Երևան
12 °C
Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսօր կարեւոր հայտարարություն է արել առաջիկա խորհրդարանական ընտրություններին Քոչարյանի սպասվող անդրադարձի վերաբերյալ:
Պատասխանելով Քոչարյանի բնակության վայրի եւ հանդիպումների վերաբերյալ 2rd.am-ի հարցերին Սողոմոնյանն ասել է. «Ինչ վերաբերում է խոստացված հարցազրույցին, որում երկրորդ նախագահը պետք է հանրությանը ներկայացնի իր գնահատականներն առկա իրավիճակի վերաբերյալ, ապա ասեմ, որ ուշացումը մի քանի պատճառ ունի. քաղաքական գործընթացների տրամաբանությունը որոշակիորեն խաթարված է, դեռեւս չի ձեւավորվել պայքարի պատրաստվող քաղաքական ուժերի վերջնական դասավորվածությունը, առայժմ անորոշ են մնում ապագա ընտրապայքարի բազմաթիվ կարեւոր գործոններ: Այդպիսով, ներքաղաքական իրավիճակը վերլուծելու միակ ձեւը բազմակի ենթադրություններ անելն է, ինչը նախագահ Քոչարյանի ոճը չէ»:
Դեռեւս դեկտեմբերի սկզբին Սողոմոնյանը armtimes.com-ի թղթակցի հարցին` հնարավո՞ր է առաջիկա խորհրդարանական ընտրություններին Ռոբերտ Քոչարյանը որեւէ կուսակցության ցուցակում ներկայացված լինի կամ աջակցի որեւէ ուժի, պատասխանել էր. «Ինձ բազմաթիվ հարցեր են ուղղել այդ կապակցությամբ, եւ ես խոստացել եմ, որ կքննարկեմ իր հետ, ոչ թե ցուցակի, մասնակցության հետ կապված հարցեր, այլ ընդհանրապես՝ խորհրդարանական ընտրությունների հետ կապված բոլոր հարցերը, ապա մամուլին կտեղեկացնեմ»: Սողոմոնյանն ասել էր նաեւ, որ հաջորդ շաբաթ ավելի առարկայական պատասխաններ կունենա, որոնք այդպես էլ չունեցավ:
Արդեն մի քանի անգամ գրել ենք, որ ընտրությունների մասին Քոչարյանի խոսքն, ինչպես մնացած շատ գործընթացներ, ձգձգվեց: Սողոմոնյանի այսօրվա հայտարարությունը, սակայն կարող ենք համարել նրա խոստացած առարկայական պատասխանը:
Եթե Վիկտոր Սողոմոնյանը ճշգրիտ է կատարել իր աշխատանքը, իսկ տվյալ դեպքում, կարծում ենք այդպես էլ կա, ապա պետք է արձանագրել, որ Քոչարյանի մասնակցությունը 2017-ի խորհրդարանական ընտրություններին կլինի վերլուծության ձեւաչափով:
Մինչեւ այժմ Սողոմոնյանը սույն հարցի շուրջ իր պատասխաններում կարծես տեղ էր թողնում եզրահանգման, թե չի բացառվում նաեւ Քոչարյանի մասնակցությունն այս ընտրություններին: Դա կարող էր լինել ուղիղ մասնակցություն` առաջադրվելու միջոցով, կարող էր լինել անուղղակի մասնակցություն, որեւէ քաղաքական միավորի սատարելու միջոցով:
Հաշվի առնելով քոչարյանամետ ուժերի եւ գործիչների ջանքերը Սեյրան Օհանյանի շուրջ լայն դաշինք ձեւավորելու ուղղությամբ, նման տարբերակը միանգամայն իրատեսական էր, մանավանդ որ ինքը՝ Քոչարյանը, երբեք էլ չի ցանկացել ժամանակից շուտ թոշակի անցնել:
Հանգամանքների բերումով սակայն, արդեն 9 տարի նա թոշակառուի ռեժիմի մեջ է, որից դուրս գալու հնարավորություն կարող էին լինել առաջիկա ընտրությունները: Դրա համար, սակայն շատ կարեւոր նախապայման էր Սեյրան Օհանյանի շուրջ լուրջ կոնսոլիդացիան, ինչը փաստորեն տեղի չունեցավ:
Երեկ տարօրինակ կերպով միաժամանակ մի քանի հստակություն մտավ քաղաքական գործընթացներում: Գագիկ Ծառուկյանը հայտարարեց առաջիկա ընտրություններին մասնակցելու մտադրության մասին, ինչից մի քանի ժամ հետո հաղորդագրություն տարածվեց, որ «Համախմբում»-ը, «Երրորդ Հանրապետություն»-ը եւ «Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն» դաշինք են կազմում ընտրություններին մասնակցելու համար: Նույն օրն առավոտյան տեղի էր ունեցել Վարդան Օսկանյանի եւ Սեյրան Օհանյանի հանդիպումը: Այս երկու գործիչը նախկինում էլ էին հանդիպել, սակայն այս անգամ նրանց հանդիպմանը պաշտոնական երանգ տրվեց` լուսանկար, մամուլի հաղորդագրություն:
Արդեն մի քանի ամիս է սույն կուսակցություններն ամենատարբեր ուժերի հետ բանակցությունների մեջ են, որպեսզի լայն դաշինքով մասնակցեն առաջիկա ընտրություններին: Բանակցություններին զուգահեռ փորձ էր արվում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին հնարավորինս ծանր քաղաքական կշիռ հաղորդել: Սպասվում էր, որ ինչ-որ պահի կհայտարարվի նրա անձի շուրջ լայն դաշինք ձեւավորելու մասին: Ինչից հետո էլ Ռոբերտ Քոչարյանը օրինակ, կհայտարարեր այդ դաշինքին սատարելու մասին, կոչ կաներ քվեարկել դրա օգտին: Ավելի մեծ ռեզոնանս ստանալու պարագայում, թերեւս, չբացառեր անձամբ մասնակցել ընտրություններին:
Դժվար է ասել ինչն է պատճառը, սակայն սույն գործընթացն այլ հուն մտավ: Այն, որ Սեյրան Օհանյանը քաղաքականություն մտնելով ալեկոծություն չառաջացրեց ոչ քաղաքական համակարգում, ոչ էլ ժողովրդի շրջանում, ակնհայտ է: Բայց արդյոք վերջնականապես տապալված է նրա շուրջ ձեւավորվելիք դաշինքի ծրագիրը:
Ենթադրում ենք, սույն ուժերի հաշվարկներով կարեւոր էր, որ Ծառուկյանի հայտարարությունից հետո իրենք նույնպես հրապարակային հայտ ներկայացնեին: Հակառակ դեպքում, իրենց դաշինքին պոտենցիալ միացողները կարող էին կասկածել դրա ռեալությանը եւ դեմքով շրջվել դեպի Ծառուկյանի դաշինքը:
Եւ եթե, ի սկզբանե մտադրություն կար Ծառուկյանի հնարավոր դաշինքին հակադրել Օհանյանի շուրջ դաշինքը, ապա ամեն ինչ այլ կերպ ստացվեց: Համենայնդեպս, երեք ուժերի դաշինքի մասին հայտարարության մեջ Սեյրան Օհանյանի անունն անգամ չի հնչում: Իսկ Օսկանյան-Օհանյան հանդիպումն այս իմաստով այնքան էլ ուժեղ ուղերձ չէ:
Առաջիկայում, իհարկե, կգտնվեն մի քանի փոքր կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ եւ անհատներ, որոնք կմիանան Օսկանյան-Դալլաքյան-Սարգսյան դաշինքին, բայց դա արդեն չի վերածվի մի պրոցեսի, որին ինչ-որ պահի կարող էր միանալ նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Ավելին, կարծում ենք, Սեյրան Օհանյանն ինքը կվերանայի իր մտադրությունները եւ ծանրութեթեւ կանի` արժե արդյոք նման կապիտալով խորհրդարանական ընտրությունների մասնակցել:
Հ.Գ. Հատուկենտ կարծիքներ են հնչում, թե Սեյրան Օհանյանի եւ Գագիկ Ծառուկյանի շուրջ հնարավոր դաշինքները կարող են միավորվել: Գոնե այս պահին նման զարգացում կանխորոշող քաղաքական տրամաբանություն, կարծես, չի նշմարվում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Վրաերթ Կոտայքի մարզում․ հետիոտնը մահացել է
Բարձր ենք գնահատում Ֆրանսիայի և անձամբ Ձեր աջակցությունը. Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Էմանուել Մակրոնին
24 ժամ ջուր չի լինի Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Իրանը և ԱՄՆ-ն գիշերվա ընթացքում փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց
Գազամատակարարման դադարեցում Կենտրոն վարչական շրջանում․ հասցեներ
Տարիներով փակ մանկապարտեզը կրկին երեխաների է ընդունում. Կառավարության ներդրումները փոխում են կրթական միջավայրը
Բացվել է Սևանի ջրափրկարարական ջոկատի նոր վարչական համալիրը
Այսօր և վաղը օդի ջերմաստիճանը կհասնի մինչև 37-39 աստիճանի․ Գագիկ Սուրենյան
17 անձ է ձերբակալվել խախտմամբ վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու և ապօրինի գումար շորթելու կասկածանքով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում
Սարի թաղում հարվածային բետոնահորատիչով աշխատանքներ կատարելիս տղամարդը հոսանքահարվել, մահացել է
Վթարային ջրանջատում Երևանում հուլիսի 13-ին, 14-ին, 15-ին․ հասցեներ
Բերդի Կանանց ակումբի 30-ից ավել անդամ յոգայի դասընթացն անցկացնում է Տավուշի բնության գրկում
ՆԳ նախարարն ու Դեյվիդ Ալենը մասնակցել են ջրափրկարարական կայանի բացմանը․ տեսանյութ
Ավտոմոբիլներից կատարվող գողությունների մասին անպայման պետք է հաղորդում ներկայացնել ոստիկանություն․ Խաչատրյան
Որտեղ և երբ է գրանցվել 2026 թվականի աշխարհի ամենաբարձր ջերմաստիճանը․ որքան է այն եղել
Հանվել է նատրիումային վերջին լամպը․ Երևանում այլևս չկան նման լուսատուներ․ տեսանյութ
Քարայծերը Խուստուփի լանջերին․ վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել
Մեկը Ծառուկյանին փողոցում ասեր՝ Դոդի Գագո, հետո էդ մարդուն կտեսնեինք ասֆալտին փռած կամ մեռած․ Արթուր Մանուկյան
Ատոմային 3 ռեակտոր անջատվել է, 7-ն աշխատում է նվազ հզորությամբ․ Ֆրանսիայում բարձր ջերմաստիճանը պահպանվում է
ՌԴ-ն ՀՀ-ում չկարողացավ հեղաշրջում անել, բայց իրեն պարտված չի զգում. 2028-ին կփորձի վերցնել Երևանը․ Ադամյան
Աննա Հակոբյանը կգործուղվի Եթովպիա
Հայաստանում մեկնարկել է ԵՄ նոր գործընկերության առաքելությունը
Ինչպես հասանք Խուստուփի գագաթին․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT