Երևան
12 °C
Գյումրիում այսօր ասուլիս է հրավիրել երեկ ձերբակալված գյումրեցի գործարար Շեկո մականվամբ հայտնի Գարիկ Ուզունյանի ընկերը՝ Կարապետ Պողոսյանը եւ հայտարարել, որ ընկերոջ նկատմամբ անօրինական գործողություններ են իրականացվում:
Ինչպե՞ս է բերման ենթարկվել Գարիկ Ուզունյանը եւ որտեղի՞ց: Ըստ Կարապետ Պողոսյանի՝ երեկ նրանք եղել են Երեւանում, երբ տեղեկացել են, որ ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը «Ֆեյսբուքում» գրել է իրենց կողմից մի քաղաքացու ծեծելու մասին: Այնուհետեւ Ուզունյանի եւ Պողոսյանի հետ կապ է հաստատել ոստիկանությունը:
«Մենք էլ ասել ենք, որ այս պահին Երեւանում ենք, Գյումրի վերադառնալուն պես միանգամից կներկայանանք ոստիկանության Մուշի բաժին: Ե՛վ Գարիկ Ուզունյանն է խոսել ոստիկանների հետ եւ ե՛ս: Հասել ենք Գյումրի, հենց քաղաքի մուտքի մոտ ՃՈ կանգնեցրել է, խնդրել են իմ փաստաթղթերը, մինչեւ ես կներկայացնեի դրանք, քաղաքացիական հագուստով, առանց որեւէ տարբերանշանի անձինք, առանց ներկայանալու կամ փաստաթուղթ ցույց տալու մեքենայի միջից ուղղակի գողացան Գարիկին: Նաեւ արգելափակեցին իմ դուրս գալը: Հետո ես զանգել եմ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, իմացել եմ, որ Գարիկին Մուշի բաժին են տարել, ինձ պատմեցին, որ ինչ-որ թատերական ձեւով են արել դա, նկարահանում է եղել, ասֆալտին փռելու ինչ-որ օպերացիա է եղել»,- պատմեց Կարապետ Պողոսյանը:
Ըստ Պողոսյանի՝ ոստիկանության Մուշի բաժնում Գարիկ Ուզունյանը մնացել է 4 ժամ, այնուհետեւ կայացվել է ձերբակալման որոշում: Պողոսյանը, սակայն, վստահ է, որ այս ամենը նախօրոք մտածված եւ մշակված է եղել: Ըստ նրա՝ ոստիկանության պաշտոնական հաղորդագրության ժամը սխալ է նշված, այսինքն՝ 22:00 են գրել, բայց իրականում 21:00 է եղել: «Նաեւ շատ կարեւոր հանգամանք կար, որը ցույց է տալիս, որ գործը կանխակալ վերաբերմունք է ունեցել: Խոսքն այն մասին է, որ Գարիկ Ուզունյանին ձերբակալման որոշում է տրվել 12:10 (24:10), մինչդեռ «Հրապարակ» կայքն արդեն 11:55-ին (23:10) գցել էր ձերբակալման մասին: Իսկ որոշումը կայացվել է այդ նյութը հրապարակելուց 15 րոպե հետո: Այս պահին քրեական գործի մեջ չեմ ուզում խորանալ, բայց ասեմ, որ բերման ենթարկվելն արված էր, որ կարողանային ինչ-որ ձեւով ձերբակալումն ու կալանքի ներկայացնելը հիմնավորել, որովհետեւ ոստիկանությունը շատ լավ գիտեր, որ գալիս ենք Գյումրի եւ գալիս ենք ոստիկանության բաժին ներկայանալու, իսկ ձերբակալման պահին որեւէ բողոք չի եղել, եղել են ընդամենը նյութեր եւ երկու բացատրություն»:
Դեպքի պահին արդյո՞ք Պողոսյանը եղել է Ուզունյանի հետ: Կտրականապես հերքեց: Ասաց՝ ո՛չ: Բայց այլ մարդիկ եղել են, ովքեր հետագայում ցուցմունք կտան, կպատմեն, թե ինչն ինչպես է եղել: «Ես դեպքի պահին չեմ եղել, դրա համար սկզբում իմ անունը տվել էին, հետո երեւի ճշտել էին, իմ անունը դուրս բերեցին եւ էդքան էլ շատ շառով չտվեցին: Իսկ ինչ մնում է, որ ոստիկանությունն ինձ որոնում է, Ուզունյանին բերման ենթարկելու ժամանակ մեքենայում եմ եղել, բոլորն իմ տեղը գիտեին, գիշերը մինչեւ 4-ն էլ ոստիկանությունում եմ եղել: Դա հերթական ապատեղեկատվությունն է»:
Եղե՞լ է իրականում միջադեպ: Պողոսյանն ասում է՝ եղել է, բայց՝ ոչ խուլիգանություն: Վեճը եղել է կենցաղային հողի վրա: «Ում համար որ ասում են Սարուխանյանի ընկերն է՝ Գարիկին շատ հին ծանոթ է, լավ հարաբերությունների մեջ են եղել եւ էդ պահին էլ որ հանդիպել են, անձնական կենցաղային բնույթի խոսակցություն է եղել, որի մասին ես ասելու իրավունք չունեմ, դա նախաքննությունից կիմանաք: Մեքենային որեւէ մեկը չի հետապնդել, ավելին՝ էդ օրը, էդ պահին Գարիկ Ուզունայնի մոտ ժամը 7-ից հետո (19:00), նաեւ մեքենա չի եղել, ինքը եղել է խանութում, իրա գործերով: Հենց խանութի մոտ է եղել դեպքը, խանութը միջպետական ճանապարհի վրա է, եւ երկար են աշխատում, որ մարդիկ կարողանան տուն պահել: Եկել մտել է խանութ, (նկատի ունի ծեծվածին), խանութից դուրս է եկել, զրուցել են, ինչ-որ մի պահի իրար չեն հասկացել: Եղել է հրմշտոց, բայց խուլիգանություն չի եղել, չի եղել հայհոյանք, այսինքն՝ հատկանիշ, որը բնորոշեր խուլիգանությունը: Բայց քանի որ կար վերեւից պատվեր, իսկ դա երեք ամիս առաջ էլ կար, ուրեմն, բնականաբար, ծեծի հատկանիշներով իրենք քրեական գործ հարուցելու դեպքում էլ ստորագրություն պետք է վերցնեին եւ շարունակեին նախաքննությունը: Եվ շատ արագ մտածել են էդ խուլիգանությունն ու էդ հատկանիշներով ձերբակալել են: Հիմք ընդունել են ինչ-որ մեկի կամ ոմանց զանգերը»:
Ումի՞ց կար պատվերը, եւ ու՞մ զանգի մասին է խոսքը հարցին՝ Կարապետ Պողոսյանն ասաց՝ վերեւներից: Վերեւների՞ց, հատկապես ումի՞ց՝ ՀԺ-ի ճշտող հարցին Պողոսյանն անուղղակի ակնարկեց ՀՀ վարչապետի աշխատակազմին՝ ներկայացնելով մի հարցման մասին փաստաթուղթ, որը, ըստ Պողոսյանի, իրենք ուղղել են դատախազություն եւ ստացել են պատասխան, որ հարցումն ուղարկված է վարչապետի աշխատակազմի տնօրինությանը: Ըստ Կարապետ Պողոսյանի՝ ՀՀ-ում կա «զանգովի եւ ընտրովի արդարադատություն»:
Զանգել են արդյո՞ք Պողոսյանը կամ Ուզունյանը ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանին կամ ցանկացե՞լ են հանդիպել: Ասաց՝ ոչ: Ո՛չ իրենք են զանգել, ո՛չ էլ ուրիշներին են ասել, որ զանգեն:
«Սարուխանյան Կարենին ես որպես ի՞նչ պտի տեսնեի: Սարուխանյան Կարենը երեւի կայանալու խնդիր ունի, փորձում է իրեն ինչ-որ ձեւով արժեւորել: Զանգ միանշանակ չի եղել, չի եղել սպառնալիք: Նախ ես կամ որեւէ մեկը Քոչարյանի անունից չէինք կարող ծաղկեպսակ դնել, կա արարողակարգ, դա բացառապես նրանց գործն էր: Համակիր լինել-չլինելը կապ չունի, որ 2-րդ նախագահի անունից ծաղկեպսակ դնեինք: Հետո, ի՞նչ պիտի ասեինք առհասարակ իրեն: Իջնել ինչ-որ Սարուխանյան Կարենի մակարդակի եւ պարզաբանումներ պահանջել եւ այլն, դա միանշանակ իմաստ չուներ: Ո՛չ ես, ո՛չ Ուզունյանը Սարուխանյանին չենք զանգել, հեռախոսի համարն էլ չունենք: Եթե ուզենայինք որեւէ մեկին տեսնել, էս քաղաքում մարդ գտնել, տեսնելը դժվար չէր: Եթե կան միջնորդավորված զանգեր, թող ասեն՝ ինչ հեռախոսահամարով են զանգել, հասկանանք՝ ինչ են ուզեցել ասել, ով են»,- ասաց Պողոսյանը:
Կուսակցակա՞ն են արդյոք Պողոսյանն ու Ուզունյանը: «Պողոսյանն ասաց՝ ո՛չ, ուղղակի ընդդիմադիր հայացքներ ունեն, ուզում են ունենալ այն Հայաստանը, որը երազում են: Ներկայիս իշխանությունը չի հանդուրժում անկախ մարդկանց, ովքեր ունեն սեփական կարծիք, եթե չկա այլ կոմպրոմատ, հարկային ճնշում, կոռուպցիա, իմ ու Գարիկի վրա պետք է էսպիսի բան սարքեին»,- վստահ է Կարապետ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում էր արել ԱԺ պատգամավոր Կարեն Սարուխանյանը, ինչն էլ Գյումրիում հաշվեհարդարի եւ ծեծի պատճառ է դարձել: Ըստ Սարուխանյանի՝ իր գրառման պատճառով Գարիկ Ուզունյանն ու Կարապետ Պողոսյանը հետապնդել եւ ծեծել են իր ընկերոջը: Ավելի ուշ Ուզունյանը բերման էր ենթարկվել ոստիկանության Մուշի բաժին եւ ձերբակալել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵրևանյան լճում հայտնաբերվել է որոնվող 13-ամյա Մայա Վորյատկինայի դին
Պատրիարք Կիրիլը պարգևատրել է անձի, ով հովանավորում է ռուսական ժառանգության ոչնչացումը. Գարդման-Շիրվան-Նախիջևան
Ադրբեջանը դադարեցրել է ՄԱԿ-ի՝ փախստականների հարցերով գրասենյակի Բաքվի մասնաճյուղի գործունեությունը
Վարդան Ղուկասյանը միանձնյա քաղաքապետ չէ, նա պատասխանատու է 3 ուժի առաջ. Մարտուն Գրիգորյան
Ամպրոպ, կարկուտ, անձրև, առանձին վայրերում՝ հորդառատ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
Եթե «Հայաստան» դաշինքն առաջարկի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, մենք կմիանանք. Հայկ Մամիջանյան
Մշտական գործող հանձնաժողով է պետք, որը, կուսակցական պատկանելությունից զատ, անկախ մոտեցում կցուցաբերի․ Ղազարյան
Բաքվի դատարանում ցուցադրվել են արխիվային տեսանյութեր. հարցաքննվել է Դավիթ Իշխանյանը. լուսանկարներ
Վիրավորական բան չեմ ասել, կրկնել եմ հայտնի հոգևորականի բառերը․ Քոչարյանը՝ էթիկայի հանձնաժողով ստեղծելու մասին
Ձեր պատգամավորի օգնականը լրագրողի է ծեծել, ինչո՞ւ էթիկայի հանձնաժողով չեք ստեղծել․ Ալեքսանյանը՝ Թովմասյանին
Քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցեր
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Աշոտ Հայրապետյանին
Մեր ընդդիմադիր հատվածի գործելակերպն արդեն ամոթի հարց չէ, այլ ավելի շատ ազգային անվտանգության. Խանդանյան
«Քաշվանք»․ Սիմոնյանը սարկազմով արձագանքեց 5 պատգամավորի՝ իմպիչմենտին միանալու գործընթացին
ՔՊ խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնում առաջադրել է Արմենուհի Հարությունյանի թեկնածությունը
Ալեն Սիմոնյանը արձագանքել է մեղադրանքներին, թե ՔՊ-ն Գյումրիում փորձում է ձայն գողանալ
Աղավնաձորում գտնվող 37,5 մլն դրամ արժեքով հողամասի նկատմամբ վերականգնվել է ՀՀ իրավունքը. վարչապետ
Դավիթ Աղաբալյանը նշանակվել է ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ
Իրանի ԱԳ փոխնախարարն աջակցություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը
Գիշերը խոցվել է ավելի քան հարյուր անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ. տեսանյութ
65-ամյա կինը վրաերթի է ենթարկվել
Անձը հեռախոսում մանկական պոռնոգրաֆիա պարունակող տեսանյութեր է պահել և տարածել դրանք. նա կալանավորվել է
Անկախ քաղաքական տարաձայնություններից՝ արարքն անթույլատրելի է. Գալջյանը՝ Ստեփանյանի մեքենայի հրկիզման մասին
Ինչպե՞ս են ձեռք բերվել «Շանթ» ՀԸ 48 տոկոս բաժնեմասերը. Մինասյանի փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան
Նույնականացման քարտ ստանալու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել. ՆԳՆ-ն ներկայացրել է քայլերը
Ռեկորդային տեղատարափ. Սուրենյանը մանրամասներ է հայտնել մայիսի 5-ի տեղումներից
Ակտիվ ցիկլոն է գործել. ՀՀ ողջ տարածքում դիտվել են հորդառատ անձրևներ, որոշ տեղերում՝ կարկուտ
Ներկա գտնվեցինք «Սուխիշվիլի» Վրաստանի ազգային բալետի՝ Երևանում կայացած հրաշալի համերգին․ Նիկոլ Փաշինյան
Քննարկվել են զբոսաշրջության ոլորտում հայ-կատարական համագործակցության խորացման ուղիները
Դեբեդն ընկած ուղևորի մարմինը դեռ չի հայտնաբերվել. հատուկ դրոններ են օգտագործվում
Փրկարարները դուրս են բերել անձրևաջրերում արգելափակված տրանսպորտային միջոցները
Երևանում հրկիզել են ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող մեքենան
Հայ-վրացական սահմանի Գոգավան-Գուգութի անցակետում ժամանակավորապես դադարեցված է բեռնատարների մուտքը և ելքը. ՊԵԿ
Չինաստան մեկնած մեր շահառու կին գործարարները կիսվում են իրենց փորձով ծրագրի մյուս մասնակիցների հետ. «Իմ քայլը»
ԱՄՆ-ն ու Իսրայելը համատեղ հարվածներ են հասցրել Հոդեյդա քաղաքին և Եմենի մայրաքաղաք Սանային. տեսանյութ
ԱՄՆ-ն բանակցություններ է վարում մի քանի երկրի հետ՝ անօրինական ներգաղթյալներին արտաքսելու համար
Վարչապետի որոշմամբ Ռադիկ Մարտիրոսյանի հուղարկավորության կառավարական հանձնաժողով կստեղծվի
Ինչպե՞ս անվանել մեկին, ով ցանկանում է իշխանության գալ մի երկրում, որը կլինի կայսրության ծայրագավառ. Չախոյան
Արցախի ԱԺ աղբակույտահատվածը և նախկին տխրահռչակները պահանջեցին՝ «բացարձակ անկախություն և միայն ռուս». Սաֆարյան
Քոչարյանը Սերժ Սարգսյանին տվել է իշխանություն, որի տակ ռումբ է եղել, նա էլ «քցել է» Քոչարյանին. տեսանյութ
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT