Կասեցվեց ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ»-ի կողմից ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների մշակումը

ՀՀ արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը պահանջել է ուղեփակել ռուս-թուրքական «ՎիզաՄետրիկ» ընկերության կողմից ՀՀ քաղքացիների անձնական տվյալների մշակումը, այն է՝ կասեցնել անձնական տվյալները հավաքելու կամ ամրագրելու կամ համակարգելու կամ փոխանցելու կամ օգտագործելու իր հնարավորությունը՝ մինչև Գործակալության ստուգման գործողությունների ավարտը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ավելի վաղ նախարարությունը սկսել է ստուգման գործընթաց, պարզելու, թե որքանով է «ՎիզաՄետրիկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից անձնական տվյալների մշակումը համապատասխանում ՀՀ օրենսդրությանը:

2018 թվականի մարտի 30-ին «ՎիզաՄետրիկ» ընկերությունը Գործակալությանը ներկայացրել է հատուկ կատեգորիայի կամ կենսաչափական անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ ծանուցում, որի ուսումնասիրության արդյունքում Գործակալությունը գրությամբ դիմել է «ՎիզաՄետրիկ» ընկերությանը:

Գրությամբ Գործակալությունը «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով սահմանված իր լիազորության շրջանակում պահանջել է ծանուցման ուսումնասիրության արդյունքում անձնական տվյալների մշակման ստուգման համար անհրաժեշտ տեղեկություններ:

Հիշեցնենք, որ մարտի 6-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կայքում հրապարակվեց տեղեկատվություն, համաձայն որի ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ «Վիզամետրիկ» ընկերությունը:

Մարտի 28-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է, որ «Վիզամետրիկ»-ը ռուս-թուրքական համընկերություն է, որի գլխամասը գտնվում է Թուրքիայում։ 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2975 դիտում

Արարատ Միրզոյանը ստորագրել է Եվրոպայի խորհրդի շրջանակային կոնվենցիան

Հայաստանից տարեկան 10 ուսանող կմեկնի BNU. «Իմ քայլը» և Պեկինի Նորմալ համալսարանը հուշագիր են ստորագրել

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ

Բեռլինի Թանգարանային կղզին առաջին անգամ ցուցանմուշներ կցուցադրի երկրից դուրս՝ Հայաստանի պատմության թանգարանում

Պահպանել սովորականից մեծ տարածություն․ խիտ մառախուղ է, լուսադեմին ճանապարհները կպատվեն մերկասառույցով

Միրզոյանը ծաղիկներ է խոնարհել Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանի դիմաց կանգնեցված խաչքարի մոտ

Շարունակում ենք հավատարիմ մնալ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգին․ Միրզոյանը՝ ԵԽԽՎ նախագահին

Արմավիրի ավտոտեխսպասարկման կետում մեքենա է այրվել

Արաբական Միացյալ Էմիրությունները թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանին հարվածելու համար

Հայաստանը դառնում է նույն ռազմավարության թիրախ, որն ուղղված է ինքնիշխանության թուլացմանը․ Սանդու

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ

Հայաստանի և Ադրբեջանի միջև հեղուկ գազի և բիտումի երկաթուղային փոխադրման մասին համաձայնություն է ձեռք բերվել

Ուկրաինայի դեսպանը կանչվել է Հունգարիայի ԱԳ նախարարություն․ Սիյարտո

ԿԳԲ-շնիկ Գարեգինը, Տաշիր Սամոն, Քոչարյանը, Սերժը և ստրուկ ընդդիմությունը չպետք է լինեն պառլամենտում. տեսանյութ

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Արարատի մարզերում․ ժամանակացույց

Ռուսաստանը միջազգային հետախուզում է հայտարարել Տիմոշենկոյի նկատմամբ

Ռուսաստանը և Ուկրաինան այս պահին քննարկում են գերիների նոր խմբի փոխանակման հարցը․ Մոսկալկովա

Հզոր ձնաբուք ԱՄՆ-ում․ հայտնի է 34 զոհի մասին

Նաիրիի տարածաշրջանի ավտոճանապարհներին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 10-15 մետր

Նրա կյանքի ճանապարհը օրինակ է տոկունության․ Արգիշտի Մեխակյանն այցելել է 100-ամյա հոբելյար Սեդա տատիկին

ԱԳ նախարարը հանդիպել է ՄԻԵԴ նախագահի հետ․ մտքեր են փոխանակվել անկախ արդարադատության խթանման հարցերի շուրջ

ՀՀ-ն պարտավոր է պահպանել խաղաղությունն ապագա սերունդների համար․ Բելգիայի Իքսել շրջանում ծաղիկներ են խոնարհվել

Թալին-Բազմաբերդ ճանապարհի շղթայական վթարի հետևանքով 10 քաղաքացի հոսպիտալացվել է․ ունենք ծանր դեպքեր․ Ավանեսյան

Բացվել են Սիսիան-Քաջարան ճանապարհի Հյուսիսային հատվածի շինարարության միջազգային բաց մրցույթի հայտերը

Ավիաքաոս Մոսկվայում. առատ ձյան պատճառով օդանավակայանները չեն կարողանում ընդունել և թողնել թռիչքներ

«Ձնային ապոկալիպսիս» ՌԴ մայրաքաղաքում. ցիկլոնը Մոսկվայի ճանապարհներն ու օդանավակայանները կաթվածահար է արել

Կառավարությունը նախատեսում է մայիսի 4-ը հայտարարել ոչ աշխատանքային օր

ՆԳ նախարարն ու նախարարության ղեկավար կազմն այցելել են Եռաբլուր

ՀՀ ԱԳՆ-ում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի պատվիրակության հետ քննարկվել է TRIPP-ի իրականացման շրջանակը

Վերջին օրերին Վրաստանից արտաքսվել է 87 օտարերկրացի

Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-ի հետ ստորագրել անվտանգության մասին նոր 10-ամյա համաձայնագիր. Financial Times

Պտղունքում անասնագոմ է այրվել՝ հրդեհելով նաև կից շինությունը

Ֆրանսիան օրինագիծ է ընդունել, որն արգելում է 15 տարեկանից փոքր երեխաների համար սոցիալական ցանցեր մուտքը

Հյուրն ասում է «TRIPP»-ը այսպես, այնպես. հաղորդավարը ուղղում է` «TRIPP»-ը չէ, Զանգեզուրի միջանցքը. Ղազարյան

ՀՀ մի շարք մարզերում և Երևանում սպասվում են ձյուն, բուք, մառախուղ. եղանակը՝ առաջիկա օրերին

Հայ ժողովրդի հետ․ Ֆրանսիայի դեսպանությունը աջակցություն է հայտնել ու գրառում թողել

Երևան-Գյումրի ավտոճանապարհին միմյանց են բախվել 15 տրանսպորտային միջոց. կան տուժածներ

Պապիկյանն ու ՊՆ ղեկավար կազմը Եռաբլուրում հարգանքի տուրք են մատուցել

Խոշոր ու շղթայական ավտովթարներ Թալին-Բազմաբերդ-Կաքավաձոր խաչմերուկում. կա ավելի քան 10 տուժած

Որքան ընտրությունները մոտենան, այդքան հաճախ «նոր ուժը» կասի, որ նախկինների հետ կապ չունի. Դալլաքյան