Որդու մահվանից հետո Վարդեւան Գրիգորյանը դուրս չի գա ընտրապայքարից

Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի առեղծվածային մահվանից հետո խոսակցություններ են շրջանառվում, որ հնարավոր է Գրիգորյանը դուրս գա ընտրապայքարից:

Այսօր, երբ armtimes.com-ը ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանից հետաքրքրվեց՝ հնարավո ՞ր է Գրիգորյանը ինքնաբացարկ հայտնի՝ նա պատասխանեց.

«Քիչ առաջ մենք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գյումրու տարածքային կազմակերպության ներկայացուցիչների հետ արտահերթ խորհրդակցություն անցկացրեցինք, որի ընթացքում քննարկվեց սեպտեմբերի 20-ին տեղի ունեցած միջադեպից հետո ԲՀԿ-ի՝ Գյումրու ավագանու ընտրություններին մասնակցության հարցը: Միաձայն որոշում կայացվեց մասնակցել հոկտեմբերի 2-ին սպասվող Գյումրու ավագանու եւ քաղաքապետի ընտրություններին եւ պայքարը շարունակել»:

Վերջինիս մի քանի հարց ուղղեցինք.

- Պարոն Էնֆիաջյան, դա արդյո՞ք նշանակում է, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ թեկնածուն կմնա  Վարդեւան Գրիգորյանը:  

- Այո:

- Արշակ Գրիգորյանի մահվանից հետո դուք հայտարարել էիք, որ աջլիկ մարդը ձախ ձեռքով ինքն իրեն չէր կարող կրակել: Ձեր այդ հայտարարությունը մնո ՞ւմ է ուժի մեջ: Դա արդյո ՞ք նշանակում է, որ դուք կասկածներ ունեք, թե տեղի ունեցածն ինքնասպանություն է, ինչպես ներկայացնում են իրավապահ մարմինները:

- Պարզ է, որ հրազենային վնասվածքը ստացել է ձախ կողմից, իսկ նա աջլիկ է: Ես մի շարք հանգամանքներ եմ բարձրաձայնել բացի ձախլիկ եւ աջլիկ լինելուց: Ես ասել եմ, որ որեւիցե գրություն չկա ինքնասպանության ցանկության, դրդապատճառների մասին: Մարդն առողջ, սոցիալական, կենսական, կենցաղի հետ կապված որեւիցե խնդիր չի ունեցել, անձնական փոխհարաբերություններում որեւիցե խնդիր չի ունեցել, հայրը վաղը, մյուս օրը քաղաքապետ դառնալու բոլոր շանսերն ունի, ընտանիքում բոլորը ողջ-առողջ են, ներդաշնակ մթնոլորտ է, ինչո ՞ւ պետք  է նման քայլի գնար:

- Իսկ այդ դեպքում ի ՞նչ տարբերակ է քննարկվում. արդյո ՞ք նկատի ունեք, որ քաղաքական է դրդապատճառը:

- Ես ժամանակավրեպ եմ համարում դեպքից 24 ժամ դեռ չանցած նման հայտարարություն անելը: Նման հայտարարությունը պետք է հիմնված լինի համապատասխան փաստերի կամ փորձագիտական տեղեկանքների վրա, որպեսզի թե՛ մեր, թե՛ հարազատ-բարեկամների համար հասկանալի լինի՝ ոնց է նման գնահատական տրվում:

- Զառերով հայտնի պաստառը որեւէ կապ ունե ՞ր տեղի ունեցածի հետ, ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է:

- Չէ, բայց, որ իր հարազատների մոտ դա վրդովմունք է առաջացրել եւ խնդրի հետ կապված խոսակցություն է տեղի ունեցել, դա փաստ է:

- Պաստառի հետ կապվա ՞ծ:

- Պաստառի ու որդեգրած քաղաքականության հետ կապված:

- Այսինքն, այդ պաստառում իրո՞ք Գրիգորյանին ուղղված նախազգուշացում է եղել կամ որեւէ ակնարկ, որից վրդովվել են նրա հարազատները:

- Քարոզչական ժամանակահատված է, քարոզչական ժամանակահատվածում կան գործիչներ, որոնք իրենց անելիքների մասին են խոսում, իսկ որոշներն էլ փորձում են ուրիշների վրա ստվեր գցել: Մեր համար անընդունելի է երկրորդ տարբերակը եւ ընդունելի է այն ճանապարհը, որ քաղաքական գործիչները, տվյալ դեպքում ավագանու անդամի թեկնածուները, քաղաքապետի թեկնածուները ներկայացնում են իրենց ծրագրերը, իրենց մոտեցումները հետագա աշխատանքները կատարելու առումով: Սա է ճիշտ ճանապարհը, բարոյական ճանապարհը, քաղաքակիրթ ճանապարհը:

- Իմ հարցն այն մասին էր, թե արդյքո ՞ք այդ պաստառով ինչ-որ բան ուզեցել են հասկացնել Գրիգորյանին եւ դա որքանո ՞վ կարող է կապ ունենալ նրա որդու մահվան հետ:

- Ես նման մանրամասների չեմ տիրապետում՝ ում ինչ են ուզեցել հասկացնել…Ստեղծված իրավիճակը, մամուլի հրապարակումները ինձ հիմք տվեցին այդ ամենի մասին խոսել:

Հիշեցնենք, որ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը սեպտեմբերի 20-ին գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա ստացած վնասվածքը անհամատեղելի էր եղել կյանքի հետ: Ոստիկանությունից հայտնել էին, որ Գրիգորյանը հայտնաբերվել է իրենց տան նկուղում։ Նկուղից հայտնաբերվել էր նաեւ ատրճանակ: Քննչական կոմիտեում քրգործ էր հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով:

Ավելի ուշ, տեղեկություններ տարածվեցին, որ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկից հեռացնում են մի գովազդային պաստառ, որի վրա զառեր են պատկերված: Խոսակցություններ տարածվեցին, որ այդ պաստառով Վարդեւան Գրիգորյանին փորձել են հիշեցնել մոլախաղերի հանդեպ նրա երբեմնի հակվածության մասին: Երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը մեզ հետ զրույցում հայտնեց, որ պաստառը տեղադրել էր Գյումրիում կայանալիք առաջիկա ընտրություններում քաղաքապետի ՀՀԿ-ի թեկնածու Բալասանյանի շտաբը: 

Ի դեպ, ՀՀ քննչական կոմիտեն այսօր նոր մանրամասներ է հայտնել Արշակ Գրիգորյանի մահվան հանգամանքների մասին:

Տարածված հաղորդագրությունում նշվում է, նախնական քննության տվյալներով՝ 1990թ. ծնված Արշակ Գրիգորյանը 2016թ. սեպտեմբերի 20-ին՝ ժամը 12:30-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում, իրենց տան նկուղում  ինքնասպանություն  է գործել ապօրինի կերպով ձեռք բերված «Մակարով» տեսակի «ԼԱ 1948 Ր» գործարանային համարի ատրճանակից: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, 1 պարկուճ և 1 գնդակ։

«Որոշում է կայացվել Արշակ Գրիգորյանին տուժող ճանաչելու մասին: Կատարվել է դիակի զննություն, ըստ որի՝ դիակի աջ և ձախ քունքային շրջանում հայտնաբերվել են վերքեր, որոնցից աջ քունքային վնասվածքը, ըստ մասնագետների, մուտքային է, իսկ ձախ քունքային շրջանի վերքը` ելքային: Առգրավվել են տուժածի, ինչպես նաև՝ նրա դիակը հայտնաբերած հարազատի հագուստները, վերցվել են անհրաժեշտ փորձանմուշներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են մի շարք փորձաքննություններ, որոնց թվում՝ դատաբժշկական, դատամատնադրոշմային, դատակենսաբանական:

Հարցաքննվել են մի շարք անձինք, որոնց թվում՝ տուժածի մերձավոր ազգականները, հարազատները, ընկերները։ Օպերատիվ-որոնողական միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին։

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ տարածքում առկա են տեսանկարահանող սարքեր, որոնց տեսագրություններն առգրավվել են, և նշանակվել է տեսաձայնագրային փորձաքննություն։

Ա.Գրիգորյանի ինքնասպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին և 235-րդ հոդվածի 1-ին մասերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է»,- տեղեկացնում  են քննչական կոմիտեից։

Տպել
7514 դիտում

Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ

Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել․ փոխվարչապետի գրասենյակ

Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Օլաֆ Շոլց

Ինչ նոր մահաբեր վտանգ է Ռուսաստանը փորձելու պարտադրել Հայաստանին․ Խզմալյանը մանրամասնում է

Էկոնոմիկայի նախկին փոխնախարար Անի Իսպիրյանի խափանման միջոցը վերացվել է

Առողջապահության նախարարը Գյումրիում խորհրդակցություն է անցկացրել, այցելել «Գյումրու» ԲԿ

Ռուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմը լքել է Լեռնային Ղարաբաղը․ մյուսները կհեռանան մինչև մայիսի վերջ

Բախում Կիրանցում․ ակցիայի մասնակիցներն արգելափակել էին առանց պետհամարանիշի մեքենայի ելքը

Էրդողանի այցը ԱՄՆ հետաձգվել է

Այն, որ Ռոբերտ Քոչարյանը ցիտում է ոմն «պայքարող» հոգևորականի, պարզ է դառնում, որ ռուբլիով վճարված են. Անի Խաչատրյան

Խաչատրյանը հայտնել է, որ ոստիկանական մեքենայով տեղափոխվել է բաժին ու տեղեկացել, որ ընթացակարգ չկա և բերման չի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման ծրագրին վերաբերող հարցերը

Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել

Անահիտ Ավանեսյանը Աշտարակի և Թալինի ԲԿ-ների վերազինման ուղղությամբ հանձնարարականներ է տվել

Հայ դպրոցականները 3 մեդալ են նվաճել Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում

Կոստանյանը Կատարի ԱԳՆ պետնախարարին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքները և պոտենցիալ հնարավորությունները

Հայրենիքի մեջ հայրենիք ենք փնտրել, մենք հիմա պետական գիտակցություն ենք մտնում նոր․ վարչապետ

Հարկադիր քարաթափում է իրականացվել Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

Գագիկ Սուրենյանը նոր գրառում է արել

Հյուրանոցային համալիրում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց․ ինչ է հայտնի

«Տոյոտա»-ն բախվել է կայանված «Մերսեդես բենց» մակնիշի ավտոմեքենային և շրջվել

Happy birthday love. Սուրեն Պապիկյանի կինը շնորհավորել է ամուսնու ծննդյան օրն ու համատեղ լուսանկար հրապարակել

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում 28 սահմանային սյուն է տեղադրվել

Ժամը 17։30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան, Սևան-Երևան ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է

ՀՀ-ն ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ ադրբեջանական կողմի առաջարկները. ԱԳՆ խոսնակ

«Կողմնակալ» փաստաթուղթ է․ Բաքուն Եվրախորհրդարանի բանաձևը միակողմանի է որակել

Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ 2 քաղաքացու նկատմամբ․ նրանք հետախուզվում են

Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան․ «Ազատություն»

Դոլարն ու եվրոն թանկացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 26-ին

Պատգամավոր Արթուր Խաչատրյանը բերման է ենթարկվել

Գիշերել են ազատազրկվածների համար նախատեսված ազատ հիվանդասենյակներում․ ՔԿՀ 2 աշխատակից ազատվել է զբաղեցրած պաշտոնից

Բարձր ենք գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները, խաղաղության հասնելու լավ հնարավորություններ կան․ Ալիև

Լևոն Տեր-Պետրոսյանը դուրս է գրվել հիվանդանոցից

Ոստիկաններն ու պարեկները կանխել են մի խումբ երիտասարդների վենդետան. կռվի երկու կողմերում հարազատ եղբայրներ են

Ժամը 15:30-ի դրությամբ Երևանում փակ ճանապարհներ չկան. ՆԳՆ

Գիշերային ժամերին խախտել են աղմուկի թույլատրելի շեմը, բռնություն կիրառել պարեկի հանդեպ․ Թորոսյանը տեսանյութ է հրապարակել

Պացիենտների վերջույթները կապել են սավաններով ու զուգագուլպաներով. չհայտարարված այց Սևանի հոգեկան առողջության կենտրոն

Հայաստանի ու Իտալիայի պատվիրակությունները քննարկել են ռազմական համագործակցությանը վերաբերող հարցեր

Հայտնի է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակչի օրը և պարգևների չափը

Հավատում ենք, որ այս տարի Ադրբեջանի և Հայաստանի միջև կստորագրվի խաղաղության պայմանագիր. Շոլց