Գյումրու դրամատիկականում էկրանավորվում է «Հարսանիք Թիկունքում» ներկայացումը. առաջարկը Տիգրան Վիրաբյանինն է

07/01/2020 schedule12:45

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի խաղացանկի «Հարսանիք Թիկունքում» ներկայացումը նոր ձեւաչափով կներկայանա: Առաջին անգամ ներկայացման էկրանավորման փորձ է արվում: Առաջարկը Երեւանի փոխքաղաքապետ եւ դրամատիկականի նախկին տնօրեն Տիգրան Վիրաբյանինն է: Երկար չեն մտածել, անգամ չեն երկմտել: Թատրոնի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանն ասաց համաձայնվել են մեծ ուրախությամբ եւ հիմա անչափ ոգեւորված են: «Սա լինելու է ոչ թե հեռուստաներկայացում, այլ հենց ներկայացման էկրանավորված տարբերակը»,-ՀԺ-ի հետ  զրույցում ընդգծեց դրամատիկականի տնօրենը: «Համոզված եմ, որ ստեղծագործական եւ գեղարվեստական առումներով ներկայացումը ոչ թե կտուժի, այլ կշահի, քանի որ էկրանով դիտելն առավել հետաքրքիր է լինելու: Դերասանի խաղն ու էմոցիան այլ է լինելու էկրանավորման ժամանակ արդեն, եւ այս էկրանավորումը «Հարսանիք Թիկունքում»-ի համար նոր ճանապարհ է բացելու դեպի այն երկրներ ու քաղաքներ, որտեղ ներկայացումը չի եղել: Նաեւ նկատի ունենք Հայաստանի այն գյուղերն ու հեռավոր բնակավայրերը, որտեղ տեխնիկական պայմաններից ելնելով չենք կարողացել ներկայացումը հասցնել»,-ասաց Լյուդվիգ Հարությունյանը:

10.000-ից ավելի հանդիսատես ունեցած ներկայացումն էկրանավորված տարբերակով կներկայան նույն դերասանական կազմով:  Աշխատանքները կիրականացնի «Միտոյան» պրոդաքշընը՝ Արման Միտոյանի ղեկավարությամբ, օպերատորը Սուրեն Թադեւոսյանն է, էկրանավարման ռեժիսորը՝ Արշալույս Հարությունյանը: Ստեղծագործական թիմում են նաեւ Հայկոն, նկարիչ Գարիկ Եվանգուլյանը, Լուսինե Խաչատրյանն ու Գյումրու  դրամատիկականի ամբողջ ստեղծագործական խումբը:  Բոլոր աշխատանքները սկսվելու եւ ավարտվելու են հենց Գյումրիում՝ Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում: Սա, ըստ Լյուդվիգ Հարությունյանի, կարեւոր նշանակություն ունի թատրոնի համար՝ եւ ընդհանուր միջավայրի, եւ ստեղծագործական նոր լիցքերի առումով: «Մի քանի կարեւոր պայմաններ կային, որոնց իրականացման դեպքում թատրոնը կշահի միանշանակ: Նախ, որ նկարահանումներն իրականացվելու են հենց թատրոնում, սա ամենակարեւորն է: Հետո, շատ տեղեր կան, որտեղ ցանկացել ենք, եւ իրենք են ցանկացել ներկայացումը ցուցադրել, սակայն տեխնիկական առումով հնարավոր չի եղել: Հիմա Վիրաբյանի առաջարկած էկրանավորման  ձեւաչափը լուծում է բոլոր այդ խնդիրները եւ թատրոնի համար անչափ հետաքրքրիր է լինելու»:

«Հարսանիք Թիկունքում» ներկայացման էկրանավորման նախապատարաստական աշխատանքները կմեկնարկեն հունվարից, բայց բուն նկարահանումները կսկսվեն փետրվարից: «Հույս ունենք, որ եթե ամեն բան նորմալ ընթանա, արդեն ապրիլին կունենանք պատրաստի աշխատանքը»,-ասաց դրամատիկականի տնօրենը: Էկրանավորումից հետո էլ «Հարսանիք Թիկունքում»-ը կշարունակի մնալ Գյումրու դրամատիկական թատրոնի սեփականությունը, իսկ ցուցադրման հեղինակային իրավունքները կպատկանեն  «Միտոյան» պրոդաքշընին:

Չկա՞ մտավախություն, որ էկրանավորումից հետ ներկայացումը դրամատիկականի խաղացանկում այլեւս չի լինի ամենապահանջվածներից: ՀԺ-ի հարցին դրամատիկականի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը վստահ պատասխանեց՝ ոչ: Ավելին, այն ավելի մեծ թվով հանդիսատես է ունենալու:

«Շարունակելու է մնալ խաղացանկում, եվ համոզված եմ, որ այն հանդիսատեսը, որը ներկայացումը դիտել է, նաեւ կուզենա էկրանավորված տարբերակը տեսնի: Կլինի եւ հակառակը: Մտավախություն չունեմ, որ մեր խաղացանկից դուրս կգա ներկայացումը, հակառակը, թատրոնն ու ստեղծագործական խումբն աառվել շահելու են այս քայլից: Գյումրու Աճեմյանի թատրոնը կարեւոր ձեռագիր ու սկզբունք ունի. ինչքան լավ, ստեղծագործ եւ հետաքրքրիր նորարարական ձեւաչափեր կան, առաջինը մենք ենք կիրառելու: Այս էկրանավորումն էլ կլինի 2020-ի մեր առաջին նոր քայլը»,-զրույցը եզրափակեց դրամատիկականի տնօրենը:

Արմենուհի Մինասյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3931 դիտում

Իսրայելական բանակը հայտարարել է Լիբանանի հարավում գտնվող «Հեզբոլլահի» թիրախներին հարվածներ հասցնելու մասին

Առավոտյան հազվագյուտ Մամմաթուս ամպեր են նկատվել Երևանում. Լևոն Ազիզյանը լուսանկար է հրապարակել

Վարչապետն այցելել է Երևանի թիվ 184 դպրոցի նորակառույց մարզադահլիճ և Փշատավանի նորակառույց մսուր-մանկապարտեզ

Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի. լուսանկարներ

Փշատավան բնակավայրը նորակառույց մանկապարտեզ ունի. վարչապետ. տեսանյութ

Թուրքիայում բողոքի ակցիայի 350 մասնակից է ձերբակալվել. բախումներ ցուցարարների և ոստիկանների միջև

Վրաստան-Հայաստան հանդիպումը կսպասարկի անգլիական մրցավարական անձնակազմը

Երևանի փողոցներից մեկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի

Վաղարշապատի գազալցակայաններից մեկում 36-ամյա տղամարդ է սպանվել. կասկածյալը Էջմիածնում հայտնի «Ճապ»-ն է

Հյուր գնացած տղամարդիկ խմել, ծեծել են միմյանց ու տանտիրոջը. նրանցից մեկը տեղափոխվել է «Գյումրի» ԲԿ

Հայաստանի պատմության թանգարանում «Անահիտից Մարիամ. Մայր աստվածություն» ցուցադրությունը երկարաձգվել է

ՀՀ առանձին շրջաններում առատ տեղումներ կլինեն. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հուսանք՝ Ադրբեջանը կիսում է մեր ցանկությունը՝ թևակոխելու նոր դարաշրջան. Ալեն Սիմոնյանի ելույթը Ստրասբուրգում

Գտնել մեքենան. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

ԱՄՆ-ը ողջունում է Մարգարայի սահմանային անցակետը ժամանակավորապես բացելու՝ ՀՀ-Թուրքիա համագործակցությունը. Բոնո

Երևանի թիվ 184 դպրոցը նորակառույց մարզական մասնաշենք ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել

Կիևը համաձայնել է նախագահական ընտրություններ անցկացնել. Սթիվ Ուիթկոֆ

Շիրակի մարզում նախորդ գիշերվանից տեղումներ են եղել ձնախառն անձրևի, հետո՝ առատ ձյան տեսքով. տեսանյութ

Երևանում սահմանվել են էլեկտրամոբիլների լիցքավորման կայանների տեղադրման նոր կարգավորումներ

Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Ջորջ Ֆորմանը

Երևանում մեկնարկել է անկենսունակ ծառերի փոխարինումը. տեսանյութ

Հրազդանում մեքենաներ են բախվել. կան վիրավորներ

Twitter-ի կապույտ թռչնի տեսքով ցուցանակ-տարբերանշանը աճուրդում վաճառվել է գրեթե 35 հազար դոլարով

Դիլիջանի թունելը կիսով չափ հոսանքազրկվել է

Պուշկինի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Ինչ իրավիճակ է Լարսի ճանապարհին

«Կասկադ մշակութային հանգույց» նախագծի հաղթող ընկերությունը ճարտարապետներին աշխատանքային քննարկման է հրավիրում

ՀՀ տարածաշրջանների մեծ մասում ձյուն է տեղում. Սպիտակի և Դիլիջանի ոլորանները փակ են

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 11-15 աստիճանով. Սուրենյանն ասել է՝ երբվանից

Ի՞նչ երաշխավոր, 2022-ի սեպտեմբերը դաս չեղա՞վ. անվտանգության երաշխավորը Հայաստանի Հանրապետությունն է. վարչապետ

Իրականությանը չի համապատասխանում, թե մենք գերիների հետ կապված հարց չենք քննարկում. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Այդ քաղաքական՝ զիջել, զիջել, ի՞նչ ենք զիջել. պատրաստ եմ այս թեմայով մի օր բաց խոսել. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

Ինչո՞ւ պիտի խաղաղության միջոցը դնենք նույն հարթության վրա, ինչ-որ բուն նպատակը՝ խաղաղությունը. վարչապետ

Երբ կունենանք խաղաղություն, ԵՄ դիտորդներին կարող ենք նեղություն չտալ, կամ պակաս նեղություն տալ. Նիկոլ Փաշինյան

Շատերը չէին հավատում Խաղաղության օրակարգին. գործում ենք հոռետեսության միջավայրում. վարչապետ. տեսանյութ

Վարչապետն ասաց՝ ինչու չի հրապարակվում խաղաղության համաձայնագիրը և երբ այն կհանրայնացվի. տեսանյութ

Էսկալացիայի տրամաբանությամբ լուրերի հոսքի նպատակը բուն լուրը քողարկելն է. Նիկոլ Փաշինյան. տեսանյութ

«Կրթվելը նորաձև է» շարժման հերթական հանդիպումը՝ Վարդենիսում. որ համայնքներում և երբ են նախատեսված այցեր

Ջո Բայդենը ցանկանում է վերադառնալ քաղաքականություն

Լևոն Քոչարյանը և Բաքվի վերլուծաբանները նույն թեզն են տանում՝ փորձելով հարվածել խաղաղությանը. Բլեյան. տեսանյութ