Փաստաբանները պատրաստ են օգնել Արթուր Աղաբեկյանին դատի տալ պատրաստվող Անահիտ Բախշյանին

Երեւանի քաղաքապետարանի «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը իրավաբաններին է փոխանցել «Մարտիկ» հիմնադրամի դրամական շարժերը գաղտնի պահելու վերաբերյալ ձեռքի տակ եղած նյութերը եւ այժմ սպասում է նրանց խորհրդին՝ ինչպես եւ ինչ գործընթաց սկսել հիմնադրամի նախագահ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի դեմ: Սա այն դեպքում, երբ մինչեւ վերջերս իրավունքի ոչ մի մասնագետ հանձն չէր առել օգնել Երեւանի ավագանու անդամին, եւ նրա դիմումները մնացել էին անարձագանք:

armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում, սակայն Անահիտ Բախշյանն առայժմ ձեռնպահ մնաց բարձրաձայնել օգնություն ցուցաբերելու պատրաստ փաստաբանների անունները՝ խոստանալով, որ երբ պահը հասունանա, վերջիններիս անձի եւ այլ մանրամասների վերաբերյալ համապատասխան հայտարարություն կանի:

«Ես իրավունքի ոլորտի մասնագետներից հետաքրքրվել եմ՝ ի՞նչ կարող եմ անել, կարո՞ղ եմ Արթուր Աղաբեկյանին դատի տալ: Տոնական օրերին փաստաբաններին չեմ անհանգստացրել՝ արդյոք իմ տված նյութերն ուսումնասիրել են: Օրը կգա, նրանք ինձ կասեն՝ ինչ անեմ, որ ճիշտ լինի»,- նշեց մեր զրուցակիցը:

Երեւանի ավագանու անդամից նաեւ հետաքրքրվեցինք՝ արդյոք այս ամբողջ ընթացքում Արթուր Աղաբեկյանը կապվել է իր հետ՝ պարզելու, թե ինչու է Անահիտ Բախշյանը փորձ անում իր նկատմամբ իրավական գործընթաց սկսել:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ Արթուր Աղաբեկյանն ընդամենը մեկ անգամ է խոսել իր հետ եւ հարցրել՝ ինչ իրավունք ունի բարձրաձայնել «Մարտիկ» հիմնադրամի մասին, եթե մի լումա անգամ չի նվիրաբերել նույն այդ հիմնադրամին:

«Դրանից հետո ես փորձեցի հիմնադրամի հաշվեհամարին 100 դոլար փոխանցել, սակայն պարզվեց, որ նման անունով բանկ՝ «Հայխնայբանկ»-ում գոյություն չունի: Բնականաբար, գոյություն չուներ նաեւ հիմնադրամի կայքում նշված հաշվեհամարը: Երբ հրապարակային կերպով բարձրաձայնեցի այս մասին, կայքում բանկի անունն ու հաշվեհամարը փոխվեցին: Դրանից հետո ես կատարեցի փոխանցումը եւ դարձա «Մարտիկ» հիմնադրամի անդամ: Այսուհետ, եթե այլ բան էլ չկարողանամ պահանջել, գոնե որպես «Մարտիկի» անդամ, ներդրող՝ պահանջելու եմ իմ հարցերի պատասխանները»,- եզրափակեց Անահիտ Բախշյանը:  

Հիշեցնենք, որ Անահիտ Բախշյանը, Արթուր Աղաբեկյանին մեղադրում է 2002 թվականին հիմնադրված «Մարտիկ» հիմնադրամի գումարները մսխելու, դրամական շարժերը հասարակությունից կոծկելու մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
4375 դիտում

Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն

Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ

Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել

Հայաստան է ժամանել Իրանի նախագահի տեղակալ Համիդ Փուրմոհամադին․ տեսանյութ

Տպավորություն կա, որ ԵԱՏՄ-ում խնդիրներ են ստեղծում՝ ընտրությունների արդյունքի վրա ազդելու նպատակով. տեսանյութ

Հայաստանը պատրաստ է COP17-ը դարձնել գործնական արդյունքների և իրական գործողությունների համաժողով․ ՇՄ նախարար

Շաղատ գյուղի ՀԷԿ-ի մոտակայքում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին․ վարորդը մահացել է

Կաշառատու ընդդիմության ուժեղ հանրահավաքը ՍԴ-ի դիմաց․ Չախոյանը լուսանկար է հրապարակել

Գյումրու ղեկավարի մամուլի նախկին խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է

Նախատեսվում է ստեղծել ևս 8 կամավորական հրշեջ-փրկարարական հենակետ

Ռուսաստանը փակում է Ռումինիայի հյուպատոսությունը Սանկտ Պետերբուրգում

Ավինյանը պարգևատրել է 2026-ի Եվրոպայի և աշխարհի գավաթների առաջնություններում հաղթած մարզիկներին և մարզիչներին

«Մեծանուն հայեր. Ջիմ Թորոսյանի ծննդյան 100-ամյակ»․ շրջանառության մեջ է դրվել մեկ նամականիշով գեղաթերթիկ

Վարչապետն AMAA-ի նախագահի հետ քննարկել է Վարդենիսում նոր կրթահամալիրի կառուցմանը վերաբերող հարցեր

Ներկայացվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ընթացքը

«Բայրաքթարի» գործընկերը ճանաչվել է ՀՀ կառավարության մրցույթի հաղթող» հոդվածը ապատեղեկատվություն է․ ՆԳՆ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 1 հողատարածք

ՓԾ տնօրենը պարգևատրել է Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած մի խումբ փրկարարների

ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից

«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու Արթուր Աբրահամյանը կալանավորվել է

Նիդերլանդների ծաղիկ արտադրող ընկերություններում քննարկվել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան կգումարի

Վերականգնվել է ՀՀ սեփականության իրավունքը Երևանի Նուբարաշեն 11-րդ փողոցի հողատարածքի նկատմամբ․ վարչապետ

Կոտայքի մարզում 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին նախազգուշացումը կեղծ է․ ՆԳՆ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա․ անձրևային եղանակը կպահպանվի

«Բոլորին դեմ եմ»-ը ինքնալուծարվում է

Արմեն Մուրադյանը վերընտրվել է ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում

Վազգեն Սաղաթելյանը ներողություն կխնդրի Ալեն Սիմոնյանից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը

Հայաստանում իրավիճակը կկայունանա, դրա համար կան նախադրյալներ. Լեբեդև

Կաթնառատ գյուղում կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը

Խաչփար և Նոր Կեսարիա գյուղերի տարբեր բնակիչներ աճեցրել և տանը թմրամիջոց են պահել

ՍԴ-ն որոշել է քննարկման առարկա չդարձնել դատավորներ Սաֆարյանի և Խաչատուրյանի մասնակցության անհնարինության հարցը

Մ-2 ճանապարհի՝ Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար

ԱՄՆ գործուն ներգրավմամբ Հայաստանը և Հվ. Կովկասը թևակոխել են խաղաղության, կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան

Վահագն Ալեքսանյանն առաջադրվել է որպես ԱԺ փոխնախագահի թեկնածու

Ինչ խոսք, կրկեսային գործիչների տեղը կրկեսային արենայում է. Չախոյանը՝ ընդդիմության հրավիրած հանդիպման մասին