Երևան
12 °C
ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը Armtimes.com-ի հետ զրույցում չհամաձայնեց, որ ռուսական առաջատար լրատվական գործակալություններից մեկը՝ Ինտերֆաքսը, միտումնավոր է ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանի անունը հրապարակել՝ որպես ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար:
Հիշեցնենք, որ երկու օր առաջ Ինտերֆաքսը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ՀԱՊԿ գործող քարտուղարին՝ Նիկոլայ Բորդյուժային փոխարինելու է Սեյրան Օհանյանը:
«Որպես ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ կարող եմ հավաստիացնել, որ հունվարի մեկից ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարը ռոտացիոն կարգով լինելու է ՀՀ-ից, կլինի Սեյրան Օհանյանը թե մեկ այլ պաշտոնյա, այդ մասին ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորյուժան հոկտեմբերին Հայաստանում կհայտարարի»,- ասաց Շարմազանովը:
Մեր հարցին՝ չե՞ք կարծում, որ ռուսական կողմից միտում կա Սեյրան Օհանյանի անունը հիշատակել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում, հատկապես այն պարագայում, որ այսօր ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը կոչ էր արել միջազգային ռազմաքաղաքական մակարդակի նշանակումների հարցում պահպանել համապատասխան զսպվածություն եւ զերծ մնալ կանխատեսումներից, Շարմազանովը պատասխանեց.
«Ռուսական միտումն ի՞նչ կապ ունի, ՀՀ-ն պետք է ռոտացիոն կարգով ներկայացնի իր թեկնածուին»:
Ճշտող հարցին՝ միգուցե ՌԴ-ն ակնարկո՞ւմ է, որ Օհանյանին է պետք նշանակել այդ պաշտոնում, Շարմազանովն ասաց, որ դա այն հարցը չի, որ ակնարկներով է լուծվում.
«ՀՀ-ի եւ ՌԴ-ի փոխհարաբերություններն այնքան բարձր մակարդակի վրա են, որ մեր հարաբերություններում ակնարկի կարիք չկա, մեր նախագահները բարձր մակարդակով շփվում են, Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի միջեւ կա բարձր վստահություն: Մենք դաշնակիցներ ենք, ուստի հայ-ռուսական հարաբերություններում ակնարկի կարիք չկա: Վաղուց արդեն ամեն ինչ որոշված է, պարզապես, հոկտեմբերին կհայտարարենք»,- ասաց ՀՀԿ խոսնակը:
Հետաքրքրվեցինք՝ հնարավո՞ր է հրահանգել են, Շարմազանովը չհամաձայնեց՝ պատասխանելով, որ դաշնակիցները հրահանգներով չեն խոսում:
Հարցին՝ ի՞նչ եք կարծում կարիք կա՞, որ Սեյրան Օհանյանն այլեւս չլինի պաշտպանության նախարարի պաշտոնում, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց, որ նախ որեւէ պաշտոնյա հավերժ չի պաշտոնավարում, ապա հիշեցրեց, որ որոշում կայացնողը Սերժ Սարգսյանն է.
«Ես չեմ պաշտպանության նախարարին նշանակողն ու հանողը, գոյություն ունի գերագույն գլխավոր հրամանատար: Այսօր, երբ Սեյրան Օհանյանը համարվում է պաշտպանության նախարարի պաշտոնակատար, բարոյական չեմ համարում Սեյրան Օհանյանի՝ այլ պաշտոնում նշանակման մասին խոսել, երբ կլինի նշանակում, այն ժամանակ կխոսենք, բայց որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը լինելու է ՀՀ-ից դա շատ կարեւոր է մեզ համար»,- եզրափակեց նա:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելության ղեկավարին
Սուրբ Սոֆիայի տաճարում Աստվածաշունչ կարդալու համար ձերբակալվել են Ռուսաստանի երկու քաղաքացի
ՊԵԿ-ը շարունակում է հսկողական աշխատանքները մի շարք պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ
Կհստակեցվեն ուսուցիչներին լրավճարի տրամադրման մեխանիզմները
ԱԽ քարտուղարը ողջունել է Հայաստանում ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայումը
Ի՞նչ անել, որ ունենալ. Հակոբյանը՝ Ծառուկյանից պահանջվող մեծ ծավալի ապօրինի գույքի մասին
Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Վելնես» մարզասրահի շենքն անցել է Երևանի քաղաքապետարանին
Դատախազությունը «Արարատցեմենտ»-ի հանքարդյունահանման գործընթացում հայտնաբերել է մի շարք խախտումներ
Ջերմաստիճանը ցերեկային ժամերին կնվազի 3-5 աստիճանով
Հանցավոր կազմակերպությունը հափշտակել է 538 մլն դրամ, կատարել փողերի լվացում. նախաքննության ավարտ՝ մեկ անձի մաս
Պատրաստ ենք պահանջված աջակցություն ցուցաբերել Ադրբեջանի և ՀՀ-ի միջև հարաբերությունների լիարժեք կարգավորմանը
Պետական անտառներում հրդեհային անվտանգության վերահսկողությունը վերապահվեց էկոպարեկային ծառայությանը
Իրանը թույլ է տվել 2024 թվականին ձերբակալված ամերիկուհուն լքել հանրապետությունը. Թրամփ
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ
Իսրայելը շանտաժի չի ենթարկում Թրամփին. Վենս
«Արարատցեմենտ»-ը հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանը
ԵՄ երկրներ սառեցված ձուկ ու ձկնամթերք արտահանելու հնարավորություն ենք ստացել. Գևորգ Պապոյան
Եվրոպայում շոգի ալիքը կարծես ավարտվում է․ Ազիզյան
Խոչընդոտել են պարեկների գործողությունները, դրսևորել անհարգալից վերաբերմունք. ՆԳՆ-ն՝ Գյումրու միջադեպի մասին
Վենեսուելայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4829-ի
Արմավիրում 3-ամյա երեխան անզգուշությամբ քաշել է մանղալը, ինչի հետևանքով այն ընկել է նրա վրա
Գիշերվա ընթացքում ԱՄՆ-ն և Իրանը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց
ՌԴ-ն գիշերվա ընթացքում hարվածել է Կիևին. կան զոհեր և վիրավորներ. Ուկրաինայի ԱԻՊԾ
Կառավարությունը հաստատեց ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև TRIPP-ի վավերացման գործընթացը. որոշումը կուղարկվի ՍԴ
ՀՀ կառավարությունը «Հարավկովկասյան երկաթուղուն» լրացուցիչ 65,2 մլն դրամ սուբսիդիա կհատկացնի
«5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. ՆԳՆ-ն զգուշացնում է
Ժաննա Անդրեասյանը հերթական այցն է կատարել Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
Ջրանջատումներ որոշ բնակավայրերում
«Հայանտառ»-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու համար
Քննարկվել են հայկական գյուղատնտեսական արտադրանքի՝ ԱՄՆ շուկա արտահանման հնարավորությունները
2026 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր
Կան ձերբակալվածներ. ինչու էին Գյումրու Սայաթ-Նովա փողոցում մեծաթիվ ոստիկանական ուժեր հավաքվել
Կրկեսում ելույթ ունեցողները դուրս են եկել փողոց. գնացեք օգնեք էն մարդկանց, որ ճաղերի հետևում են ձեր պատճառով
Կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցերը ՄԻՊ հաստատության համար ունեն առաջնահերթ նշանակություն
Աշնանը կմեկնարկի նոր սերնդի անձնագրերի և նույնականացման քարտերի տրամադրումը. որտեղ կարելի է ստանալ դրանք
Ինչ իրավիճակ է հանրապետության ավտոճանապարհներին
Երևանում՝ բարձրահարկ շենքի բակում, հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը
Առաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ Սուրենյանը մանրամասնում է
Վարդենիս համայնքի ղեկավարն ընդունել է Եվրոպական Միության պատվիրակության ներկայացուցիչներին
ԱՄՆ-ում Թրամփի պատկերով ոսկուց 1-դոլարանոց մետաղադրամ կթողարկվի
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT