Փակ է Գյումրի-Երեւան ճանապարհը. պահանջը՝ վերադարձնել «Շիրակ» ֆուտբոլային թիմի 12 միավորը

Արդեն մի քանի ժամ է, ինչ «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մեծ թվով երկրպագուները, Գյումրիի ֆուտբոլային ակադեմիայի սաները փակել են Գյումրիից Երեւան տանող ճանապարհը: Նրանք պահանջում են ետ վերադարձնել «Շիրակ» ֆուտբոլային ակումբից հանված 12 միավորը, որի պատճառով նա զրկվեց չեմպիոնությունից, ինչպես նաեւ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը:

Հավաքված մարդիկ պահանջում են նաեւ հրապարակել ՈՒԵՖԱ-ի նամակը, որով ՈՒԵՖԱ-ն իբր վարույթ է սկսել «Շիրակ»-ի դեմ՝ Երևանի «Բանանց»-ի հետ պայմանավորված խաղ անցկացնելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանը բավարարել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայցը: Դատարանն արգելել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ՀՖՖ կարգապահական եւ բողոքարկման կոմիտեներին «Շիրակի» նկատմամբ կիրառել կարգապահական կոմիտեի՝ մայիսի 5-ին սահմանած պատժի 2-րդ կետը: Ըստ այդ որոշման 2-րդ կետի՝ պայմանավորված խաղի համար Բարձրագույն խմբի 2017-18 առաջնությունում թիմի վաստակած միավորները նվազեցվելու էին 12-ով, իսկ ակումբը պարտավորվելու էր վճարել տուգանք նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով:  ՀՖՖ-ն, սակայն, չսպասելով դատարանի որոշմանը, արդեն իսկ կիրառել էր պատիժը: Այդ պատճառով Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակում «Շիրակ»-ը հայտնվեց 4-րդ հորիզոնականում:Ավելի վաղ ֆեդերացիան մանրամասներ էր ներկայացրել պայմանավորված խաղ անցկացնելու աղմկահարույց դեպքի վերաբերյալ: 

Տպել
3609 դիտում

Ինչու՞ է կասեցվել Ալավերդու գործարանի աշխատանքը. «Վալլեքս»-ը հայտարարություն է տարածել

Գարեգին Բաղրամյանն ընդունել է «Էներգո ինվեստ հոլդինգ» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀԿ-ի սաբոտաժը. ինչու էր կառավարությունը թերացել եւ ամեն ինչ թողել վերջին 20 րոպեին

Մեյն առաջարկել է ստեղծել ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի համատեղ մաքսային տարածք

Երևանում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը

Հայ ազատոճայիններից աշխարհի առաջնության մեդալի հույս ունի միայն աշխարհի չեմպիոն Սաֆարյանը

Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը հիմնադրամի աշխատակազմին է ներկայացրել նոր տնօրենին

Թուրքական ռազմական ուղղաթիռները կմասնակցեն Մարոկոյում կայանալիք ավիացուցահանդեսին

Առավելեւս Նոր Հայաստանում կաշառք պահանջել կարող է միայն ստահակը. Նիկոլ Փաշինյան

Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցչին

Ուկրաինան ԱՀԿ է դիմել Հայաստանի եւ Ղրղզստանի մաքսատուրքերի դեմ բողոքով

Արցախի Հանրապետության խորհրդարանի նախագահն ընդունել է Ֆրանսուա Պուպոնիին և Ֆրանսուա Ռոշբլուանին

Բակո Սահակյանն այցելել է անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միության կենտրոնական գրասենյակ

Միջազգային բանտային բարեփոխումների կազմակերպությունը ՀՀ ՄԻՊ-ի փորձն առաջարկել է Տաջիկստանին

Հայոց պատմությունը, ցեղասպանությունն ու Արցախյան հիմնահարցը՝ եգիպտացիների ուշադրության կենտրոնում

Մենք «ոչ» ենք ասել կոռուպցիային․ սա ոչ թե օդում ասվող խոսքեր են, այլ իրականություն. Վալերի Օսիպյանը՝ ՃՈ ղեկավար կազմին

Առաջարկված փոփոխությունները շահավետ էին առաջին հերթին ո՛չ իշխանական ուժերի համար. Միրզոյան

ՊԵԿ 3 պաշտոնյաները 1 մլն դրամ կաշառք են պահանջել եւ ստանալու պահին բռնվել (տեսանյութ)

Արցախի Շեխեր եւ Ֆրանսիայի Առնուվիլ համայնքների միջեւ ստորագրվել է Բարեկամության հռչակագիր

Ինչ ընտրական օրենսգրքով էլ լինի, դեկտեմբերին տեղի են ունենալու ԱԺ արտահերթ ընտրություններ. Ն. Փաշինյան