Երևան
12 °C
Լրատվամիջոցները շարունակում են տանջվել քաղաքական ուժերից առաջիկա ընտրությունների մասնակցության վերաբերյալ գոնե որեւէ տեղեկատվություն կորզելու համար, բայց ապարդյուն: ԶԼՄ-ների քաղաքական բաժնի նյութերը այս օրերին «Քաղաքական հանելուկներ» են հիշեցնում:
Ուրբաթ օրն օրինակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը «Ազատության»-ը հայտնել էր, որ իր ղեկավարած կուսակցությունը մի շարք այլ կուսակցությունների հետ համաձայնագիր է կնքել ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին դաշինքով մասնակցելու վերաբերյալ: Հարցին`արդյոք «դաշինք» ասելով նկատի ունի «Ազատ դեմոկրատներին» և «Ազատություն» կուսակցությա՞նը, Բագրատյանը պատասխանել էր. «Էս պահին հարմար չեմ գտնում անուններ տալ»։
Մամուլը վաղուց է խոսում «Ազատ Դեմոկրատներ»-ի եւ Բագրատյանի «Ազատություն» կուսակցության հնարավոր դաշինքի մասին, բայց, փաստորեն հուշագիրը, որի մասին խոսեց Բագրատյանը, «ԱԴ»-ի հետ չի ստորագրվել: «Ազատ դեմոկրատներ» կուսակցության մամուլի խոսնակ Սոնա Մինասյանը armtimes.com-ին նույն օրը հայտնեց, որ իրենք որևէ ուժի հետ որևիցե համաձայնագիր չեն ստորագրել։
Ինչ վատ քաղաքական հանելուկ է. ո՞ր ուժերի հետ է հուշագիր ստորագրել Բագրատյանի կուսակցությունը, եթե դրանց մեջ չկա «Ազատ Դեմոկրատներ»-ը, եւ չգիտենք, թե քանի ուժի մասին է խոսքը:
Այսօր «Համախմբում» կուսակցության վարչության անդամ Մանվել Եղիազարյանը հարցազրույցում ասել է, որ առաջիկա օրերին իրենց կուսակցությունը կհայտարարի, թե ինչ ձեւաչափով է մասնակցելու խորհրդարանական ընտրություններին: Սույն կուսակցության, Վիկտոր Դալլաքյանի կուսակցության,Սեյրան Օհանյանի եւ մի քանի այլ կուսակցությունների հնարավոր լայն դաշինքի մասին էլ է վաղուց խոսվում:
Սակայն Եղիազարյանը հրիաժարվել է անուններ տալ, ասելով, որ խոսքը լայն համախմբմամբ մասնակցության մասին է, բայց քանի որ ինքը նոր է մարզից վերադարձել եւ բանակցությունների ընթացքից տեղյակ չէ, չի կարող ավելի կոնկրետը բան ասել: Անցյալ շաբաթավերջին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» հաղորդման լրագրողը նույն հարցը տալիս էր անձամբ Վարդան Օսկանյանին: Վերջինս էլ ասում էր, որ չի կարող անուններ տալ, քանի որ բանակցությունները վարում է Ստեփան Մարգարյանը:
Ի՞նչ վատ քաղաքական հանելուկ է. որ ուժերի հետ է բանակցում «Համախմբումը», եւ այդ ինչ լայն դաշինք է ձեւավորվելու:
Այսօր կրկին «Բարգավաճ Հայաստանից» հավաստիացրեցին, որ քաղաքականություն վերադառնալու մասին Գագիկ Ծառուկյանի խոստացած հայտարարությունը շատ չի ուշանա: Միեւնույն ժամանակ քաղաքական վերլուծաբան Վիգեն Հակոբյանը մամուլի ասուլիսում հայտարարեց. «Իմ տպավորությամբ, Գագիկ Ծառուկյանը, կարծես թե, չի վերադառնալու»: Ի՞նչ վատ քաղաքական հանելուկ է. կվերադառնա արդյոք Գագիկ Ծառուկյանը, թե ոչ, եւ երբ կանի իր հայտարարությունը:
Ի դեպ «Կենտրոն» հ/ը-ով ցուցադրվող «Մարդ, որը կառուցում է» ֆիլմաշարի 5-րդ մասի ցուցադրությունը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է: Ինչպես արդեն գրել ենք՝ ֆիլմը հասել է ամենաինտրիգային հատվածին`Գագիկ Ծառուկյան քաղաքական գործչին: Հուսանք, այս հատվածի ցուցադրությունը չի արժանանա Ծառուկյանի հայտարարության ճակատագրին:
Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր մասնակցում էր Գեւորգ Սաֆարյանի դատավարության վճռի հրապարկմանը եւ բնականաբար լրագրողներն առիթից օգտվեցին հետաքրքրվելու, թե «Ժառանգությունն» ինչպե՞ս է մասնակցելու ընտրություններին: Ակնկալիքն այն էր, որ Հովհաննիսյանը որպես վերոնշյալ լայն դաշինքի շուրջ բանակցողներից մեկը որոշակի լույս կսփռի իրավիճակի վրա: Րաֆֆի Հովհաննիսյանը սակայն մեր քաղաքական հանելուկներն այնպես խճճեց, որ որեւէ մեկը հանկարծ չկարողանա դրանք լուծել:
Միեւյնույն ժամանակ հայտնի դարձավ, որ Անահիտ Բախշյանը «Ժառանգությունից» դուրս գալու դիմում է ներկայացրել եւ մտորում է «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջիկա ընտրություններին մասնակցելու առաջարկի շուրջ:
Հանրությանը հետաքրքրում է նաեւ ՀՀԿ-ն: Այստեղ էլ ուշանում է վերջին համագումարից հետո առաջին Խորհրդի նիստը, որտեղ պետք է քննարկվի իշխող կուսակցության նախընտրական ցուցակը: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ եղան, որ ցուցակի հետ կապված լուրջ բախումներ են տեղի ունենում հատկապես ՀՀԿ կանանց շրջանում: Ինֆորմացիոն վակուումի մեջ նաեւ լուրեր են հայտնվում, որ օրինակ, ՀՀԿ ցուցակը գլխավորելու է ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը:
ՀՀԿ փոխնախագահ Էդուրդ Շարմազանովը այսօր «Առավոտին» ասել է, որ կարիք չկա իրենց կուսակցությունում արհեստական խմորումներ տեսնել: «ՀՀԿ-ում ամեն ինչ բաց է, հրապարակային, ՀՀԿ-ի կանայք էլ շատ համերաշխ են: Իսկ ՀՀԿ ցուցակներում կանայք էլ կընդգրկվեն, փորձառու գործիչներն էլ կընդգրկվեն, երիտասարդ գործիչներ էլ: ՀՀԿ-ն ունի լայն կադրային բազա: Մեր ցուցակներում կլինեն նաեւ անկուսակցականներ, հայտնի, հարգանք վայելող գործիչներ: Մի շտապեք»,-ասել է Շարմազանովը:
Այս ամենի մեջ ոչ մի կերպ չի հասկացված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այսօր տարածած հաղորդագրությունն այն մասին, որ կուսակցությունում կիարկի օրը տեղի է ունեցել փակ գաղտնի վարկանիշային քվեարկություն, որի արդյունքում ձեւավորվել է առաջիկա խորհրդարանական ընտրությունների կուսակցության համամասնական ցուցակը: Հաղորդագրության մեջ նշվում են ցուցակի առաջին տասնյակի անունները:
Ինչպես հայտնի է, սույն կուսակցությունը ընտրություններին մասնակցելու է «Հանրապետություն» եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հետ ձեւավորած «Ելք» դաշինքով: Այս երեք ուժերը քաղաքական համագործակցության մասին հուշագիրը կնքեցին դեռեւս դեկտեմբերի 12-ին, ընդ որում միջոցառումը հրապարակային էր, անգամ հեռարձակվում էր մի քանի ԶԼՄ-ների ուղիղ եթերով:
Անտեղի շտապողականությունը պարզապես աչք է ծակում: Իսկ Հայաստանի քաղաքական դաշտում «Քաղաքացիական պայմանագրի» նորամուծությունը իսկական թիթիզություն է. ի՞նչ է նշանակում փակ գաղտնի ռեյտինգային քվեարկությամբ նախընտրական ցուցակ ձեւավորել: Ուր մնաց ավանդական հայկական քաղաքական մշակույթը, որտեղ ցուցակները ձեւավորվում են կուսակցությունների լիդերների եւ եւս մի քանի «պեռվի կռուգ» դեմքերի քմահաճույքներով (կարող ենք նաեւ քաղաքական հաշվարկ անվանել)`ավանդական քյաբաբի շուրջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Մխիթար Հայրապետյանը չի վերցնի պատգամավորական մանդատը. նա նախարարի պաշտոնում էլ չի մնա
Իրանը հուսահատորեն ցանկանում է հանդիպել՝ փորձելով վերջ դնել հակամարտությանը. Թրամփ
Ծառուկյանի հարցաքննությունը ավարտվել է. նա կրկին տեղափոխվել է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ
Ձերբակալվել են 30 և 43-ամյա տղամարդիկ. ատրճանակին նմանվող առարկան թողել են նստատեղերի միջև գտնվող պահոցին
Հրաձիգ Աիդա Ազատյանը՝ աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր
Կողբում «Օպել»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում․ վիրшվորները անչափահասներ են
Ռուբեն Ռուբինյանի կարգադրություններով՝ ԱԺ նախագահի 4 օգնական և խորհրդական ազատվել են պաշտոններից
Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նազարբեկյան թաղամասում
Ըմբշամարտի Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականները կմասնակցեն Բաքվում կայանալիք աշխարհի առաջնությանը
Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ տեսանյութ
Վեդի համայնքի ղեկավար Գարիկ Սարգսյանը դադարեցնում է համայնքի ղեկավարի իր լիազորությունները և վերցնում մանդատը
ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը
Զինծառայող է մահացել. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
Քիմիական զենքով հարձակման սցենար-դաշտային վարժանք` COP17-ի անվտանգ անցկացումն ապահովելու նպատակով
Փրկարարները հայտնաբերել են օտարերկրացի զբոսաշրջիկին և ուղեկցել Գավառ
Դուք տուֆտում եք. Սերժիկն ու Ռոբերտը դուրսպրծուկ են, Մոսկվան բերեց, զոնայի օրենքով էին շարժվում. տեսանյութ
1 արծաթե և 4 բրոնզե մեդալ՝ Մաթեմատիկայի 67-րդ միջազգային օլիմպիադայում
«Երևան Սիթի» առևտրային օբյեկտներում արձանագրվել է 50 վարչական իրավախախտում
Նախարարությունը մեկնաբանել է ՌԴ-ի՝ ՀՀ-ի սերտիֆիկացման մարմինների փաստաթղթերի գործողությունը կասեցնելու լուրը
Կարապետյանի թիմը փողի շուրջ հավաքված խումբ է, նա կասկածներ ունի, չիստականեր է անում. Առաքելյան. տեսանյութ
Նարեկ Կարապետյանի մասով դատախազությունից ստացել ենք միջնորդություն, որ քրեական հետապնդում լինի. Հովակիմյան
Արթուր Պողոսյանի հրամանով 35 քննիչ համալրել են Քննչական կոմիտեն
Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն
«KamAZ»-ը Նուբարաշենի աղբավայրի մոտ փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանnցում
Արթուր Սերոբյանը՝ Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ
Դեպքը տեղի է ունեցել հունիսին. աղջիկները հայտնաբերվել և ներկայացվել են ՔԿ. ՆԳՆ
Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Անրի Վեռնոյի փողոցում
Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը կնպաստի Հարավային Կովկասի զարգացմանը. Մերց
ՀՀ դեսպանը Վալոնիայում բարձրացրել է հայկական արտադրանքի ներկայացվածության հարցը
Քննարկվել են «Վեոլիա Ջրի» անկախ տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման պայմանագրի դրույթները
Ծիտիկի դուրս գալու միակ տարբերակն այն է, որ հրաժարվի ապակուն բախվելու տրամաբանությունից. վարչապետ. տեսանյութ
Պապոյանը մասնակցել է ՓՄՁ զարգացման ենթախորհրդի նիստին. քննարկվել է 2026-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը
Կարող եմ պարզ ճակատով ասել՝ ՀՀ Ազգային Ժողովի 2026 թվականի ընտրություններն անցել են ազատ, արդար, թափանցիկ
Հյուսիսային պողոտայում գործող հանրային սննդի օբյեկտում արտադրական գործունեության առանձին գործառույթ է կասեցվել
Ադրբեջանի տարածքով այլ երկրներից Հայաստան բեռների տրանզիտ փոխադրումները լայն մասշտաբների են հասել. Ալիև
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը
Հայտնի է՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից ովքեր են մանդատներ ստացել և ովքեր ինքնաբացարկ ներկայացրել
Հայտնի են «Ուժեղ Հայաստան»-ի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Հայտնի են «Հայաստան» դաշինքի ԱԺ մանդատ ստացած պատգամավորները
Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին․ լուսանկարներ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT