«Ժողովուրդ»․ Արթիկում ՀՀԿ-ն պայքարում է ՀՅԴ-ի, Աղվան Հովսեփյանի եւ ինքն իր դեմ

«Ժողովուրդ» թերթը գրում է, որ Արթիկում նախընտրական պայքարում թեկնածու Մխիթար Վարագյանին աջակցություն է ցույց տալիս Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը, իսկ ՀՀԿ-ի դիրքերն այդ քաղաքում թուլանում են։

«Արթիկի քաղաքապետի ընտրությունները շարունակում են տարօրինակ զարգացումներ գրանցել: Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հոկտեմբերի 2 ին կայանալիք քաղաքապետի ընտրություններում ՀՀԿ-ն պաշտոնապես սատարում է նախկին ԲՀԿ ական Մուշեղ Պետոյանի թեկնածությունը, սակայն առաջադրվել է նաեւ ՀՀԿ քաղխորհրդի անդամ, նախկին պատգամավոր Մխիթար Վարագյանը, ով շարունակում է պնդել, որ ՀՀԿ-ն իրեն է սատարում:

Ինչպես տեղեկացնում են Արթիկի մեր աղբյուրները՝ Մխիթար Վարագյանը բավական հաճախ հանդիպումներ է ունենում Շիրակի ՀՅԴ-ական մարզպետ Հովսեփ Սիմոնյանի հետ, ինչը կարող է նշանակել, որ թերեւս փորձ է արվում մարզի երկրորդ քաղաքում կազմակերպել ՀՀԿ-ի պարտությունը: Ավելին՝ լուրեր կան, որ Արթիկում տեւական ժամանակ չբնակվող Մխիթար Վարագյանն առաջադրվել է, ունենալով իր վաղեմի հովանավորյալի՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի համաձայնությունը, ըստ այդ պնդումների՝ ՀՀԿ-ի ներսում նման անիշխանության հեղինակը հենց Հովսեփյանն է, ով մտերիմ հարաբերություններ ունի Մխիթար Վարագյանի եղբոր՝ Ղազախստանում բնակվող գործարար Դավիթ Վարագյանի հետ:

Այս իրավիճակից կարելի է ենթադրել, որ ՀՀԿ-ն Շիրակում այնքան է թուլացել, որ նույնիսկ պաշտոնապես իր կողմից սատարվող թեկնածուի դեմ ազատ գործում է թե՛ ՀՀԿ-ն, թե՛ ՀՅԴ-ն, թե՛ քննչական կոմիտեն՝ ի դեմս Աղվան Հովսեփյանի: Ակնհայտ է նաեւ այն, որ ՀՅԴ այսօրվանից փորձ է անում համալրել իր կողմնակիցների թիմը՝ 2017թ.-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ»,- մասնավորապես, գրում է թերթը:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4508 դիտում

ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ

Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ

ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի

«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է

Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր

Ջրանջատումներ որոշ բնակավայրերում

«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար

Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները

2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր

Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել

Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով

Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն

Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք

Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին

Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը

Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է

Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին

ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի

«Ուժեղ Հայաստան»-ից «մնաց 100 օր» ասողները ջնջե՞լ են տեսանյութերը․ Հակոբյան

Նիկոլ Փաշինյանն այցելել է Երևանի Կամերային թատրոն․ տեսանյութ

Սպանության, սպանության փորձի, խուլիգանության, ապօրինի հրազեն կրելու մեղադրանքով հետախուզվողներ են հայտնաբերվել

Կայուն զարգացումը Հայաստանի երկարաժամկետ զարգացման ռազմավարության առանցքային ուղղություններից է․ Աբիսողոմոնյան

Մոսկվայում Լավրով-Բայրամով հանդիպում տեղի կունենա

Նորքի «Ռէժինէ» հյուրանոցում հայտնաբերվել է օտարերկրացու դի՝ բերանը, ձեռքերը ու ոտքերը կպչուն ժապավենով կապած

Գրանցվել է ծովի մակերևույթի ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ այս ժամանակահատվածի համար

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Հունաստան տուրօպերատորների միջև ուղիղ կապերի հաստատման շուրջ

Աբիսողոմոնյանն ու Բեյանին քննարկել են ՀՀ-ում կայանալիք «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումը

Շատվան գյուղի խաչմերուկում ավտոմեքենաներ են բախվել․ կա վիրավոր

Փարիզում ԱԱ-ի կիսաեզրափակիչից հետո անկարգnւթյnւնների պատճառով մի շարք անձինք են ձերբակալվել

Գյումրու ճանապարհների բարելավմանն ուղղված ծրագրերը գտնվում են վարչապետի ուշադրության ներքո․ Շիրակի մարզպետ

Բրիտանիայի արքայադուստր Մարգարեթի թոռը ամուսնության առաջարկ է արել հայազգի Էլեոնոր Էքսերջյանին

Վերականգնվում են Կեչառիս վանական համալիրի Սբ Գրիգոր եկեղեցու միջնադարյան որմնանկարները․ ինչ է ի հայտ եկել

Աշխարհահռչակ օծանելիքագործ Ֆրանսիս Քուրքջյանը արժանացել է Պատվո լեգեոնի շքանշանի Ասպետի կոչմանը

Սևանա լճում հեծանվանավակ է շրջվել

Գոռ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ

Հայերեն ժեստերի լեզվի թարգմանություն․ նոր մասնագիտություն Երևանի պետական հումանիտար քոլեջում

2020 թվականին Երևանի Մայիսի 9-ի փողոցում տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է

Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 15-ին

Անհամբեր սպասում եմ ՀՀ-ի եվրոպական օրակարգին աջակցելու մեր համատեղ ջանքերը շարունակելուն․ Բուդրիսը՝ Միրզոյանին

Երևանում BMW-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան բախվել է շինության. նա մահացել է