Երևան
12 °C
15:00 Նախնական տեղեկություններով Վարդեւան Գրիգորյանի որդին ինքնասպան է եղել: Այդ մասին մեր հարցին ի պատասխան հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից: Կոմիտեի ղեկավարի խորհրդական Սոնա Տռուզյանն ասաց, որ այսօր ահազանգ է ստացվել Գյումրու հիվանդանոցից, որ իրենց մոտ գլխի վնասվածքով տեղափոխվել է տղամարդու դիակ: Անմիջապես ձեռնարկվել են համապատասխան անհետաձգելի միջոցառումներ եւ պարզվել է դեպքի վայրը, որտեղ նախնական տվյալներով մարմնական վնասվածք է ստացել Գրիգորյանը: Դա իրենց տան նկուղային հատվածն է: Տռուզյանի փոխանցմամբ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են արյան հետքեր եւ «Մակարով» տեսակի ատրճանակ:
Հարցին՝ հնարավո՞ր է ասել, որ տեղի ունեցածը ոչ թե սպանություն է, այլ ինքնասպանություն՝ ՔԿ ղեկավարի խորհրդականը պատասխանեց. «Նախնական տվյալներն այդ մասին են վկայում: Կատարվում է քննություն մնացած հանգամանքները պարզելու ուղղությամբ»:
14:55 ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից armtimes.com-ին հայտնեցին, որ Վարդեւան Գրիգորյանի որդու՝ 25-ամյա Արշակ Գրիգորյանի դին հիվանդանոց է տեղափոխվել նրանց տնից, որի նկուղում հայտնաբերվել է ատրճանակ:
14:19 Գյումրու ԲԿ-ից Armtimes.com-ին մանրամասներ փոխանցեցին Վարդեւան Գրիգորյանի որդու սպանությունից: Ըստ կենտրոնից մեզ տրամադրված տեղեկությունների՝ այսօր ժամը 13:20-ից 13:30-ի սահմաններում Գյումրու բժշկական կենտրոն է տեղափոխվել գլխի թափանցող հրազենային վնասվածքներ ստացած քաղաքացի, որի մոտ եղել է նաեւ արյունահոսություն, սիրտանոթային համակարգի վնասվածքներ: Հիվանդին միանգամից տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, փորձել են ցույց տալ բուժօգնություն, սակայն ստացած վնասվածքն անհամատեղելի է եղել կյանքի հետ եւ նա հիվանդանոցում մահացել է:
Նշենք, որ Գյումրիում այսօր սպանված Արշակ Գրիգորյանը 25 տարեկան էր, նա հոկտեմբերի 1-ին տոնելու էր 26-ամյակը:
14:10 Գյումրիում այսօր կրակել են հոկտեմբերի 2-ին կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում ԲՀԿ թեկնածուի՝ Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակի ուղղությամբ: Aravot.am-ի տեղեկություններով նա մահացել է։
ՀՀ ոստիկանությունից armtimes.com-ին հայտնեցին, որ դեպքի մասին ահազանգ ստացել են, ոստիկաններն այս պահին մեկնում են դեպքի վայր, մանրամասները կհաղորդեն ավելի ուշ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Էրդողանը և Փեզեշքիանը քննարկել են Իրան-ԱՄՆ համաձայնագիրը
Նախադպրոցական հաստատությունների ղեկավարների հավաստագրման հայտերը կընդունվեն մինչև հուլիսի 9-ը
Իրանի խորհրդարանի նախագահն ու ԱԳ նախարարը մեկնել են Մասկատ
Միգուցե Կարեն Սիմոնյանի պատասխանատուն Ռոբերտ Քոչարյանն է․ Գյումրիում իշխանափոխություն լինելու է․ Մինասյան
Ղազախստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Բրյուսել
ԵՄ աջակցությունը Հայաստանին շարունակական է լինելու․ Բրյուսելում հանդիպել են Դավիթ Խուդաթյանն ու Մարթա Կոսը
Պուտինը հրամայել է՝ հոշոտեն Հայաստանը, մեր երկրի հոշոտված մարմինը փռեն իր ոտքերի տակ. Մալխասյան. տեսանյութ
Ընտրակաշառքի ձայնագրությունում բարձրաձայնվում է Գյումրու ավագանու անդամ Կարեն Սիմոնյանի անունը․ ուղղակի ամոթ
Փամբակ գետում ավելի քան 1700 փրկարար և ոստիկան, կամավորներ անձնուրաց որոնողական աշխատանք իրականացրին․ ՆԳՆ
«Իմ քայլը» հիմնադրամի պատվիրակությունը մասնակցում է Չինաստանում անցկացվող միջազգային վերապատրաստման ծրագրին
ՀՀ-ն ուզում են մատաղ անել. մանդատները վերցնելու են, ունենալու ենք նախորդից ավելի վատ խորհրդարան. տեսանյութ
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի (բաժնեմասի) նկատմամբ կճանաչվի հանրության գերակա շահ․ հանրային քննարկման նախագիծ
Բիշքեկում վարչական 15 շենք է շրջափակվել․ ռումբի սպառնալիքների ահազանգեր են եղել
Հայաստանը կմնա ՀԱՊԿ լիիրավ անդամ՝ բոլոր իրավունքներով ու պարտավորություններով․ Զախարովա
ԱԱԾ-ում գերիների, պատանդների և անհետ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել
Ոստիկանությունում ծառայությունը՝ արժանապատվություն․ Գվարդիայի 2025-ի լավագույն ծառայողը Տիգրան Մանուկյանն է
Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը ՀՀ մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ
Թուրքիայի մեջլիսի նախագահը կմեկնի Բաքու
Էկոնոմիկայի նախարարությունում Ազատ տնտեսական գոտիների հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել
Կառավարությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ ինչպես դիմել
Ծառուկյանի «Օնիրա քլաբ» ՍՊԸ խաղատան (Շանգրի Լա) լիցենզիան ուժը կորցրած է ճանաչվել
Հրդեհ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում․ քաղաքացիներ են տարհանվել, երկուսին օգնություն է ցուցաբերվել
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 22-ին
Ավելի շատ ջուր, թաց մարդիկ, երաժշտություն․ Երևանում Վարդավառն այս տարի կնշվի նոր ձևաչափով
Արարատի և Արմավիրի մարզերում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, այլ տեղերում՝ անձրև ու կարկուտ
Ավշար բնակավայրի հողամասերից մեկի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի պատճառը. 186 մարդ Մոսկվա կհասնի այլ օդանավով
Աննա Հակոբյանը ներկա է եղել ASOF 2026 ամենամյա համաժողովին. տեսանյութ
Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացումը
Որտեղ է հայտնաբերվել Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխայի մարմինը. ՆԳՆ-ն մանրամասնել է
Գտնվել է Փամբակ գետի՝ Վանաձորով անցնող հատվածում ջրահեղձ եղած 13-ամյա երեխայի մարմինը
Արձանագրություն չկազմելու համար վարորդը փորձել է կաշառել պարեկներին. նա ձերբակալվել է
Այսօր կկայանա Յունիբանկի բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը. բանկի զուտ շահույթը կազմել է 9.8 մլրդ դրամ
Պապոյանը հայտնել է՝ որքան ծիրան, կեռաս, այլ մթերք և ծաղիկ են արտահանվել 3 օրում
Գյումրի-Մոսկվա չվերթն իրականացնող ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Դաղստանում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Գյումրիից Մոսկվա թռչող ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել. այն վայրէջք է կատարում Դաղստանում
Նոր Ուղի բնակավայրի մանկապարտեզը կառուցված է. վարչապետ
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT