարացվել է:

Ժառանգություն կուսակցության մամուլի քարտուղար Գեւորգ Ղահրամանյանը հետաքրքրվեց՝ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը հարցաքննվե՞լ են, որին ի պատասխան Կարեն Բիշարյանն ասաց, որ չեն հարցաքննվել եւ կրկնեց նույն պատասխանը, որ տվել էր Դանիել Իոաննիսյանին: Այդ ընթացքում Սարգիս Քլոյանը տեղից վրդովված ասաց, որ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը տեսել է, թե ինչպես են կրակում ցուցարարները եւ հարցրեց՝ ինչու՞ Քոչարյանին չեք հարցաքննել եւ ասել, որ դա սուտ է:

Կրկին Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ հարց տրվեց Բիշարյանին այս անգամ ակտիվիստ Վարդգես Գասպարիի կողմից: Նա նշեց, որ Քոչարյանն իր հայտարարությունն արել էր առաջին դեմքով, որ ինքն անձամբ տեսել է կրակողներին եւ հարցրեց՝ արդյո՞ք դա բավարար չէր նրան հարցաքննության կանչելու համար: Կարեն Բիշարյանը նախ՝ ասաց՝ ոչ, ապա նշեց. «Առայժմ՝ ոչ»:

Հարցուպատասխանից հետո լսման մասնակիցները ելույթները ունեցան՝ քաղաքական գնահատականներ տալով մարտի մեկի գործին: Ակտիվիստ Վարդգես Գասպարին, որը դիմելով ՀՀԿ-ական մեծամասնությանն ասաց. «Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա դուք եք գնդակահարել իմ հարազատներին։ Չափազանց մեծ զսպվածություն եմ ցուցաբերում, որ ուղիղ չեմ թքում ձեր երեսին»: Ժուռնալիստների Ասպարեզ ակումբի նախագահ Լեւոն Բարսեղյանն իր ելույթում անդրադարձավ ԱԺ պատգամավոր Գեւորգ Կոստանյանի հարցազրույցին, որտեղ նա ասել էր, թե Ռոբերտ Քոչարյանին չեն հարցաքննել, քանի որ գիտեին, թե ինչ էր ասելու: «Առյուծի սիրտ պետք է ուտել, որ այդ հարցազրույցից հետո մարդ համարձակվի գալ այստեղ հանրային լսումներին: Քոչարյան Ռոբերտին հարցաքննեինք, որ ի՞նչ ասեր: Դուք եք ասել երեկ»,- ասաց Լեւոն Բարսեղյան ու հույս հայտնեց, որ գիշերները Կոստանյանը լավ է քնում: ՀՀԿ-ական պատգամավորներն իրենց ելույթներում փորձում էին հասկացնել, որ ընդդիմությունը չպետք է սեփականաշնորհի մարտի 1-ը եւ պետք է փորձել դասեր քաղել տեղի ունեցած դեպքերից:

Լսումների ավարտին Սարգիս Քլոյանը սենսացիոն հայտարարություն արեց: Նա նշեց, որ մարտի 1-ի գործը այժմ ՄԻԵԴ-ում է եւ գիտի, թե ինչ է պատասխանել Հայաստանի կառավարությունը ՄԻԵԴ-ին: «Կառավարությունը պատասխանել է դատարանին, որ անհրաժեշտ են եղել սպանությունները, առանց հիմնավորելու: Պատկերացնո՞ւմ եք»,- հայտարարեց Սարգիս Քլոյանը:

Դահլիճում նստելու ազատ տեղեր գրեթե չկան

Մարտի 1-ի զոհերի ծնողները առաջին երկու շարքերում

ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը, Էդմոն Մարուքյանն ու Արամ Սարգսյանը

Առաջին շարքում գլխավոր դատախազության ներկայացուցիչները: Ձախից առաջինը՝ Կարեն Բիշարյանն է:

Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը, ելույթի ժամանակ

Գեւորգ Կոստանյանը զրույցի է հրավիրում զոհերի ծնողներից Էդիկ Հարությունյանին

Դահլիճը լեփ լեցուն էր

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
9429 դիտում

ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին

Զինծառայողների մարզումները՝ «Արամազդ» ինքնագնաց հրետանային կայանքներով. Պապիկյանը տեսանյութ է հրապարակել

Սևան քաղաքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի քաղաքապետարանի հավելյալ եկամուտները կուղղվեն ճանապարհաշինությանը. Ավինյան

Ռուսական և ուկրաինական ԶՈՒ-երը փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ֆուտբոլիստները թիմային աշխատանքի իսկական օրինակ ցուցադրեցին, ես հպարտություն եմ զգում այս սերնդի համար

«Մերսեդես»-ը բախվել է կամրջի արգելապատնեշին, կողաշրջվել․ վարորդի կինն ու 2 երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

ՊԵԿ-ը Ծառուկյանի «Օնիրա Քլաբ»-ում բացահայտել է 300 մլն դրամի չհայտարարագրված հասույթ․ տեսանյութ

Գլխավոր դատախազն այցելել է Իջևան համայնքին վերադարձված քաղաքային զբոսայգի, ունեցել քննարկում

Պապոյանը ձկնաբուծարան է այցելել, ներկայացրել պետական աջակցության և արտահանման խթանման գործող ծրագրերը

Երևանի մետրոպոլիտենում շահագործման է հանձնվել երեքվագոնանի վերանորոգված շարժակազմ

Մի մոռացեք չծխել սրճարաններում և վերցնել/տրամադրել ՀԴՄ կտրոն. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

4 մ բարձրությունից քաղաքացին նետվել է Գողթանիկ գյուղի ջրվեժը և խեղդվել. ջրասուզակը դուրս է բերել դին

Մեր ուզածին ընտրեն, եթե չէ, տունն իմնա, իրավունք չեմ տալի էդ հասցեով մասնակցի․ ընտրակաշառքի նոր ձայնագրություն

Կարդացի Ալեքսանդր Պուշկինի «Եվգենի Օնեգին» չափածո վեպը․ վարչապետ

Դեսպանը Ամերիկյան արտաքին քաղաքականության խորհրդում ներկայացրել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների ընթացիկ օրակարգը

Ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում