Գիտական հոդված` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մասին

Եթե ժամանակ առաջ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն էր թեկնածուական ատենախոսություն պաշտպանում ու գիտնական դառնում, այսօր արդեն նրա մասին են գրվում գիտական հոդվածներ: Համենայնդեպս, մեկ այդպիսի գործ գոյություն ունի, եւ անցյալ տարի այն լույս է տեսել «Երեւան 4» գիտական հոդվածների ժողովածուում:

Խորագիրն է` «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը` Երեւանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա», իսկ հեղինակել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը:

Հոդվածը, որը տեղ է գտել գիտական հոդվածների ժողովածուում, ձոն է Տարոն Մարգարյանին: Այն հենց քաղաքապետի խոսքերը մեջբերելով էլ սկսվում է. «Վստա՛հ եմ, որ ամենօրյա հոգատարությամբ, սրտացավ աշխատանքով ու անմնացորդ նվիրումով մենք օր առաջ, բոլորս միասին կունենանք այն Երեւանը, որի մասին երազում ենք»:

Այնուհետեւ գիտությունների դոկտոր, պրոֆեսորը մասնավորապես գրում է. «2016-ին ողջ հայ ժողովուրդը նշում է անկախության քառորդդարյա հոբելյանը: Այդ 25-ամյա հոբելյանի մեջ առանձնանում է մի փոքրիկ հոբելյան եւս. այս աշնանը` նոյեմբերի 15-ին, լրանում է Երեւանի քաղաքապետի պաշտոնում Տարոն Անդրանիկի Մարգարյանի պաշտոնավարման 5-ամյա հոբելյանը: Ավագանին նրան ընտրեց միաձայն, իսկ երդմնակալության արարողությունը տեղի ունեցավ նոյեմբերի 18-ին: Մեկուկես տարի անց` 2013-ի մայիսի 5-ին տեղի ունեցած Երեւան քաղաքի Ավագանու երկրորդ գումարման ընտրություններում երեւանցին վստահեց գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու նրա գլխավորած ՀՀԿ թիմին` տեսնելով նրա կատարած աշխատանքն ու հաշվի առնելով  աշխատանքային հարուստ փորձը. ընտրեց ու չսխալվեց»:

Կարծում եք` Երեւանի երաժշտական կյանքի առաջընթացին վերաբերող գիտական հոդվածում Տարոն Մարգարյանին անդրադարձն այսքանով սահմանափակվո՞ւմ է: Եթե այո, սխալվում եք:

«Մենք այսօր ունենք գործող քաղաքապետ, ով տեղական ինքնակառավարման մարմիններում իր աշխատանքի տարիներին կուտակել է ուսանելի փորձ: Մեր աչքի առաջ է նրա կատարած աշխատանքը որպես Ավան վարչական շրջանի ղեկավար, որպես Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ, իսկ վերջին հինգ տարիներին` Երեւանի քաղաքապետ: Նա լավ գիտե Երեւանի 12 վարչական շրջաններից յուրաքանչյուրի առջեւ ծառացած խնդիրները, բնակիչների հոգսերն ու նրանց հուզող հարցերը, գիտե նաեւ դրանց լուծման ուղիները ու, որ ամենակարեւորն է, պատրաստ է դրանք լուծելու: Նա պաշտոնն ընկալում է ոչ թե որպես վայելք, ինքնահաստատման միջոց, այլ սեփական ժողովրդին` տվյալ դեպքում` երեւանցուն ծառայելու հնարավորություն»,- նաեւ գրում է Աննա Ասատրյանը, իսկ ձեզ էլ երեւի թվում է, թե փառաբանումն այսքանով ավարտվեց: Բայց ոչ...  

«Այստեղ նկատենք, որ կենսական տարբեր գործոններ ու հանգամանքներ (ընտանեկան ճիշտ ու հիմնարար դաստիարակություն, առողջ ու ուսանելի կենսափորձ, բնատուր բարություն ու լավատեսական խառնվածք եւ այլն) Տ. Մարգարյանի մեջ ձեւավորել են մարդկային բնավորության այնպիսի առաքինի գծեր, ինչպիսիք են հայրենասիրությունը, պարտքի ու պատասխանատվության բարձր զգացումը, ազնվությունն ու հավատարմությունը, բացառիկ զգայուն, հոգատար ու սրտացավ վերաբերմունքը շրջապատի մարդկանց, համաքաղաքացիների, նրանց հուզող հարցերի ու հոգսերի նկատմամբ, բարությունն ու մարդասիրությունն առհասարակ: Եվ այս առումով միանգամայն օրինաչափ է, որ նա իր ուրույն ու պատվավոր տեղն է գրավել ինքնատիպ ու իր տեսակի մեջ եզակի կառույցի` Հումանիզմի պրոբլեմների ակադեմիայի իսկական անդամների աստղահույլում»,- կարդում են գիտական հոդվածների ժողովածուում (սույն ակադեմիայի նախագահն, ի դեպ, հոդվածագրի հայրն է` Գրիգոր Ասատրյանը, ինքն էլ` նախագահության անդամ):

Իսկ քանի որ քաղաքապետին երկինք հանելու չափի զգացողությունը իսպառ բացակայում է, արվեստագիտության դոկտորը  շարունակում է. «Փոքր-ինչ շեղվելով «երաժշտական» թեմայից եւ ընդլայնելով «երաժշտագիտական» թեման, կուզեի  շեշտել Տ. Մարգարյանի վերաբերմունքը, մասնավորապես ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի հանդեպ: Նրա անձնական միջամտությամբ 2013 թ. ապրիլին ՀՀ ԳԱ ակադեմիայի բակում տեղադրվեցին «Երեւան» մակնիշի նստարաններ, իսկ վերջերս` 2016 թ. հուլիսի 22-25-ին ասֆալտապատվեց ԳԱԱ բակային տարածքը: Նրա նյութական աջակցությամբ հրատարակվեցին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի ավագ գիտաշխատող, արվեստագիտության թեկնածու, երջանկահիշատակ Իդա Բաբայանի «В мастерской Вардана Аджемяна» եւ առաջատար գիտաշխատող, ճարտարապետության դոկտոր Լոլա Դոլուխանյանի «Նիկողայոս Բունիաթյան. Երեւանի առաջին գլխավոր ճարտարապետ» աշխատությունները»:

Դե իսկ այսպիսի հոդվածից հետո ինչը կվայելե՞ր: Բնականաբար՝ պարգեւատրումը: Գիտական կոչվող այս աշխատանքի բովանդակությունը Տարոն Մարգարյանին, կարծես թե, չի մտահոգել: Աննա Ասատրյանին, որն, ի դեպ, նաեւ Երեւանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ է, նա պարգեւատրել է Երեւանի քաղաքապետի ոսկե մեդալով: Համապատասխան որոշումն ընդունվել է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ` Երեւանի ավագանու աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար: 

Հ.Գ. -1. Մեջբերումներն ընդամենը հոդվածի առաջին մի քանի էջերից են. տհաճության զգացումն ավելին կարդալ թույլ չտվեց:

Հ.Գ. -2. Երեկ մեզ չհաջողվեց կապ հաստատել Աննա Ասատրյանի հետ ոչ քաղաքային, ոչ էլ բջջային հեռախոսահամարներով:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
30053 դիտում

Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է

Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ

Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում

ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ

Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան

Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել

Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ

Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան

Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է

ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան

Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա

Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը

Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»

«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից

Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ

Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին

Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում

Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել

Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա

Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի

Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից

«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ

Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը

Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև

Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան

Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն

Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ

Մահացել է դերասան Սեմ Նիլը

ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը

Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել

Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից

Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս