Ռեյտինգային ընտրակարգով առաջադրվող առաջին ընդդիմադիր թեկնածուները

09/01/2017 schedule21:28

Թեեւ ապրիլի 2-ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին առաջադրվելու համար կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները դեռ շուրջ 1 ամիս ժամանակ ունեն (առաջադրումները սկսվում են փետրվարի 2-ից), սակայն արդեն հայտնի են առաջին անձինք, որոնք պատրաստվում են ռեյտինգային ընտրակարգով առաջադրել իրենց թեկնածությունը Հայաստանի նոր Ընտրական օրենսգրքով սահմանված 13 ընտրատարածքներից որեւէ մեկում:

Ստորեւ ներկայացնում ենք «Ելք» դաշինքի («Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» կուսակցություններ) անունից առաջադրվելու ցանկություն հայտնած անձանց:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչ Ալեն Սիմոնյանն առաջադրվելու է թիվ 4 ընտրատարածքում,  որը ներառում է Երևան քաղաքի Կենտրոն, Էրեբունի, Նուբարաշեն և Նորք-Մարաշ վարչական շրջանները։ 
ՔՊ վարչության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը որոշել է առաջադրվել թիվ 3 ընտրատարածքում, որն ընդգրկում է Երեւանի Շենգավիթ եւ Մալաթիա Սեբաստիա վարչական շրջանները:

Ֆեյսբուքում կատարված գրառման մեջ Հարությունյանն ընդգծել է, որ այս ընտրատարածքում գրեթե միշտ իր թեկնածությունն է առաջադրում գործարար Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ Սամո), առաջադրվելու մասին մամուլում հայտարարել են նաեւ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանը (Լեդի Հակոբ), «Հայկական վերածնունդից» Հեղինե Բիշարյանը:  «Մարդ սենց մրցակիցներ պետք է ունենա :)»,- գրել է Հարությունյանը:

ՔՊ վարչության անդամ Արարատ Միրզոյանը եւս «Ելք» դաշինքի անունից կառաջադրվի թիվ 3 ընտրատարածքում: «Ապրիլի 2-ին կայանալիք ԱԺ ընտրություններում ես լինելու եմ ԵԼՔ դաշինքի թեկնածուներից մեկը Շենգավիթ և Մալաթիա Սեբաստիա համայնքներում: Եթե կարճ` սա մի քայլ ա սև դևին աղբյուրից հեռացնելու և մեր երազած Հայաստանը կառուցելու ճանապարհին»,- իր որոշումը ֆեյսբուքում այսպես է մեկնաբանել Արարատ Միրզոյանը:

Լոռու մարզն ընդգրկող թիվ 9 ընտրատարածքում «Ելք» դաշինքի անունից առաջադրվելու որոշում է կայացրել ՔՊ վարչության անդամ Սուրեն Պապիկյանը:

Նույն ընտրատարածքում իր թեկնածությունն առաջադրելու մասին է հայտարարել նույն դաշինքի ներկայացուցիչ, ՔՊ անդամ Արփի Դավոյանը:

Նշենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն, ռեյտինգային ընտրակարգով հնարավոր է յուրաքանչյուր 10.000 բնակչի հաշվին առաջադրել մեկ թեկնածու:

Ըստ նոր ընտրական օրենսգրքի՝ Հայաստանն ունի 13 ընտրատարածք. ստորեւ ներկայացնում ենք ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մ. Բիչախչյանի դիմումը՝ ուղղված ԿԸՀ նախագահին: Դիմումում Բիչախչյանը ներկայացնում է ընտրողների թիվը՝ ըստ ընտրական տարածքների:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
12903 դիտում

Ընդգծվել է տարածաշրջանում կայուն և տևական խաղաղության կարևորությունը․ Փաշինյան-Մերց հեռախոսազրույց է կայացել

Հնարավորություն ունեցա ձեռք բերել նոր գիտելիքներ և վերադառնալ բազմաթիվ նոր գաղափարներով ու մտահղացումներով

Դատարան են հանձնվել «Միասնության թևեր»-ի օգտին քվեարկելու համար ընտրակաշառքի վերաբերյալ քրվարույթի նյութերը

Սուրբ Հովհաննես մատուռում հրդեհ է բռնկվել․ սրբապատկերներ են այրվել

Երևանի շենքերից մեկում հրդեհ է բռնկվել

Անահիտ Մանասյանն այցելել է ՀՀ պետական սահմանի Ագարակ անցման կետ

Տեղի է ունեցել Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի շրջանավարտների ավարտական միջոցառումը

Վառելիքի շուկայում Ռուսաստանի առջև ծառացած դժվարությունները ժամանակավոր են․ Պուտին

ԿԳՄՍ նախարարը հետևել է Վաղարշապատի թիվ 1 հիմնական և Աշտարակի թիվ 5 ավագ դպրոցների շինաշխատանքներին

Նարեկ Կարապետյանը չի կալանավորվի

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 22-ին

Կարևորում եմ, որ պետական ԲԿ-ները ևս արագ մասնակից են դառնում նորագույն տեխնոլոգիաների ներգրավմանը․ Ավանեսյան

Տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան ակադեմիայի շրջանավարտների սպայական պաշտոնների նշանակման վիճակահանություն

Անդրանիկ Թևանյանը կմնա կալանքի տակ

Հայաստանի հինգ խոշոր ջրամբարները լցվել են ամբողջ ծավալով. տեսանյութ

ՍՏՈՊ ավելորդ բաժանորդագրություններին․ Visa Stop Payment-ը Converse Mobile-ում

Սպիտակի ոլորաններում բախվել են «Isuzu» բեռնատարը և «Dodge»-ը. կա 5 վիրավոր

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի. սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ

Բաբաջանյանի մեղեդիները՝ Դիլիջանի սրտում․ Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը անվճար համերգ կունենա

Սյունիքում մեկնարկել է Հայաստան-Իրան համաժողովը

Առողջության ապահովագրության շնորհիվ շուրջ 54 տոկոսով ավելացել է ընտանեկան բժիշկների վարձատրությունը

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանին զրկել է պատգամավորական անձեռնմխելիությունից

ՀՀ-ի և Վրաստանի ռազմական ոստիկանության պետերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

29-ամյա երիտասարդը կոտրել է դռան փականը և գողացել զոդման սարք, պտուտակահան, մալուխներ, աշխատանքային գործիքներ

Փրկարարները գետնին ընկած բազեին տեղափոխել են կենդանիների պաշտպանության հիմնադրամ

Մոսկվայի թռիչքների համար նոր կանոններ կլինեն. ինչ է նախատեսվում

Եթե Եվրոպան hակամարտություն սկսի Մոսկվայի հետ, դա արդեն ոչ կոնվենցիոնալ պատերազմ կլինի. Լավրով

Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 5346-ի

2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ-անոթային դեղերին

Առողջության համընդհանուր ապահովագրության շահառուների թիվը հասել է շուրջ 1,8 միլիոնի

Գագիկ Ծառուկյանին կրկին տեղափոխեցին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ

Մարմարաշենում «Մերսեդես»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարե պատնեշին և փլուզել այն․ կա վիրավոր

Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին

Հաստատությունները համալրել են Եվրոպական անվտանգային և պաշտպանական քոլեջի մեծ ընտանիքը. ՊՆ

Քոլեջների ընդունելության էլեկտրոնային հայտագրումը մեկ շաբաթով երկարաձգվել է. ԿԳՄՍՆ

Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը

Տեղի են ունեցել ՀՀ-ի և Կանադայի ԱԳՆ-երի միջև հերթական քաղաքական խորհրդակցությունները

Մեկնարկել է Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը

Անահիտ Մանասյանը Մեղրի համայնքի ղեկավարի հետ քննարկել է համայնքում մարդու իրավունքների հետ կապված հարցեր

Աննա Հակոբյանն այցելել է Ադիս Աբեբայի Սուրբ Գևորգ հայկական եկեղեցի. տեսանյութ