Երևան
12 °C
Օպերային թատրոնի բալետի արտիստները պահանջում են բալետի ղեկավար, բալետային խմբի ղեկավար, ավագ փորձավար, արվեստի վաստակավոր գործիչ Արմեն Գրիգորյանի հրաժարականը: Օպերային թատրոնում այս խռովությունները սկսվել էր բավականին երկար ժամանակ առաջ, սակայն առավել սրացան բալետի պարող Ռուբեն Մուրադյանի եւ Արմեն Գրիգորյանի կոնֆլիկտից հետո:
Օպերային թատրոնի մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այսօր հավաքվել է բալետի արտիստների «ախպերությունը», որոնք ուզում են իրենք որոշել, թե ով է լինելու իրենց ղեկավարը: Նրանք նպատակադրված են հեռացնել Արմեն Գրիգորյանին: Թատրոնի աշխատակցի համոզմամբ՝ տարիներ առաջ, երբ պահանջեցին նախկին գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հրաժարականը, այսօր էլ նույն մարդիկ են, նույն տղաները:
«Նրանք ապստամբեցին Ռուդոլֆ Խառատյանի դեմ, որովհետեւ Խառատյանը եկել էր ԱՄՆ-ից եւ ուզում էր դիսցիպլինա լինի: Ուզում էր, որ ժամը 11-ից գային մինչեւ ժամը 2-ը, 3-ը մնային: Հիմա գալիս են ժամը 11-ին, իսկ 12-ին գնում, մի մասն էլ ընդհանրապես չի գալիս: Ռուբեն Մուրադյանը, որը ուղիղ մի տարի է՝ բեմ դուրս չի եկել, առանց որեւէ բացատրության հայտարարում է՝ մենք չենք ուզում աշխատել Արմեն Գրիգորյանի հետ: Ստանում է 400 հազար դրամից ավել աշխատավարձ միայն այն բանի համար, որ չի պարում, բայց զբաղված է Արմեն Գրիգորյանի դեմ պայքարներով»,-պատմեց Օպերային թատրոնի աշխատակիցներից մեկը:
Վերջինիս համոզմամբ՝ բալետի պարողներից՝ աղջիկների խումբը դեմ չեն Արմեն Գրիգորյանին, բողոքողները հիմանականում տղաներն են:
Մեր տեղեկություններով՝ այս կոնֆլիկտի մասին տեղյակ է նաեւ ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանը: Փոխնախարարը մի քանի օր առաջ գնացել է Օպերային թատրոն, ժողով հրավիրել բալետի արտիստների հետ, պայմանավորվել, որ անկեղծ զրույց ունենան, ապա հորդորել կտրուկ քայլերի չդիմել: Սակայն հենց փոխնախարարը ոտքը երկրից դուրս է դրել, բողոքավորները կրկին ակտիվացել են: «Ռուբենը բեմ չի բարձրացել. քանի որ զբաղվում է շոու բիզնեսով, սերիալներով եւ այլն: Իսկ Օրբելյանն իր փափկության համաձայն միշտ ասում է՝ պրեսպեկտիվա ունի, ինչպե՞ս հանենք, առավելեւս որ նա մեր աստղերից է»,-պատմեց աշխատակիցներից մեկը:
ՀՀ ժողովրդական արտիստ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի նակին գլխավոր բալետմայստեր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց, որ բալետի արտիստների հետ մշտական կապի մեջ է եւ տեղյակ է խռովություններից: «Ես նրանց մասնագիտական ուղղվածություն եմ տալիս, որը նրանց հանգստացնում է եւ մոտիվացնում: Իսկ մնացած հարցերում, թե ինչու է Արմեն Գրիգորյանը օպոզիցիայի մեջ թատրոնի կոլեկտիվի հետ, ինչու չեն ուզում, դրանք նեղ հարցեր են»,-ասաց բալետմայստերը:
Վերջինիս համոզմամբ՝ այս պատմության մեջ ամենակարեւորը, որ այսօր Օպերային թատրոնին խելացի, կարող, եւ բանիմաց ղեկավարներ են պետք, որոնք չկան: Ըստ բալետմայստերի՝ Օպերայի եւ բալետի թատրոնում պոտենցյալ ունեցողները շատ են եւ ինտուիտիվ. այս մարդիկ շատ են պահանջում, բայց չեն ստանում եւ սկսվում է նմանատիպ մի բան:
Հիշեցնենք, որ 2014 թվականին էլ թատրոնի բալետի խումբը ստորագրահավաք էր անցկացրել` ընդդեմ Ռուդոլֆ Խառատյանի` պահանջելով նրա պաշտոնանկությունը: Խառատյանին նրանք մեղադրում են ոչ պրոֆեսիոնալ լինելու մեջ` բողոքելով դասական բալետը ժամանակակիցով փոխարինելու քայլերից: Բողոքի այս ալիքը բարձրացել էր, երբ բալետի արտիստների որակավորում էր անցկացվել, որի արդյունքների կապակցությամբ կոլեկտիվում առաջացել էին դժգոհություններ:
«Իմ ժամանակ էլ խռովություններ եղան: Անկեղծ լինեմ եւ ասեմ, որ այն 30 ներկայացումները որոնք ես մեջտեղ բերեցի պատահական չէր կարող լինել, այսինքն բալետային խումբը պիտի լավ աշխատեր: Բայց այնտեղ կային 2-ից 3 հոգի, որոնք մթնոլորտը փչացնում էին: Նրանք հովանավորվում էին դիրք ունեցող եւ պաշտոն զբաղեցնող մարդկանց կողմից: Այդ բարձր պաշտոնի մարդիկ էլ չգիտեին, թե մեր պետականությունն ինչի կարիք ունի, դրա համար էլ այսօր ամեն ինչ այդ վիճակում է»,-ասաց Խառատյանը:
Ըստ բալետմայստերի՝ խաղացանկն է որոշում, թե թատրոնն ուր է գնում: Եվ թատրոնում ո՛չ Արմեն Գրիգորյանը, ո՛չ էլ մյուս կողմը չեն կարող գժտվել, եթե խաղացանկ լինի, վերեւում ճիշտ ղեկավար լինի, վարող, որը կասի՝ երկրի հոգեւոր արժեքներն ամրապնդելու համար պետք է այս խաղացանկը արվի: «Այսօրվա խաղացանկը վկայում է, որ մեր ղեկավարներն անգրագետ են այդ իմաստով: Եթե նայեք խաղացանկում մնացել է երեք ներակայացում, որոնք երեքն էլ անցյալ դարից մնացած բաներ են»,-նկատեց Խառատյանը:
Բալետմայստերի համոզմամբ՝ թատրոնի ղեկավարությունը գաղափար չունի այսօրվա տենդենսների մասին, միջազգային բալետի մասին: Այսօրվա Օպերայի եւ բալետի թատրոնը տեսլական է ուզում, որը չկա. «Որ նախարարն էլ գա, ով էլ գա, միեւնույնն է՝ չի կարողանալու ղեկավարել, որովհետեւ մեր բալետին փողոցների նման են վերաբեվում. քանդված փողոցները արկատան են լցնում վրայից փակում, մի քանի տարի անց նորից է քանդվում: Դրա համար խելք է պետք, իմացություն է պետք, որն այսօրվա ղեկավարների մոտ չկա:
Խոսելով Արմեն Գրիգորյանի դեմ բողոքների մասին՝ ասաց. «Տերորով, կռվով աշխատեցնել չի լինի, պետք է իմացություն ունենալ, որ ժողովուրդը քո հետեւից գա: Այնպես որ, Կոնստանտինն էլ, մնացածն էլ՝ մեր խեղճ Օպերային չեն կարող փրկել, մինչեւ գիտակ մեկը չգա, ոտքը դնի ու ասի՝ սա է, սա նոր է ու այսպես ենք անելու, խաղացանկն է որոշում, թե մենք ուր ենք գնում»:
Ռուդոլֆ Խառատյանը ցավով փաստեց, որ հոգեւոր արժեքները մեզ մոտ երբեւիցե չեն գնահատվել: Վերջինիս վստահեցմամբ՝ Օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարը եւս իր տեղում չէ. «Կոնստանտին Օրբելյանը շատ լավ մարդ է, բայց լավ մարդն ու լավ մասնագետը տարբեր բաներ են: Նա կարող էր շատ լավ պրոդյուսեր լինել, բայց գիտակ չէ, ցույց է տալիս, թե գիտակ է, բայց ո՛չ»: Խառատյանը նույնը վստահեցրեց նաեւ մի քանի բալետի ղեկավարների մասին, ասելով, որ նրանց մտածելակերպը հազար տարեկանի է, թարմություն չկա:
Հ.Գ. «Հայական ժամանակ»-ը երկու օր անընդմեջ փորձեց կապ հաստատել Ռուբեն Մուրադյանի հետ, վերջինս մերժեց, նշելով, որ հարցերին կպատասխանի մի քանի օրից: Բալետմայստեր Արմեն Գրիգորյանը եւս չցանկացավ խոսել: Գրիգորյանի հրաժարականը պահանջող պարողների թիմը համառորեն լռում է: Մեր զրույցում նրանցից մի քանիսը հայտնեցին, որ կխոսեն միայն սեպտեմբերի 7-ին ժամը 11-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանի քաղաքապետարանի կոմունալ տնտեսության վարչության պետը 2 ամսով կալանավորվել է
ԵՄ դեսպանի անունից հայաստանյան քաղհասարակության շուրջ 50 ներկայացուցիչ ֆիշինգային հարձակման է ենթարկվել
Իրանի քաղաքացիները Հայաստան են ներկրել շուրջ 12 կգ «մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց. 2 անձ կալանավորվել է
Հակոբ Արշակյանը ԵԽ փոխնախագահի հետ քննարկել է տարբեր ոլորտներում համագործակցության նոր հնարավորությունները
Կառավարությունը ԼՂ-ից տեղահանված սոցիալապես խոցելի ընտանիքների համար լրացուցիչ ծրագիր կգործարկի. փոխվարչապետ
Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում
ԼՂ-ից տեղահանված անձանց աջակցության ծրագրերին կառավարությունը հատկացրել է ավելի քան 115 մլրդ դրամ. Խաչատրյան
Ինչու՞ է ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակվարձի օգնության ծրագիրը դադարեցվում. փոխվարչապետը մանրամասնել է
Իր գործին նվիրված մասնագետի կորուստը անդառնալի է. Ավինյանը՝ շտապօգնության բժշկի մահվան մասին
Վահագն Խաչատուրյանը և ԱՄԷ-ի պաշտոնյաները քննարկել են ներդրումային տարբեր ծրագրերի իրականացման հեռանկարները
Ցավոք, բժիշկը մահացել է, բուժքույրի վիճակը ծանր է. նախարարը՝ շտապ օգնության մեքենայի վթարի մասին
ԼՂ-ից բռնի տեղահանված 900 ընտանիք ստացել է բնակարան ձեռք բերելու սերտիֆիկատ, 100-ն է իրացրել այն. փոխվարչապետ
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհը վերակառուցված է. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վրաերթ Երևանում. տուժածի վիճակը ծայրահեղ ծանր է
Ջենիֆեր Լոպեսը համերգով հանդես կգա Հայաստանում
Բյուրեղավանի դպրոցի աշակերտներն այցելել են ԿԳՄՍ նախարարին. ի՞նչ են նրանք նվիրել
9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն
Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է Հայաստանի որոշ շրջաններում
Հրդեհվել է «Կիա» մակնիշի մեքենա
Երևանում շտապօգնության ավտոմեքենան բախվել է երկաթե էլեկտրասյանը․ կան տուժածներ
Հարավային Կովկասում կայունությունից կշահեն հարևան բոլոր երկրները. Հռիփսիմե Գրիգորյան
Թորոսյանը վերահաստատել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման Հայաստանի հանձնառությունը
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը վերջին խաղում պարտվել է Լիտվայի ընտրանուն
Մեքսիկայում վերականգնողական կենտրոնում մարդիկ են գնդակահարվել. կան վիրավորներ
ԲՏԱ նախարարը Փարիզում հայ համայնքի ներկայացուցիչներ հետ քննարկել է Հայրենիք-Սփյուռք գործակցության հեռանկարները
ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատարը բանակցում է Ադրբեջանի հետ Բաքու գնալու համար. Մայքլ Օ՛Ֆլահերթի
Ջրանջատում Արարատի մարզում. հասցեներ
Հրդեհ է բռնկվել «Կիա ֆորտե»-ում. ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի
Ժաննա Անդրեասյանը շարունակում է հանդիպումները աշակերտների և ուսանողների հետ. ինչպե՞ս մասնակցել. տեսանյութ
Ըմբշամարտի ԵԱ. ազատ ոճային Արման Անդրեասյանը եզրափակչում է
Կապանի տներից մեկում թմրանյութ, զենք և ռազմամթերք է հայտնաբերվել
Սերժի կամ Քոչարյանի համայնքապետը «համագործակցություն» բառը չի հասկանում, ՔՊ-ի կադրերից են խոսում. Հովհաննիսյան
Թուրքիան կարող է դառնալ Իրանի ռազմական թիրախը
Հայաստանը պատրաստ է ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի նախագիծը ստորագրելու պատմական քայլը. Արշակյան
Ֆրանսիայում ՀՀ դեսպանն ու Վալերի Հայերը խաղաղությանը միտված ՀՀ կառավարության ջանքերի մասին մտքեր են փոխանակել
Պուտինն «Instagram»-ում և «Facebook»-ում գովազդի արգելքի մասին օրենք է ստորագրել
Ջրհեղեղներ և տորնադոներ ԱՄՆ-ում. հայտնի է առնվազն 20 զոհի մասին. տեսանյութ
Իրանի դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կոշտ պատասխան կստանա. Իրանի ԱԳՆ
Անդրեի կնոջ՝ Անի Օհանյանի գրառման դեպքի առթիվ դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել
Կապել են, դանակով հարվածել. ինչպես է սպանվել թանկարժեք մետաղադրամների առուվաճառքով զբաղվող տղամարդը. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT