«Շիրակի» մարզչին ցմահ որակազրկել են. թիմից հանել են 12 միավոր

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը եւ թիմի մարզիչներից մեկը՝ Արարատ Հարությունյանը խիստ պատժի են արժանացել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կողմից պայմանավորված խաղ անցկացնելու փորձ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: Այսօր՝ մայիսի 5-ին, տեղի է ունեցել ՀՖՖ կարգապահական կոմիտեի հերթական նիստը, որի ընթացքում որոշում է կայացվել:

  1. Արարատ Հարությունյանին (մարզական տնօրեն) ցմահ արգելել զբաղվելու որեւէ ֆուտբոլային գործունեությամբ:
  2. Շիրակ ՖԱ–ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով եւ ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության Շիրակ թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով:

Ֆեդերացիան նաեւ մանրամասներ է ներկայացրել դեպքի վերաբերյալ: Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ «Բանանցը» 04.05.2018թ. ՀՖՖ-ին հայտնել է, որ իր ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018 թ.-ին դիմել է իրենց եւ տեղեկացրել է, որ իրեն «Շիրակի» մարզիչ, մարզական տնօրեն Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թ. կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի «Բանանց»-«Շիրակ» հանդիպման ժամանակ: Համաձայն Կպոդոի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետեւանքով «Շիրակը» գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր եւս 4000 ԱՄՆ դոլար: «Բանանց» ակումբը գրությանը կից ներկայացրել է նաեւ ֆուտբոլիստի եւ Հարությունյանի միջեւ եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաեւ նրանց միջեւ եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները (screenshot նկարները):

Նույն օրը ՀՖՖ-ի կողմից այդ մասին տեղեկացվել է «Շիրակին», եւ առաջարկվել է ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ: «Շիրակը» 04.05.2018 թ.-ին ՀՖՖ-ին հայտնել է, որ իրենց մոտ եղած տեղեկատվության համաձայն՝ Հարությունյանը կապ է հաստատել Կպոդոյի հետ՝ նախկինում կուտակված պարգեւավճարների հետ կապված՝ հաշվի առնելով, որ նշված ֆուտբոլիստը 2017 թ. հանդես է եկել «Շիրակում»: Ըստ «Շիրակի»՝ հավանաբար հենց այդ խոսակցության ընթացքում Հարությունյանը առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարց: «Շիրակը» նաեւ վստահեցրել է, որ ակումբի ոչ մի անդամ տեղյակ չի եղել Հարությունյանի մտադրության մասին, եւ տեղյակ լինելուն պես անպայման կկանխեր այն: Ակումբը նաեւ տեղեկացրել է, որ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես հեռացվել է ակումբից:

ՀՖՖ Փորձագիտական կոմիտեն, ուսումնասիրելով «Բանանցի» գրությունը եւ դրան կից ներկայացված ֆուտբոլիստի հայտարարությունը, ինչպես նաեւ ֆուտբոլիստի եւ Հարությունյանի միջեւ հեռախոսազրույցի ձայնագրությունը, եկել է համոզման, որ Հարությունյանը կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք:

Ինչ վերաբերում է «Շիրակի» պնդմանը, որ ակումբը տեղեկացված չի եղել իր աշխատակցի արարքի մասին, ապա փորձագիտական կոմիտեն եկել է համոզման, որ գործին կցված հեռախոսազրույցների ձայնագրություններն այլ բան են ապացուցում, եւ որ, բացի այդ, նման պայմաններում «Շիրակն» ակնհայտորեն հանդիսանում էր իր աշխատակցի գործողությունների շահառուն եւ հետեւաբար նաեւ պատասխանատուն:

Կարգապահական կոմիտեն նիստին հրավիրած է եղել նաեւ Հարությունյանին, որը չի ներկայացել, սակայն հեռախոսակապով ներկայացրել է իր դիրքորոշումը, ինչն իր գիտությամբ նաեւ ձայնագրվել է: Նա հայտնեց է, որ իր խոսակցությունները ֆուտբոլիստի հետ կապված են եղել ֆուտբոլիստի ապագա հնարավոր տրանսֆերի կազմակերպման եւ նախկինում նրա հասանելիք պարգեւավճարների հետ եւ որ ինքը որեւէ գումար ֆուտբոլիստին խաղի արդյունքների վրա ազդելու համար չի տվել:

Ըստ ՀՖՖ-ի՝ Հարությունյանը փորձել է ներկայացնել այնպես, թե խաղի արդյունքի վրա ազդելու առաջարկը եղել է ֆուտբոլիստի, այլ ոչ թե իր կողմից,  ինքն էլ չի մերժել, փորձել է օգտագործել առիթը, ասել է, որ երեւի սխալվել է եւ մեղավոր է:

ՀՖՖ- նաեւ նշում է, որ կարգապահական կոմիտեի անդամների հարցերին, Հարությունյանը տվել է իրարամերժ, անտրամաբանական, ոչ համոզիչ եւ փաստական ապացույցներին չհամապատասխանող պատասխաններ:

Արդյունքում կոմիտեն արձանագրել է, որ պայմանավորված խաղի արդյունքում իրական շահառուն «Շիրակն» է եւ որ համաձայն Կարգապահական կանոնակարգի 3-րդ հոդվածի 2-րդ կետի՝ վերջինս, որպես ֆոտբոլային սուբյեկտ՝ եւս պատասխանատվություն է կրում իր պաշտոնատար անձի կողմից կատարված արարքների համար:

Արդյունքում, կարգապահական կոմիտեն, մանրամասն քննելով գործին կցված բոլոր ապացույցները, եկել է համոզման, որ տեղի է ունեցել ՀՀ Բարձրագույն խմբի 2017-2018 թթ. մրցաշրջանի 27-րդ տուրի «Բանանց»-«Շիրակ» թիմերի միջեւ 05.05.2018թ-ին կայանալիք հանդիպման արդյունքների վրա ազդելու նպատակով պայնավորված խաղի կազմակերպում եւ որ պայմանավորված խաղի կազմակերպան գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված է եղել «Շիրակի» մարզիչ Արարատ Հարությունյանը: Այս ամենը հաշվի առնելով՝ ՀՖՖ պատժամիջոցների վերաբերյալ կայացրել է որոշում, որը կարելի է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտե այն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում:

Այդ խաղը, որի հանդիպումը, որի վերաբերյալ, ըստ ՀՖՖ-ի, Հարությունյանը փորձել է պայմանավորվածություն ձեռք բերել, այսօր Երեւանում «Բանանցի»  հարկի տակ ավարտվեց «Շիրակի» 2:0 հաշվով հաղթանակով: Գյումրեցիների կազմում 64-րդ րոպեին աչքի ընկավ Մուսա Փոլ Բակայոկոն: 88-րդ րոպեին 11-մետրանոցից հաշիվը կրկնապատկեց Սոլոմոն Իմե Ուդոն:

Հաղթանակից հետո «Շիրակը» միավորների քանակը հասցրեց 48-ի եւ առաջնության ավարտից 3 տուր առաջ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը: 2-րդ տեղում գործող չեմպիոն «Ալաշկերտն» է 45 միավորով: Լավագույն եռյակը եզրափակում է «Գանձասար-Կապանը» (41),որի էլ 39 միավորով հաջորդում է «Բանանցը»:

Պատժի վերաբերյալ որոշումը ՀՖՖ-ն հրապարակել է այսօր «Բանանց»-«Շիրակ» հանդիպումից հետո: ՀՖՖ պաշտոնական կայքում այս պահին ներկայացված մրցաշարային աղյուսակում «Շիրակից» դեռեւս միավորններ հանված չեն: Եթե հանվեն թիմը կունենա 36 միավոր եւ կնահանջի 4-րդ հորիզոնական՝ զիջելով «Ալաշկերտին», «Գանձասարին» եւ «Բանանցին»:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
15892 դիտում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է

Կառավարությունը 65,2 մլն դրամով կավելացնի «Հարավկովկասյան երկաթուղի»-ին տրամադրվող սուբսիդիան

Փլուզում Կոտայքի մարզի «Արգել» ՀԷԿ-ում. փլատակներից դուրս է բերվել 2 քաղաքացի

ՆԳ նախարարը պահանջել է ընտանեկան բռնության դեպքերով ակտիվացնել կանխարգելիչ աշխատանքները

Մեկ օրում բացահայտվել է 114 հանցագործություն, գրանցվել՝ 15 ՃՏՊ

ԱՄՆ ուժերը սկսել են հարվածների ալիք Իրանի դեմ

ԱՄՆ-ն պատրաստ է Իրանից հետո շարունակել աշխատանքը ուկրաինական ուղղությամբ. Պեսկով