Առանց ակումբի մնալուց մինչեւ աշխատավարձի խնդիրներ. ինչ պետք է անեն ֆուտբոլիստները, երբ ակումբը փաստի առաջ է կանգնեցնում

Վերջերս իր ակումբից խիստ դժգոհ հեռացավ ՀՀ ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Արթուր Եդիգարյանը: Նա հայտարարեց, որ «Ալաշկերտից» իրեն զանգահարել ու ասել են, որ խզի պայմանագիրը, հետո առաջարկել են խաղալ ավելի ցածր աշխատավարձով, ինչից հրաժարվել է: 32-ամյա խաղացողը չի կարող այլ ակումբ տեղափոխվել, քանի որ ՖԻՖԱ-ն արգելում է 1 մրցաշրջանում 2-ից ավելի թիմում խաղալ, եւ որոշել է ավարտել կարիերան: Եդիգարյանը նաեւ հայտարարեց, որ ՀՀ-ում շատ են նմանատիպ խնդիրներ լինում, երբ ակումբի դրդմամբ պայմանագիրը խզվում է, եւ խաղացողը կանգնում է փաստի առաջ՝ մնալով առանց թիմի: Այն, որ սա եզակի երեւույթ չէ, նշում է նաեւ «Լեգալ սպորտ» ֆուտբոլային գործակալության գործակալ Խորեն Քալաշյանը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա նշեց, որ զրույցների մակարդակով տեղյակ է նման դեպքերից:

«Լինում են բազմակի դեպքեր, որ ֆուտբոլիստին կանչում են, ասում են՝ արի խզենք: Նորմալ պրակտիկա է ողջ աշխարհում, որ ակումբը ցանկություն է հայտնում պայմանագիրը խզելու: Ու այդտեղ արդեն մեր ֆուտբոլիստները չգիտեն՝ ինչպես իրենց պահել ու ինչ անել»,- ասաց նա:

Խորեն Քալաշյան

Քալաշյանը նշում է, որ նման խնդիրներ առաջանում են հիմնականում, քանի որ ֆուտբոլիստները չգիտեն իրենց իրավունքները եւ չունեն բավարար իրավաբանական գիտելիքներ: Մյուս կողմից նա ընդգծում է, որ մարզիկը պարտավոր էլ չէ նման գիտելիքների տիրապետել. նա պետք է իրեն պաշտպանված զգա ու կենտրոնանա իր մարզումների վրա: Ընդհանուր առմամբ, ըստ Քալաշյանի, ՀՀ-ում սպորտային իրավաբանությունը շատ է կաղում: Հիմա «Լեգալ սպորտն» անվճար խորհրդատվություն է իրականացնում, սակայն Քալաշյանն ընդգծում է, որ անհրաժեշտ է նաեւ այլ քայլեր ձեռնարկել տեղեկացվածությունը բարձրացնելու համար:

«Շատ կարեւոր թեմա է, որը Հայաստանում պետք է զարգացնել. FIFPro գաղափարն է: Համաշխարհային կազմակերպություն է. որը նաեւ իր ներկայացուցիչն ունի ՖԻՖԱ-ում: Ֆուտբոլիստների շահերն է պաշտպանում: Մենք ուզում ենք այդ գաղափարն այստեղ էլ զարգացնել. ֆուտբոլիստների, մարզիչների շահերի պաշտպանություն»,- ասաց նա:

Լուսինե Բակումյան

Ինչպես ՀԺ-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Վեճերի լուծման պալատի (ՎԼՊ) նախկին նախագահ Լուսինե Բակումյանը, ֆուտբոլիստների իրավունքները պաշտպանվում են ՀՖՖ կանոնադրությամբ ու կանոնակարգերով: Օրինակ, կա ՀՖՖ ֆուտբոլիստների կարգավիճակի եւ տեղափոխության կանոնակարգ, որը սահմանում է պայմանագրի նվազագույն պայմանները, պայմանագրի կայունության ընդհանուր սկզբունքները, միակողմանի խզելու ընդունելի դեպքերը: Ըստ նրա՝ ֆուտբոլիստի եւ ակումբի միջեւ միջեւ ծագած ցանկացած բնույթի վեճ՝ ներառյալ աշխատանքային պայմանագրից բխող, ենթակա է կարգավորման ՎԼՊ կողմից եւ բացառում է ընդհանուր իրավասության դատարաններ դիմում ներկայացնելը: Այսինքն՝ խնդիրների դեպքում ֆուտբոլիստները կարող են դիմել ՀՖՖ ՎԼՊ: Բակումյանն ընդգծում է, որ իր աշխատելու ընթացքում ՎԼՊ-ն ի վիճակի է եղել լուծելու խնդիրները:

«Այս տարիների ընթացքում չի եղել գեթ մեկ դեպք, որ ՎԼՊ որոշման դեմ կողմերից որեւէ մեկը բողոք ներկայացնի Սպորտային արբիտրաժային դատարան, որտեղ կողմերն իրավունք ունեն բողոք ներկայացնելու ՎԼՊ որոշումն ստանալուց հետո 21-օրյա ժամկետում:»,- ասաց նա:

Մինչեւ Արթուր Եդիգարյանը եղած ամենահնչեղ դեպքերը կապված էին «Արարատ» ֆուտբոլային ակումբի հետ: Արտասահմանցի 2 խաղացողներ՝ Կիրիան Նվաբուեզեն, Ումարու Կաինան, հեռացել էին թիմից, ու նրանց աշխատավարձերն ակումբը չէր տալիս: Նրանք դիմել էին ՀՖՖ: Աշխատավարձը չստանալու համար «Արարատի» հետ դատական պրոցեսներ էր սկսել թիմի նախկին խաղացող Նորայր Գրիգորյանը: Նրանք այս հարցը բաձրացրել էին նաեւ ԶԼՄ-ներում: 

Տպել
1993 դիտում

Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհը բացվել է. ՆԳՆ

Իսրայելի վրա պիտի ճնշում գործադրվի. Ֆիդանը՝ Բլինքենին

Ողջունում եմ Բաքվի և Երևանի համաձայնությունը. Տոկաև

Ռուսական զորքերը հրթիռային հարձակում են գործել Օդեսայի կենտրոնի վրա. կան զոհեր

Ինչպիսին է ամբողջ մայիս ամսվա եղանակային կանխատեսումը

ԱՄՆ-ում F-16 ինքնաթիռ է կործանվել

Հիմա հավատում ենք, որ Հայաստանի հետ միասին քաղաքական ճանապարհով և կարճ ժամանակում կհասնենք բոլոր նպատակներին. Էմիրբեկով

Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը

Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ․ Ալիև

Բախվել են «Մերսեդես»-ն ու իրանական բեռնատարը. կան վիրավորներ

Արժանապատիվ աշխատանքը հնարավորություն է տալիս կուտակվող հարկերից վճարել թոշակ, ստեղծել նոր աշխատատեղ. ԱՍՀ նախարար

Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 41 խեցգետնաորսիչ և 8 ձկնորսական ցանց

Բեռնատարում հրդեհ է բռնկվել. մեքենան մասամբ այրվել է

Ջրցան մեքենաներ, պղպեղային գազ ու բախումներ. Վրաստանում ցույցերը չեն դադարում, 2 կողմում էլ կան տուժածներ (լուսանկարներ)

Ծովինար Համբարձումյանն իր հավատարմագրերն է հանձնել ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենին

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը փակ է

«Կիա»-ն կոտրել է արագաչափն ու աղբամանները, բախվել բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել. կա 4 տուժած

Վրաերթ Արմավիրի մարզում. 20-ամյա աղջիկը հիվանդանոցում մահացել է

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը. ՄԻՊ

Պետությունները հաջողում են, եթե ստեղծում են միջավայր, որտեղ քաղաքացու աշխատանքի իրավունքը պաշտպանված է. նախագահ

Դավթաշեն վարչական շրջանի և Կոտայքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Ուկրաինայի ԱԳՆ-ն ողջունել է Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման վերաբերյալ պայմանավորվածությունները

Ալավերդիում մեքենա է հրդեհվել

Շարունակում ենք հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը հնարավոր է. Պատել

Աղքատությունը հնարավոր է հաղթահարել միայն աշխատանքով՝ զուգորդված կրթությամբ և որակավորման բարձրացմամբ. վարչապետի ուղերձը

Ավտոտեխսպասարկման կետում մեքենա է հրդեհվել

Նույնիսկ եթե եկեղեցու սպասավոր են, իրենք եկեղեցին չեն. Ռուբինյանը՝ ցույցերին հոգևորականների ակտիվ մասնակցության մասին

Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են Ալմաթիում բանակցություններին մասնակցությունը. Ղազախստանի ԱԳՆ

ՖԻԴԵ-ի վարկանիշային նոր աղյուսակում Հայաստանի 8 ներկայացուցիչ է ընդգրկվել

Շփման գիծը սահմանազատման հիմք ընդունելը մեզ ձեռնտու չէ, ի՞նչ կլինի այդ դեպքում Ջերմուկի, Բերքաբերի, Սոթքի հետ. Ռուբինյան

Հայտնի է ԱԺԲ-ի ակցիայի վայրից բերման ենթարկվածների թիվը

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում ՌԴ քաղաքացի է մահացել

Ադրբեջանը կկրակի, Հայաստանը կդիմի Ռուսաստանին. ինչ էր ծրագրել խորհրդարանական ընդդիմությունը

Լևոն Քոչարյանի օգնականի կողմից բռնությամբ լրագրողի մասնագիտական խոչընդոտելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ

Վրաերթի է ենթարկվել 11-ամյա երեխա

Երևանի դպրոցներից մեկի 7-րդ դասարանի աշակերտուհին տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է

Սեֆիլյանի հետ միասին բերման են ենթարկվել Գարեգին Չուքասզյանը, Արա Պապյանը և մոտ 100 անձինք

Քոչարյանի օգնականի դատավոր հոր լիազորությունները հունվարին դադարեցվել են կարգապահական կոպիտ խախտման հիմքով

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ է քննարկվել և որոշվել

Չեմ պատկերացնում, որ Լևոն Քոչարյանի կողքը կարող է լինել մի «պլոճիկով» տղա, որ առանց վերջինիս հրահանգի գործի. Մկրտչյան