ՀՀ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասությունների դատարանը բավարարել է «Շիրակ» ֆուտբոլային ակումբի հայցը: Ակումբը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է որոշումը: Դատարանն արգելել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային, ՀՖՖ կարգապահական եւ բողոքարկման կոմիտեներին «Շիրակի» նկատմամբ կիրառել կարգապահական կոմիտեի՝ մայիսի 5-ին սահմանած պատժի 2-րդ կետը: Ըստ այդ որոշման 2-րդ կետի՝ պայմանավորված խաղի համար Բարձրագույն խմբի 2017-18 առաջնությունում թիմի վաստակած միավորները նվազեցվելու էին 12-ով, իսկ ակումբը պարտավորվելու էր վճարել տուգանք նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով:  

ՀՖՖ-ն, սակայն, անկախ դատարանի որոշման, արդեն կիրառել է պատիժը: Մայիսի 5-ին ՀՖՖ-ն հայտարարել էր, որ փաստեր են հայտնաբերվել, որ ակումբի մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանը փորձել է «Բանանցի» ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյին համոզել գումարի դիմաց այնպես անել, որ առաջնության 27-րդ տուրում իր թիմը պարտվի «Շիրակին»: Գյումրին ներկայացնող ակումբը դիմել էր բողոքարկման կոմիտե, որն այսօրվա նիստի ընթացքում եկել է եզրակացության, որ կարգապահական կոմիտեի հիմքերը բավարար են եղել, եւ ուժի մեջ է թողել արդեն սահմանված պատիժը:

Այսպիսով, «Շիրակն» այլեւս չի գլխավորում Բարձրագույն խմբի առաջնության մրցաշարային աղյուսակը: Այս պահին ՀՖՖ ներկայացրած մրցաշարային աղյուսակում թիմից արդեն հանված է 12 միավոր: Գյումրեցիները 38 միավորով զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը:

Այս սկանդալի սկզբից արծարծվում էր 2 հիմնական հարց: Դրանցից մեկը վերաբերում էր Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 2-րդ կետին, ըստ որի, պայմանավորված խաղ կատարելու փորձի դեպքում թիմից կարող է հանվել 6 միավոր: Շատերը նշում էին, որ խաղը ոչ թե պայմանավորված է եղել, այլ փորձ է կատարվել, եւ պետք 12-ի փոխարեն 6 միավոր հանվի: Այսօր ասուլիսի ընթացքում ՀՖՖ վարչաիրավական դեպարտամենտի ղեկավար Լուսինե Բակումյանը նշեց, որ ստեղծված իրավիճակը համապատասխանում է 12-րդ հոդվածի առաջին կետին:

«Կարգապահական կանոնակարգի 12 հոդվածը բաղկացած է 3 մասից: Յուրաքանչյուր մասն ունի իր ավարտված արարքի դիսպոզիցիան, եւ կոնկրետ տվյալ դեպքում կարգապահական կոմիտեի կողմից քննարկված արարքը՝ Արարատ Հարությունյանի արարքը, համապատասխանում է 12-րդ հոդվածի 1-ին կետին»,- ասաց նա:

12-րդ հոդվածի 1-ին կետը հետեւյալն է.

«Պայմանավորված խաղերի կազմակերպումը, մասնավորապես՝ ֆուտբոլիստներին, մրցավարներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին կամ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ (ոչ սիրողական) ֆուտբոլի մրցումների մյուս մասնակիցներին, կազմակերպիչներին եւ ֆուտբոլային այլ սուբյեկտներին անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ որեւէ այլ անձի համար դրամ, տարադրամ, գույք, գույքի նկատամբ իրավունք, արժեթղթեր կամ որեւէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը կամ նույն անձանց կողմից ստանալը` այդ մրցումների արդյունքների վրա ազդելու նպատակով

Պատժվում է.

Ֆիզիկական անձանց համար`

- տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչեւ հինգհազարապատիկ ՀՀ դրամի չափով

- եւ/կամ որակազրկմամբ /ֆուտբոլիստի համար/ 1-ից մինչեւ 2 տարի ժամկետով

- եւ/կամ որեւէ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու արգելքով, 3 տարուց մինչեւ ցմահ ժամկետով:

Իրավաբանական անձանց համար`

- տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչեւ տասնհինգհազարապատիկ ՀՀ դրամի չափով

- եւ/կամ թիմի միավորների նվազեցմամբ 12 միավորի չափով

- եւ/կամ նվաճած մրցանակներից զրկմամբ

-եւ/կամ տվյալ առաջնության մասնակցությունից զրկմամբ 12 - եւ/կամ թիմին ավելի ցածր առաջնություն տեղափոխմամբ

- եւ/կամ որեւէ ֆուտբոլային առաջնությանը մասնակցելու /թիմեր ներկայացնելու/ արգելքով 1-ից մինչեւ 3 տարի ժամկետով»:

Նշված է, որ խոստանալն ու առաջարկելը նույնպես կարող են պատժվել 12-րդ հոդվածի 1-ին կետով:

Այսօր ՀՖՖ-ն լրագրողներին տրամադրեց Կպոդոյի եւ Հարությունյանի խոսակցությունների ձայնագրությունները, դրանց սղագրությունը, նրանց նամակագրության լուսանկարները (սկրինշոթերը):

Ձայնագրության մեջ նրանք խոսում էին Կպոդոյի բոնուսների մասին, որոնք նա պետք է ստանար նախկինում «Շիրակում» խաղացած ժամանակահատվածի համար: Նրանք նաեւ համաձայնության էին գալիս այն մասին, որ Կպոդոն պետք է սխալներ թույլ տա «Բանանցի» դեմ խաղում, որպեսզի «Շիրակը» հաղթի:

Նամակագրության սկրինշոթերը.

Նամակագրության՝ ՀՖՖ-ի կողմից ներկայացված հայերեն թարգմանությունը.

Հեռախոսազրույցի՝ ՀՖՖ-ի կողմից ներկայացված վերծանումը.

Այս դեպքի վերաբերյալ ՀՀ ոստիկանությունը հետաքննություն է սկսել: Դա, սակայն, ըստ Բակումյանի, իրենց որոշման վրա չի կարող ազդել: Նշում է, որ ՀՖՖ-ն իրավասու է իր ունեցած հիմքերով որոշումներ կայացնել:

«Ես չեմ կարող ասել՝ ոստիկանությունն ինչ որոշում կկայացնի եւ դատարանն ինչ որոշում կկայացնի, սակայն ՀՖՖ կարգապահական մարմինները կաշկանդված չեն, եւ բավարար ապացույցների դեպքում կարգապահական մարմինները կարող են որոշում կայացնել: Ես կարող եմ ասել, որ մեր ձեռքի տակ եղած ապացույցները բավարար են եղել, եւ որեւէ փոփոխություն դժվար թե լինի»,- ասաց նա:

Այն, որ ՀՖՖ-ն կաշկանդված չէ որոշումներ կայացնելու հարցում բացատրված է նաեւ «Շիրակի» բողոքարկման մերժման որոշման մեջ: Այնտեղ նշվում է.

«Ֆուտբոլային աշխարհում կանոնների միասնականություն ապահովելու նպատակով՝ նշված հարաբերությունների ծագումը, այդ հարաբերություններին առնչվող հետագա զարգացումները եւ կարգավորումներն ուղղակի պայմանավորված են Ֆուտբոլի համաշխարհային ֆեդերացիայի (ՖԻՖԱ), կոնֆեդերացիաների (տվյալ դեպքում ՈՒԵՖԱ) եւ ազգային ասոցիացիայի կողմից (մեր դեպքում ՀՖՖ) հաստատված կանոնադրություններով եւ կանոնակարգերով»:

Այս բացատրության շարունակության մեջ ասվում է, որ Միջազգային արբիտրաժային դատարանը ֆուտբոլային կազմակերպություններին՝ այդ թվում ՖԻՖԱ-ին, կոնֆեդերացիաներին ու ազգային ասոցիացիաներին ֆուտբոլային սուբյեկտների միջեւ առաջացած վեճերը լուծելու իրավասություն է տալիս: Ազգային քրեական, քաղաքացիաիրավական կամ վարչաիրավական հարաբերություններ կարգավորող օրենսդրական նորմերի կիրառման ցանկացած փորձ էլ, որը կհակասի կամ կխոչընդոտի վեճերի լուծման սահմանված կարգին, կարող է հիմք հանդիսանալ համապատասխան երկրի ֆեդերացիայի եւ/կամ թիմի նկատմամբ վերը նշված ֆուտբոլային միջազգային կազմակերպությունների կողմից բացասական հետեւանքների կիրառման համար:

«Շիրակի» նկատմամբ պատժի փոփոխություն հնարավոր է, միայն եթե ՈւԵՖԱ-ն կամ Լոզանի Մարզական արբիտրաժանին դատարանն այլ որոշումներ կայացնեն: ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը դա չի բացառում:

«Փոփոխություն իհարկե կարող է կատարվել ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեի որոշումից հետո: Կարող է՝ ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն գտնի, որ մենք սխալ որոշում ենք կայացրել, կամ Լոզանի դատարանը...»,- ասաց նա՝ ավելացնելով, որ ՈՒԵՖԱ-ն վարույթ է սկսել «Շիրակի» հարցով:

Երկրպագուները եւ ակումբը հարց էին բարձրացնում նաեւ, թե ինչու է ակումբը պատժվում մի բանի համար, որից տեղյակ չի եղել: Ինքը՝ Արարատ Հարությունյանն էլ Կպոդոյի հետ խոսակցությունում ասում է, որ ակումբում ոչ ոք չգիտի, թե ինչու է ինքը գումար վերցրել, եւ ոչ ոք չպետք է իմանա իրենց խոսակցության մասին: ՀՖՖ-ն, սակայն, ակումբին պատժելու հիմնավորումն էլ ունի:

«ՀՖՖ կանոնակարգի 3-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Շիրակ» ՖԱ-ն անմիջական պատասխանատվություն է կրում իր աշխատակցի կողմից կատարված արարքի համար»,- նշված է ակումբի բողոքարկման մերժման որոշման մեջ:

Այսպիսով, ՀՀ առաջնության վերջին՝ 30-րդ, տուրից առաջ մրցաշարային աղյուսակը գլխավորեց գործող չեմպիոն «Ալաշկերտը»: Մայիսի 20-ին 30-րդ տուրի շրջանակներում «Ալաշկերտը» կընդունի «Գանձասար-Կապանի», «Բանանցը»՝ «Արարատին», իսկ «Շիրակը»՝ «Փյունիկին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5481 դիտում

Ովքե՞ր կարող են օգտվել կաթի արտադրության սուբսիդավորման ծրագրից, ինչպես գրել դիմում․ մանրամասներ

Գյումրիում ճգնաժամը շինովի է, ըստ Առաքելյանի՝ այն ստեղծում է իշխանությունը․ ինչու ՔՊ-ն չեկավ ավագանու նիստին

Սիրելի´կանայք, լավ նորություն ունեմ ձեզ համար․ Անահիտ Ավանեսյանը տեսանյութ է հրապարակել

ԵՄ խորհուրդը հավանություն է տվել ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագրին

Կարապետյանի ունեցվածքն ու կյանքը վտանգի տակ են. Կարապետյանն ու Քոչարյանը ՌԴ-ի գրպանում են․ Ռուբեն Գալչյան

Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով

Շնորհավորում եմ իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին, վստահ եմ՝ կկատարի աշխատանքը մեծ պատասխանատվությամբ․ Կոնջորյան

Մարտունիում բժշկական ամբուլատորիա կկառուցվի

Մարգարիտա Սիմոնյանը ինչո՞ւ է հայի ազգանուն կրում. ԱԺ-ում ունենալու ենք ընդդիմադիր գործակալների խմբակ

Կառավարությունը մեղմում է գյուղատնտեսական ծրագրերի շահառուների վարկային բեռը՝ երկարաձգելով մարման ժամկետները

Քաղաքական որոշումը կայացված է, շոյված եմ արդյունքից․ Ռուբինյանը՝ ԱԺ նախագահի թեկնածու ընտրվելու մասին

ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը

Տեղի է ունեցել «Արծիվ գործընկեր-2026» զորավարժության փակման հանդիսավոր արարողությունը․ տեսանյութ

Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցը փոխվել է

Կայացել է Հայաստանի Հանրապետություն-Եվրոպական Միություն անվտանգային և պաշտպանական խորհրդակցությունների նիստը

Թուրքիայի նախագահի խորհրդականն ու Մագդալենա Գրոնոն քննարկել են Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացը

Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանավորված

Երևանում և ՀՀ խոշոր բնակավայրերում ավելի քան 1500 շքամուտքի էլեկտրամատակարարման ցանց կարդիականացվի

Ընտրությունները վերահաստատել են ՀՀ հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին և սահմանադրական գործընթացներին

Դատախազը Գագիկ Ծառուկյանի նկատմամբ քրհետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Բլոգեր Արամ Ավետիսյանը բռնության է ենթարկվել. հարվածողի նկատմամբ հայտարարվել է հետախուզում. ՆԳՆ

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը մասնակցել է Ուկրաինայի վերականգնման համաժողովին

Կանդազի խափանման միջոցը փոխվել է

Դատախազությունը կբողոքարկի Աջապահյանի խափանման միջոցի փոփոխության որոշումը

ՄԹ թագավոր Չարլզ III-ի հրավերով ՇՄ նախարարը Սենթ Ջեյմսի պալատում բարձր մակարդակի ընդունելության է մասնակցել

«Apple» ընկերությունը առանց նախազգուշացման «App Store»-ից հեռացրել է «VK» խմբի հավելվածները

Միքայել Աջապահյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացվել է

Շարունակում եմ ներկայացնել «Կրթվելը նորաձև է» շարժման ռազմավարական ծրագիրը. Աննա Հակոբյան

ՆԳ նախարարը պարգևներ է հանձնել Վահե Մելքոնյանին և Փամբակում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակներին

Անգրավ բիզնես վարկ՝ մինչև 15 մլն դրամ

Պետք է սովորենք՝ մենք պետք է գնանք Թուրքիա, իրենք գան Հայաստան. Փաշինյան

Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չի մասնակցել ավագանու նիստին՝ հայտնելով պատճառը

Գլենդելի պատմության մեջ առաջին անգամ հայազգի ոստիկանապետ է նշանակվել

Ինչպիսին են ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ

Ղարաբաղից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական ծրագրում փոփոխություններ են կատարվել. մանրամասներ

Երևանում և Արմավիրում ուժգին քամին ծառեր է տապալել, տանիքների թիթեղներ պոկել

Բջջային հեռախոսների շուկան ամենաստվերայինն է. մենք կատաղում ենք, թռնում վերև, իջնում ցած, իրենք շարունակում են

Ցանկանում եմ շարունակել ղեկավարել Առողջապահության նախարարությունը. Անահիտ Ավանեսյան

Առողջության ապահովագրության համակարգի գործունեությունը գնահատում եմ լավ. Փաշինյան

Վարչապետը հայտնել է՝ սպասվո՞ւմ են Կառավարության կազմում փոփոխություններ