Ռուս-թուրքական ընկերությունը ՀՀ քաղաքացիների տվյալները կտրամադրի «երրորդ կողմի»

30/03/2018 schedule11:48

Լուսանկարում՝ ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը

Մարտի 6-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանության կայքում հրապարակվեց տեղեկատվություն, համաձայն որի ապրիլի 3-ից Երեւանում Գերմանիայի, Բելգիայի, Նիդեռլանդների, Լյուքսեմբուրգի, Ավստրիայի եւ Շվեդիայի համար ներկայացված Շենգենյան վիզայի դիմումները կընդունի ոչ թե Գերմանիայի դեսպանությունը, այլ «Վիզամետրիկ» ընկերությունը:

Մարտի 28-ին լրագրողների հետ կայացած հանդիպման ընթացքում Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը նշել է, որ «Վիզամետրիկ»-ը ռուս-թուրքական համընկերություն է, որի գլխամասը գտնվում է Թուրքիայում։ Դեսպանն ընդգծել է, որ մրցույթի արդյունքների ամփոփման հարցում դեր չի խաղացել, թե որ երկրում է գտնվում ընկերությունը: Մինչդեռ գտնվելու վայրը հաշվի առնելու պարագայում միգուցե հնարավոր լիներ մերժել ընկերությանը եւ խուսափել հանրության մոտ առաջացած անհանգստությունից:

Արձագանքելով այդ անհանգստությանը, Արմեն Աշոտյանը, ինչպես տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել է կառավարությանը։

«Արձագանքելով մեր բազմաթիվ քաղաքացիների անհանգստությանը կապված ԵՄ մի շարք երկրների կողմից մուտքի արտոնագրման համար թուրքական կազմակերպությանը վերապահելու որոշման հետ՝ տեղեկացնում եմ, որ այսօր արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անունից գրավոր հարցադրումներով դիմել եմ ՀՀ Կառավարությանը։ Ընթացքի մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,- մասնավորապես ասված է պատգամավորի էջում:

Հանրության մոտ առաջացած հիմնական մտավախությունը կապված է անձնական տվյալների գաղտնիության պահպանման հետ եւ դա միանգամայն տրամաբանական է: Շենգենյան վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերը կարեւոր տեղեկատվություն են պարունակում եւ տրամադրել այդ տեղեկատվությունը թուրքական ընկերության, այն պարագայում, երբ մեր երկրները դիվանագիտական հարաբերություններ չունեն, առնվազն մտահոգիչ է: Գերմանիայի դեսպանը, անդրադառնալով այդ մտավախություններին, ասել է, որ անձնական տվյալների պահպանությունն իրենց համար բարձր արժեք է եւ երաշխավորել, որ որեւէ տվյալ արտաքին օգտագործողների չի հասնի։ Քիսլերը նաեւ նշել է, որ գրասենյակի աշխատակիցները հայեր են լինելու:

«Գրասենյակը ղեկավարելու է հայ ներկայացուցիչը եւ աշխատակազմում բացառապես ՀՀ քաղաքացիներ են լինելու»,-ասել է դեսպանը։

Դեսպանի երաշխիքների հետ որոշակի հակասության մեջ է «Վիզամետրիկ»-ի կայքում տրված տեղեկատվությունը: Այնտեղից տեղեկանում ենք, թե «ո՞ւմ եւ ի՞նչ նպատակով կարող են փոխանցվել մշակված տվյալները».

«Ձեր տվյալները կարող են փոխանցվել մեր աշխատակիցներին, մատակարարներին, գործակալություններին, VisaMetric լիազորներին, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց, իրավական եւ տվյալների մշակմամբ զբաղվող կազմակերպություններին, որպեսզի մեր աշխատակիցներն անհրաժեշտ գործունեությունն իրականացնեն այնպես, որ Դուք օգտագործեք VisaMetric արտադրանքն ու ծառայությունները եւ դրանք Ձեր ճաշակին ու պահանջներին համապատասխան առաջարկվեն», - ասված է համընկերության կայքում:

Արդյո՞ք «իրավական եւ տվյալների մշակմամբ զբաղվող կազմակերպությունները» երրորդ կողմ չեն համարվում: Եվրոպական Միությունը, որի անդամ է հանդիսանում Գերմանիան, տվյալների պաշտպանության բավական լուրջ օրենսդրություն եւ մեխանիզմներ ունի:

2016 թ. ուժի մեջ է մտել Տվյալների պաշտպանության ընդհանուր կարգավորումը (General Data Protection Regulation - GDPR), որը կսկսի գործել 2018 թ. մայիսի 25-ին: Կոնկրետ ենթատեքստում հուսադրող է, որ GDPR-ը տարածվում է նաեւ ԵՄ-ից դուրս գտնվող այն կազմակերպությունների վրա, որոնց գործունեությունը անձնական տվյալների վերամշակման ընթացքում կապված է ԵՄ-ում տվյալների սուբյեկտներին ապրանքների կամ ծառայությունների տրամադրման կամ ԵՄ տարածքում իրենց վարքագծի մոնիտորինգի հետ: GDPR-ը ենթադրում է, որ տվյալների մշակմամբ զբաղվող կազմակերպությունները, որոնք ներկայացված չեն ԵՄ-ում, պետք է ԵՄ-ում ներկայացուցիչ նշանակեն: Ո՛չ գործող, ո՛չ էլ մայիսի 25-ից գործարկվող օրենսդրությամբ կորպորատիվ խմբի ներսում տվյալների փոխանցմանը՝ անգամ եթե այդ ընթացքում սահման է հատվում, որեւէ լուրջ խոչընդոտ չկա: Դրա համար բավարար է անձնական տվյալների փոխանցման համար իրավական հիմքեր ունենալը, ինչը օբյեկտիվորեն չի ապահովում անձնական տվյալների գաղտնիության պահպանումը: Սակայն GDPR-ը անձնական տվյալների անհիմն փոխանցման համար ենթադրում է 20 միլիոն եվրո տուգանք:

Լրացուցիչ մանրամասներ ի հայտ կգան կառավարության պարզաբանման արդյունքում: 

Վլադիմիր Մարտիրոսյան

Հոդվածը տպագրվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի մարտի 30-ի համարում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2795 դիտում

Իսպանիայի հավաքականը հռչակվեց Աշխարհի չեմպիոն

Իգլեսիասը քննադատել է «Մետլայֆ» մարզադաշտում կայանալիք Աշխարհի առաջնության եզրափակչի տոմսերի արժեքը

15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից

Իրանի գերագույն առաջնորդի սպանnւթյունը հնարավոր է դարձել հետախուզական արտահոսքի պատճառով. Արաղչի

Փրկարարներն ու հատուկ ջրասուզակը Գողթանիկի ջրվեժում որոնում են 21-ամյա ջրահեղձ եղած տղայի մարմինը

Տեսախցիկները ֆիքսել են Երևանի Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպը. տեսանյութ

Մեր ստորաբաժանումները Ռուսաստանում ընդլայնում են այն զգացողությունը, որ այս պատերազմը պետք է ավարտել

Որորների կղզին Սևանում. վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին

Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում

Սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ, օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա, մասնավորապես՝ Դուբայ․ Գևորգ Պապոյան

Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Սուրբ և անմահ պատարագի

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքը կարգավորվել է

Երևանի Մուրացանի փողոցում կրակոցների դեպքի առթիվ մեկ անձ է ձերբակալվել

Ռուսական հարձակման հետևանքով վնաuվել է Կիևում գտնվող Ադրբեջանի դեսպանատան շենքը

«Ֆեյսբուք» և «Ինստագրամ» սոցիալական ցանցերի աշխատանքում խափանումներ կան

Անի համայնքում կիրականացվի գույքագրում՝ ճշտելու կակուտի պատճառած վնասի չափը

ՌԴ-ն Կիևի վրա զանգվածային հարձակում է իրականացրել

Սևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, «Լադա»-ն ընկել է Հրազդան գետը․ կա զոհ

Մշակույթից ու արժեքներից խոսելու պատասխանատվությունը պիտի դառնա գործնական պատասխանատվություն․ ԿԳՄՍ նախարար

RAF 11 մրցաշարում ըմբիշ Արսեն Հարությունյանը հաղթել է Եվրոպայի քառակի չեմպիոն Բեն Դավինոյին

Հրդեհ է բռնկվել Կապանի դպրոցներից մեկի տարածքում

Բարձր է գնահատվել Հայաստանի տեխնոլոգիական ներուժը․ Բուլղարիայում ՀՀ դեսպանը հանդիպել է Իվան Վասիլևի հետ

Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում

Բարի լույս, այսօրվա առավոտն էլ ենք հեծանվային զբոսանքով սկսել․ վարչապետ

Ձեռնարկվում են միջոցառումներ Մուրացանի փողոցում տեղի ունեցած միջադեպի հանգամանքները պարզելու ուղղությամբ

ՆԳՆ ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնում մայրաքաղաքում

Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում

Գուտերեշը դատապարտել է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա

Էնդի Բերնեմը կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը

Ինֆանտինոն 2026 թվականի Աշխարհի առաջնությունը անվանել է պատմության մեջ լավագույնը

«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ

Հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում` կարկուտ

«Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ կատարվում են միջին նորոգման աշխատանքներ

Քամու հետևանքով վնասվել են Արագածոտնի մի շարք բնակավայրեր սնուցող էլեկտրահաղորդման գծերի հենասյուները

Վթարի հետևանքով Նոր Նորքի մի շարք հասցեներում էլեկտրամատակարարումն ընդհատվել է

Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2.288 հանցագործություն

ՖԻՖԱ‑ն բացառել է ԱԱ-2026-ի եզրափակչի հետաձգումը անտառային հրդեհների ֆոնին

Թուրքիայում 5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել