Երևան
12 °C
Հոկտեմբերի 2-ին կայանալիք ընտրություններում Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու առեղծվածային մահվանից հետո Գյումրիում քաղաքական իմաստով լռությունը պահպանվում է:
Այսօր եւս որեւէ կուսակցություն քարոզարշավ չիրականացրեց: Ենթադրվում է, որ այս լռությունը կպահպանվի մինչեւ 25-ամյա Արշակ Գրիգորյանի հուղարկավորությունը, որը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին:
Ու, թեեւ Գյումրին քաղաքականապես լուռ է, անգամ որոշ իմաստով՝ շոկի մեջ, մարդիկ շարունակում են շշուկով խոսել երիտասարդի մահվան պատճառների մասին: Ինչպես տեղեկացրել ենք՝ շրջանառվող լուրերից մեկի համաձայն Վարդեւան Գրիգորյանի որդու մահը կապ ունի Գյումրու կենտրոնական փողոցներից մեկում տեղադրված գովազդային պաստառի հետ, որի վրա զառեր են պատկերված: Գյումրիում խոսում էին, որ այս պաստառն իր մեջ ակնարկ-նախազգուշացում է պարունակել՝ ուղղված մոլախաղերի նկատմամբ հակվածություն ունեցող Վարդեւան Գրիգորյանին:
ՀՀԿ-ական պատգամավոր, գյումրեցի Սուքիաս Ավետիսյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ գովազդային վահանակը տեղադրվել էր «Գյումրեցու ոգի» կուսակցության կողմից: Այս կուսակցությունը, ինչպես հայտնի է, հիմնել է Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, որն առաջիկա ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուն է: Ներկայացնենք Ավետիսյանի հետ մեր զրույցը.
- Պարոն Ավետիսյան, ՀՀԿ-ն այսօր քարոզարշավ չի՞ իրականացրել:
- Ոչ, երեկվանից դադարեցրել են դեպքի հետ կապված: Ես կարծում եմ՝ շատ ճիշտ քայլ են արել:
- Երեկ որոշ մարդիկ կասկածներ էին հայտնում, որ տեղի ունեցածն ինքնասպանություն է: Ձեզ նոր մանրամասներ, հիմնավորումներ հայտնի դարձե՞լ են:
- Ինքնասպանություն է նախնական վարկածով, իրավապահ մարմիններն իրենց վերջնական կարծիքը կասեն:
- Երեկ Գյումրու կենտրոնական փողոցներից մեկից հեռացնում էին մի պաստառ, որի վրա զառեր էին պատկերված...
- Էդ պաստառները-բաները մոռացեք: Էդ պաստառը ի՞նչ կապ ունի իր հետ, պլակատի պատմությունը ինչո՞ւ եք բերում, կապում:
- Ո՞վ էր տեղադրել պաստառը:
- Դրել է կուսակցությունը, բոլորն էլ գիտեն, ընտրական հանձնաժողովն է թույլ տվել:
- Ո՞ր կուսակցությունը, «Գյումրեցու ոգի՞ն»:
- Այո:
- Ի՞նչ էր դա նշանակում, ինչո՞ւ հեռացվեց:
- Հիմա դրա ժամանակը չէ, ես չգիտեմ, ամեն մարդ մի բան է հասկանում:
- Ի՞նչ եք կարծում ինչո՞ւ պիտի երիտասարդ տղան ինքնասպանություն գործեր:
- Դրդապատճառը ոչ ոք էլ չգիտի, չի էլ կարող հասկանալ, թե ինչն է պատճառը:
Հարցեր ուղղեցինք նաեւ Գյումրու նախկին քաղաքապետ, առաջիկա ընտրություններում «Հայկական վերածնունդ» կուսկացությանը սատարող Վարդան Ղուկասյանին: Վերջինս չի կարողանում հավատալ ինքնասպանության վարկածին եւ ահա թե ինչու.
- Եթե մեկն ինքնասպանություն է գործում, պետք է պատճառներ ունենա, բայց երբ որ նայում ես, էդ մարդու հոգեկանը խանգարված չի եղել, նա շատ նորմալ երիտասարդ է եղել եւ չորս բոլորը հարգանք է վայելել իր ընտանիքում եւ դրսում...վերջին րոպեին էլ մարդիկ, որ տեսել են՝ նորմալ վիճակում են տեսել: Այլ ասելիք չունեմ, դա ամբողջ քաղաքի տրամաբանությունն է: Հետո ամենավատը գիտե՞ք որն է, 100 հազար բնակչություն ունեցող քաղաքում 420 ավագանու թեկնածուն որ առաջադրել են իրենց թեկնածությունը, դա աբսուրդ է: էս երկիրն այնքան փոքր է, որ էսքան խառնաշփոթ սարքել...աշխարհում կա՞ նման օրինակ:
- Կարծում եք կապ կա՞ ձեր նշածի եւ Արշակ Գրիգորյանի մահվան միջեւ:
- Այդտեղից գալիս է ամեն ինչ: Ինձ սազական չէ, որ ես նման բաներ խոսեմ, ամբողջ քաղաքը խոսում է, հարցրեք՝ կասեն: Մի բան գիտեմ, որ 2007 թվականին 10 մարդու նկատմամբ մահափորձ կատարվեց, 4-ը մահացավ, մենք էլ չգիտեմ ինչ կարգի հաշմանդամ դարձանք: Եվ այդպես շարունակական: Երբ ընտրությունները գալիս են՝ նմանատիպ բաներ են կատարվում. մեկը հոգեկան խանգարում է ստանում, մեկը ինքնասպան է լինում, մեկը սիրուց դրդված մեկին խփում է: Տարօրինակ ինչ-որ բաներ են տեղի ունենում:
- Երեկ խոսվում էր մի պաստառի մասին, որի վրա զառեր էին պատկերված: Ձեր տեղեկություններով այն ի՞նչ կապ ունի Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան հետ:
- Կապ դուք պետք է տեսնեք եւ մնացածները:
- Ձեզ ինչ-որ բան հայտնի՞ է այդ պաստառի հետ կապված:
- Ամբողջ երկիրն անգիր գիտի, թե ինչն է պատճառը: Որ պտտվեք ժողովրդի մեջ՝ ձեզ կասեն, թե ում վրա...: Հետո իրավապահները թող ասեն, ծնողները, որոնց ես հարգում եմ, ես ի՞նչ կարող եմ ասել:
- Ասում են Սամվել Բալասանյանն է նշված պաստառը տեղադրել: Ըստ ձեզ ինչ-որ բա՞ն է ցանկացել հասկացնել...
- Ես էդ անունը չեմ ուզում, ընդհանրապես, լսել: Ես հեչ բան չգիտեմ, էդ զառերը- մառերը որ գրված է կայքերում, մենք տեսել ենք, գիտենք: Մարդիկ են, էլի, կողքից նայում են, բոլորը գիտեն ինչ է, ոնց է: Տեսե՞լ եք բարոյահոգեբանական մթնոլորտը քաղաքի, ինչ գեղեցիկ բարոյահոգեբանական մթնոլորտ է տեղի ունենում քաղաքում, տեսնո՞ւմ եք, 4-5 տարի ինչ գեղեցիկ մթնոլորտ է, 40-50 հազար մարդ արտագաղթել է քաղաքից: Բայց իմ ասածները ո՞ւմ է պետք, ժողովուրդն ամեն ինչ տեսնում, լսում է:
Նշենք, որ քննչական կոմիտեից այսօր հնարավոր չեղավ մանրամասներ ստանալ Վարդեւան Գրիգորյանի որդու մահվան դեպքով հարուցված քրգործի ընթացքից՝ օրվա ոչ աշխատանքային լինելու պատճառով:
Արշակ Գրիգորյանի մահվան դեպքին այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Նա ընդգծել է, որ երիտասարդի մահվան մեջ քաղաքական միտում չկա: «Այս պահին ակտիվ քննչական գործողություններ են կատարվում եւ նրա մերձավորների, ընտանիքի անդամների հարցաքննությունից պարզ է դարձել, որ կատարվածը որեւէ առնչություն չունի Գյումրիում ընթացող քաղաքական պրոցեսների հետ: Կատավածը, այս պահի տվյալներով, ինքնասպանություն է»,- ասել է Արթուր Դավթյանը:
Հիշեցնենք, որ երեկ Գյումրու քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդին՝ Արշակ Գրիգորյանը գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով տեղափոխվել էր հիվանդանոց, սակայն նրա ստացած վնասվածքը անհամատեղելի էր եղել կյանքի հետ: Ոստիկանությունից հայտնեցին, որ Գրիգորյանը հայտնաբերվել է իրենց տան նկուղում։ Նկուղից հայտնաբերվել էր նաեւ ատրճանակ: Քննչական կոմիտեում քրգործ էր հարուցվել «ինքնասպանության հասցնելը» հոդվածի հատկանիշներով:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Ռուսաստանը uխալ է համարում Ադրբեջանի դիրքորոշումն Ուկրաինայի հարցում. Պեսկով
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել. ԱՍՀ նախարար
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Էստոնիայի դեսպան Մարգե Մարդիսալու-Կահարին
Ստամբուլի հայկական եկեղեցին վերանորոգվել և վերաբացվել է
Ալբանիան պատրաստ է Հայաստանի հետ կիսել ԵՄ ինտեգրման իր փորձը
Նյու Յորքում քննարկվել են Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումային հնարավորությունները
Մյասնիկյան պողոտայում երթևեկության ժամանակավոր վերադասավորում է կատարվելու
Իրանի նախկին նախագահի գրասենյակը հերքել է նրան «Մոսադի» կողմից հավաքագրելու մասին լուրը
«Քրեական հեղինակությունների» գործը դատարան է ուղարկվում․ 15 մեղադրյալ, 9-ը՝ կալանքի տակ
«Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ում հայտնաբերվել է կնոջ մարմին
Կասեցվել է «Իսակով բարբիքյու»-ի՝ «խոզի շաուրմա», «հավի քաբաբ» և «տավարի քաբաբ» արտադրատեսակների արտադրությունը
Նիկոլ Փաշինյանը թմբուկ է խփում. նա տեսանյութ է հրապարակել
Սյունիքում «Տոյոտա»-ն գլխիվայր շրջվել է և հայտնվել դաշտում․ 6 վիրավորից երկուսն անչափահաս են
«Միասնության թևեր»-ի ներկայացուցիչը զինծառայող ընտրողին ընտրակաշառք է տվել. ՀԿԿ-ի բացահայտումը. ձայնագրություն
Ծառուկյանի ձիերը չեն առգրավվի․ ՔԿ-ն հերքում է տեղափոխման մասին տեղեկությունները
Նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանին Մարտի 1-ի գործով հետմահու մեղադրանք է առաջադրվել
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT