Երևան
12 °C
«Արարատ» ֆուտբոլային ակումբի նախկին պաշտպան Նորայր Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել ակումբի դեմ, քանի որ իր աշխատավարձն ամբողջությամբ չեն վճարել: Armtimes.com-ի հետ զրույցում նա նշեց, որ այսօր՝ մայիսի 15-ին, կայացել է 1-ին նիստը, սակայն այն հետաձգվել է մինչեւ հուլիս, քանի որ «Արարատի» իրավաբանը չի ներկայացել, եւ բացի այդ՝ ակումբը հակընդդեմ հայցով դիմել է դատարան: Ակումբի իրավաբանը ներկայացրել է փաստաթղթեր, ըստ որոնց, բոլոր խաղացողները ստացել են իրենց հասանելիք աշխատավարձերը: Բացի Նորայր Գրիգորյանից՝ աշխատավարձի հետ կապված խնդիրները չլուծած ակումբից հեռացել են նաեւ Գեւորգ Նռանյանը, Գորիկ Խաչատրյանը, Վահեն Մարտիրոսյանը, Կիրիան Նվաբուեզեն, Ումարու Կաինան:
«4 ամսվա աշխատավարձերի կեսերը եւ հոկտեմբերի աշխատավարձն ամբողջությամբ չէին վճարել: 2016 թ. հոկտեմբերի վերջում գնացինք՝ ստանալու օգոստոս եւ սեպտեմբեր ամիսներինը: Ասացին, որ սեփականատերն ասել է՝ մաքսիմում աշխատավարձը ակումբում դառնալու է 600 դոլար: Ես 1200 դոլար եմ ստանում, Անդրեասյանի հետ եմ պայմանավորվել աշխատավարձիս հարցում: Օգոստոս-սեպտեմբերինը վերցրինք: Մայիս, հունիս ամիսների համար ասացին՝ չգիտեն կտան, թե՝ ոչ, եթե անգամ տան, ապա 50%-ով կրճատված: Հետո Գեւորգ Նռանյանին, ինձ, Գորիկ Խաչատրյանին, Վահե Մարտիրոսյանին, Կիրիան Նվաբուեզեին, Ումարու Կաինային կանչեցին, ասացին՝ որոշել են տալ, էլի կեսը, բայց եթե ստորագրեք, որ իրենցից պարտք ու պահանջ չունենք: Շանտաժի դիմեցին, որ, եթե չստորագրենք, ընդհանրապես չեն տա: Մենք էլ մոտ 6 ամիս աշխատավարձ չէինք ստացել (մայիսից հետո միայն հուլիսն էինք ստացել ամբողջությամբ), մենք էլ բնականաբար ընտանիք ենք պահում, չկարողացանք ասել՝ ո՛չ»,- պատմեց Նորայր Գրիգորյանը:
Ֆուտբոլիստների հետ պայմանագիր կնքելիս ղեկավարները պայմանագրում քիչ գումար են գրում, իսկ բանավոր խաղացողներին խոստանում են վճարել ավելի շատ. Գրիգորյանի դեպքում՝ ամսական 1200 դոլար: Գրիգորյանին «Արարատ» ակումբը պարտք է ընդհանուր առմամբ 3600 դոլար՝ մայիս, հունիս, օգոստոս, սեպտեմբեր ամիսների աշխատավարձերի 50%-ը եւ հոկտեմբեր ամսվա աշխատավարձն ամբողջությամբ:
Գրիգորյանը նշում է, որ իր եւ մյուս ֆուտբոլիստների աշխատավարձերը կրճատելու որոշումը պատկանում է թիմի գլխավոր մարզիչ Արկադի Անդրեասյանին, սակայն վերջինս մեղքը բարդում է ակումբի սեփականատերեր Վարդան Սրմաքեշի եւ Հրաչ Կապրիլյանի վրա: Գրիգորյանն ընդգծում է, որ անգամ ակումբի տնօրեն Արթուր Մինասյանը ոչինչ չի կարող անել Անդրեասյանի որոշումների դեմ, պարզապես ենթարկվում է դրանց, քանի որ սեփականատերերը նրան վստահում են եւ արտոնություններ են տվել:
«Այս ամենի կազմակերպիչն Անդրեասյանն է, նրա որոշումներն են: Նա մեզ ասել է՝ ճիշտ է՝ ակումբի տնօրենն Արթուր Մինասյանն է, բայց որոշումներ կայացնողը ես եմ: Մինասյանի հետ կապված մենք խնդիր չունենք, նրանից ոչինչ կախված չէ, այս որոշումներն Արկադի Անդրեասյանինն են: Բոլոր որոշումներն ինքն է կայացնում, բայց փաստաթղթերով՝ ընդամենը մարզիչ է, որպեսզի իր վրա ոչ մի պատասխանատվություն չլինի. հիմա դիմել եմ դատարան, եթե դատարանը տնօրենին կանչի, նա տնօրենը չէ, հնարավոր է՝ դատարանը պաշտոնական, իրավաբանական անձի կանչի, բայց Անդրեասյանը կապ չունի»,- ասաց նա:
Այս դեպքի հետ կապված իրենց խնդիրները մասամբ լուծել էին «Արարատի» արտասահմանցի խաղացողները՝ կամերունցի Ումարու Կաինան եւ ամերիկացի Կիրիան Նվաբուեզեն: 2 ֆուտբոլիստները դիմել էին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա եւ պատրաստ էին նույնիսկ ՖԻՖԱ դիմել: Նրանք ստացել են իրենց աշխատավարձի կեսը եւ հիմա խաղում են «Շիրակում»: Գեւորգ Նռանյանն «Ալաշկերտում» է, Գորիկ Խաչատրյանը եւ Վահե Մարտիրոսյանն այլեւս ֆուտբոլ չեն խաղում: Վերջին 3 ֆուտբոլիստները գործին ընթացք չեն տվել:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT