2017-ի կեղծ բանավեճը. Տեր-Պետրոսյանն ուզում է ուղղել 20 տարի առաջ գործած սխալը

2017-ի խորհրդարանական ընտրություններից առաջ փորձ է արվում քաղաքական բանավեճը կառուցել ղարաբաղյան հակամարտության կարգավորման տարբերակների շուրջ: Դեկտեմբերի 17-ի համագումարում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը իր ողջ ելույթը նվիրեց Ղարաբաղի խնդրին: Մի քանի ամիս անց սպասվող ընտրությունների շեմին այդ ելույթը պետք է ուղենիշային լիներ ՀԱԿ կուսակցության համար, սահմաններ այն գերակայություններն ու ոլորտները, որոնք պետք է քարոզարշավի ընթացքում լինեին կուսակցության թիրախում:

Տեր-Պետրոսյանը, սակայն խոսեց միայն ԼՂ հակամարտության մասին, ավելին`նա ասաց, որ լավ կլիներ իրենց կուսակցությունն ընտրություններին մասնակցեր «Խաղաղություն, Հաշտություն, Բարիդրացիություն» նշանաբանով։ Առաջին նախագահը վերադարձավ 1997 թվականի իր «Պատերազմ, թե՝ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածին, որպես հակամարտության կարգավորման իրենց համար ընդունելի տարբերակ ներկայացնելով հարցի լուծման փուլային տարբերակը:

Սա այն տարբերակն է, որի պատճառով Տեր-Պետրոսյանը ժամանակին զրկվեց իշխանությունից եւ ենթադրում է ազատագրված շրջանների վերադարձ Ադրբեջանին, որից հետո հայ-թուրքական եւ Ադրբեջանի հետ սահմանները կբացվեն, Լեռնային Ղարաբաղը կստանա ժամանակավոր կարգավիճակ, վերջնական կարգավիճակի քննարկումները թողնելով անորոշ ապագային: Տեր-Պետրոսյանը կոչ արեց Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին եւ ժողովրդին՝ օգնել, որպեսզի  Սերժ Սարգսյանն իր ստորագրությունը դնի կարգավորման սույն տարբերակի տակ, որը, ըստ նրա՝ բանակցությունների սեղանին առկա միակ տարբերակն է:

Երեկ թեման շարունակեց Սեյրան Օհանյանը: Ըստ նրա, ՀՀ-ում քաղաքական գործունեության հայտ ներկայացնող յուրաքանչյուր ոք պարտավոր է առաջին հերթին իր դիրքորոշումը ներկայացնել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: Պետք է ասել, որ Տեր-Պետրոսյանի եւ Օհանյանի միջեւ ղարաբաղյան հարցի շուրջ բանավեճը ստացվեց:

Ի տարբերություն առաջին նախագահի, Սեյրան Օհանյանը գտնում է, որ Արցախի հարցը ոչ թե խոչընդոտ է զարգացող ու անվտանգ հայոց պետականություն ունենալու ճանապարհին, այլ ճիշտ հակառակը։ «Տեսակետը, թե Հայաստանը չի կարող զարգանալ առանց Ղարաբաղյան խնդրի շուտափույթ լուծման, ֆունդամենտալ սխալ է կամ անկեղծ մոլորության հետեւանք...Ոչ թե Արցախի հարցը ամեն գնով եւ արագ «լուծելով» մենք պետք է ապահովենք Հայաստանի զարգացումը, այլ պետք է Հայաստանը զարգացնենք, որպեսզի լուծենք Արցախի հարցը եւ տեւական խաղաղություն ապահովենք»,- գտնում է Օհանյանը:

Բացի այդ, ըստ Տեր-Պետրոսյանի, ղարաբաղյան խնդրի լուծման բանալին Ռուսաստանի ձեռքում է, իսկ ըստ Օհանյանի, այն Երեւանում եւ Ստեփանակերտում է: Ինչ վերաբերում է հարցի լուծման տարբերակին, ապա եթե Տեր-Պետրոսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանին պետք է օգնել ընդունել սեղանին առկա տարբերակը, ապա Սեյրան Օհանյանը գտնում է, որ այս պահին շրջանառության մեջ առկա «փոխզիջումային» սցենարներն անտրամաբանական են եւ անընդունելի:

Ինչ խոսք, սա քաղաքական բանավեճի լավ օրինակ է, եւ իսկապես հրաշալի կլիներ, եթե առաջիկա ընտրությունների հիմքում այն դրվեր, եթե այսքան արհեստական չլիներ: Իրականում Տեր-Պետրոսյանի հետ հեռակա բանավեճի մեջ մտնելով՝ Սեյրան Օհանյանը որեւէ կերպ չի հակադրվում ԼՂ խնդրում Սերժ Սարգսյանի եւ ՀՀԿ-ի դիրքորոշմանը: Ավելին, տեղ-տեղ նա ասում է բառացիորեն նույնը, ինչ իշխանական ուժը: Օհանյանի հայտարարության միակ հատվածը, որ կարելի է բնութագրել որպես Սերժ Սարգսյանի եւ նրա կուսակցության դեմ ասված խոսք, հետեւյալն է. «Մեր երկիրը պետք է դուրս գա տնտեսական հարաբերությունների այսօրվա թակարդից եւ ունենա կայուն զարգացում, երկրում պետք է հաստատվի հանդուրժողականության եւ արդար մրցակցության մթնոլորտ, իրական առաջընթաց՝ կյանքի բոլոր ոլորտներում: Պետք է լինի իրական քվեով ձեւավորված, հանրային լայն վստահություն ունեցող իշխանություն»: 

Սա, իհարկե, շատ վախվորած փորձ է, բայց այնուամենայնիվ, հիմք է տալիս ենթադրելու, որ Օհանյանն իշխանություններին մեղադրում է տնտեսական մոնոպոլիաների եւ համապետական ընտրությունները կեղծելու մեջ: Հայաստանում որեւէ նախկին խոշոր պաշտոնյա գրեթե շանս չունի ընտրությունների գնալ երկրում գոյություն ունեցող անարդարությունները, կոռուպցիան, կեղծված ընտրությունները որպես քաղաքական բանավեճի առանցք ընտրելով: Ամեն հաջորդ բառին հետեւելու է`« Իսկ ինչու այդ ամենի մասին չէիք բարձրաձայնում, երբ պաշտոնավարում էիք» հարցադրումը:

Եվ երեկ արդեն Սեյրան Օհանյանին այս հարցը ներկայացնողների պակաս չէր զգացվում: Արդարության, ազատության, թափանցիկ ընտրությունների եւ այլ ժողովրդավարական արժեքների հիմքով տարիներ շարունակ հաջող քարոզարշավ այդպես էլ չկարողացավ անել նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը: Վերջինս էլ ստիպված էր պատասխանել մեղադրանքներին, թե այդ ամենի հիմքն իր իշխանության տարիներին է դրվել: Տեր-Պետրոսյանի որոշումը`առաջիկա ընտրություններին գնալ ԼՂ հիմնախնդրով, նաեւ նախորդ ընտրությունների ձախողումներով է պայմանավորված:

Ինչ վերաբերվում է ղարաբաղյան խնդրի կարգավորման տեսակետներին, ապա այստեղ էլ խնդիրն այն է, որ գործող իշխանությունների ներկայացրած դիրքորոշմանն իսկապես հակադրվող դիրքորոշում ձեւակերպելը դժվար է: Նույնիսկ Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը մեծ հաշվով չի տարբերվում իշխանությունների ունեցածից: Տեր-Պետրոսյանն ասում է, որ Սերժ Սարգսյանը հանուն խաղաղության եւ Հայաստանի բարգավաճման՝ պետք է համաձայնի լուծման առաջարկվող տարբերակին: Սերժ Սարգսյանն ավելի շուտ էր ասել, որ ինքը Կազանում պատրաստվում էր ստորագրել հակամարտության կարգավորման փաստաթուղթը, սակայն Ադրբեջանի նախագահը վերջին պահին հրաժարվեց:

Իրականում ղարաբաղյան հակամարտությունը դնելով առաջիկա խորհրդարանական ընտրությունների հիմքում Լեւոն Տեր-Պետրոսյանը բոլորովին այլ հաշվարկներ է անում: Հետապրիլյան բանակցային զարգացումները, տարածաշրջանային խնդիրներն ու Ռուսաստանի հավանական առաջնահերթությունները գնահատելով, նա հույս ունի, որ հիմա է պահը, երբ ինքը կարող է ղարաբաղյան հիմքով կրկին վերադառնալ իշխանության, այնպես, ինչպես հեռացավ իշխանությունից:

Ըստ նրա, իրադարձությունները կարող են զարգանալ երկու սցենարով: Առաջին. հնարավոր է լինում նախընտրական շրջանում ճնշում գործադրել Սերժ Սարգսյանի վրա, եւ նա իսկապես ստորագրում է կարգավորման տարբերակը: Դրանից հետո ներքին մեծ ընդվզման ալիքի տակ Սարգսյանը հեռանում է իշխանությունից՝ տեղ բացելով նման խառը իրավիճակում երկիրը բնականոն հուն վերադարձնելու ունակ միակ խոհեմ եւ փորձառու դիվանագետի՝ երկրի առաջին նախագահի համար:

Երկրորդ. Սերժ Սարգսյանն այդպես էլ հրաժարվում է ստորագրել փաստաթուղթը, եւ Ռուսաստանը, Սարգսյանին համարելով իր ծրագրերի ճանապարհին հիմնական խոչընդոտ, նրան Տեր-Պետրոսյանով փոխարինելու պրոցես է սկսում, հիմք ընդունելով հատկապես առաջին նախագահի վերջին ելույթը, թե պետք է օր առաջ հաշտություն կնքել Ադրբեջանի հետ՝ բոլոր կնճռոտ հարցերը թողնելով ապագային:

Տեր-Պետրոսյանը գտնում է, որ այս անգամ ինքը չի կրկնի 20 տարի առաջվա սխալը, ղարաբաղյան խնդրով իշխանության գալով՝ կհաջողացնի պահպանել ստատուս քվոն: Ի վերջո, եթե դա կարողացան անել Քոչարյանն ու Սարգսյանը, ինչու չպետք է հաջողվի իր նման հմուտ եւ փորձառու քաղաքական գործչին:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
10609 դիտում

24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Իրանը և ԱՄՆ-ը գիշերվա ընթացում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Գազամատակարարման դադարեցում՝ Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ

Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը

Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը

Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան

17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով

Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն